Նորություններ

Հանրային խորհրդակցություն՝ ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ս. Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում

11.05.2023

Մայիսի 10-ին «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում հիմնանորոգման ենթակա ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ս. Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում կազմակերպվել է hանրային խորհրդակցություն, որի նպատակը վերոնշյալ ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների համար մշակված բնապահպանական և սոցիալական կառավարման պլանի ներկայացումն էր: Հանրային խորհրդակցությանը ներկա էին վերոնշյալ դպրոցի տնօրենը, ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները, ուսուցիչները, աշակերտները և տվյալ համայնքի բնակիչները: Հանրային լսումների ընթացքում կարևորելով դրանց նշանակությունը ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ս. Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցի տնօրեն Գ. Էմինյանը հանդես եկավ բացման խոսքով, ներկայացրեց հանրային քննարկման իրականացման նպատակները և կարգը: ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները համակարգող /ճարտարապետ Մ. Սարիբեկյանը ներկայացրեց ծրագրի հիմնական նպատակները, ենթածրագրերի իրականացման ընթացակարգը և հիմնական փուլերը: Ծրագրի նախագծող-ճարտարապետ Հ. Բաբայանը խոսեց վերակառուցվող դպրոցի նախագծի և հիմնական ճարտարապետական լուծումների մասին։ ՀՀ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի բնապահպանական և սոցիալական հարցերով խորհրդատու Ա. Կարապետյանը ներկայացրեց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման կարգը, օրենսդրական պահանջները, քաղաքականության շրջանակը, ՀԲ-ի բնապահպանական քաղաքականությունը, ինչպես նաև բնապահպանական և սոցիալական կառավարման պլանը։ Ա. Կարապետյանը շեշտեց նախատեսվող աշխատանքների անհրաժեշտությունը: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի բնապահպան խորհրդատուն վերոնշյալ դպրոցում ներկաներին ծանոթացրեց շինարարական աշխատանքների ընթացքում առաջացող հնարավոր բնապահպանական և սոցիալական ազդեցություններին, դրանց կանխման, հնարավորինս մեղմացման հիմնական միջոցներին: Ընդգծելով նախագծի մշակման ընթացքում բնապահպանական և սոցիալական ուսումնասիրությունների կարևորությունը՝ Ա.Կարապետյանը նշեց, որ այդ հնարավոր ազդեցությունները կրում են ժամանակավոր բնույթ և հիմնականում կանխատեսվում են շինարարության փուլում: Ընդհանուր առմամբ ակնկալվում է, որ շինարարական և վերականգնման աշխատանքների հետ կապված շրջակա միջավայրի վրա հնարավոր անբարենպաստ ազդեցությունները կլինեն փոքրածավալ, կարճաժամկետ և տեղայնացված:
Ա. Կարապետյանը հանրային լսման ընթացքում ընդգծեց. «Շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում, համապատասխանությունը բնապահպանական և սոցիալական կառավարման պլանի պահանջներին հնարավորություն կտա կանխարգելելու կամ նվազագույնի հասցնելու հնարավոր անբարենպաստ ազդեցությունները: Դրանք հնարավոր է կանխել կամ նվազեցնել նաև շինարարական լավ պրակտիկայի արդյունքում»,-հավելեց բնապահպան խորհրդատուն:
Հիշեցնենք, որ ըստ նախագծի` վերոնշյալ դպրոցում շինարարական աշխատանքների տևողությունը 24 ամիս է: Աշխատանքների ընթացքում նախատեսվում է իրականացնել շինարարական տարածքի ցանկապատում, նախազգուշացնող նշանների տեղադրում և տարածքի վերահսկողություն: Հարկ է նշել, որ ԿԾԿ ԾԻԳ-ը պատասխանատու կլինի նաև բնապահապանական և սոցիալական կառավարման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման գործընթացի մշտադիտարկման համար:
 

Նորություններ

28.03.2024 Նախադպրոցական կրթության միկրոծրագրերի Կառավարման Մարմին հանձնաժողովը հաստատել է միկրոծրագրերի իրականացման համար ընտրված հաստատությունների ցանկը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրումը նախակրթարանների հիմնման նպատակով: 2024 թվականի նախադպրոցական կրթության միկրոծրագրերի իրականացմանն ուղղված նախնական աշխատանքները սկսվել են 2023 թվականի դեկտեմբերից: Ծրագրի արդյունավետությունն ու նպատակայնությունը բարձրացնելու նպատակով 2023 թվականի դեկտեմբերին ՀՀ թվով 9 մարզերի մարզպետարանների համապատասխան վարչություններից ԿԾԿ ԾԻԳ է ներկայացվել... 22.03.2024 Աշխատանքային այց Աշտարակի և Արտաշատի ավագ դպրոցներում Մարտի 22-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցով եղել են ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում և ՀՀ Արմավիրի մարզի Արտաշատի ավագ դպրոցում : Այցերի նպատակը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում վերոնշյալ ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքների մշտադիտարկումն էր : Վերոնշյալ ավագ դպրոցները ներկայումս «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների... 20.03.2024 Աշխատանքային այցեր մայրաքաղաքի հիմնական դպրոցներում «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իր աշխատանքներն է շարունակում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչը: Այդ համատեքստում ենթաբաղադրիչի աշխատակիցները կարիքների գնահատման, տարածքի ուսումնասիրման և իրազեկման գործողությունների կազմակերպման նպատակով մարտի 5-ից 20-ը աշխատանքային այցեր են իրականացրել Երևանի ուսումնական...