Նորություններ

Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների հետ քննարկել է Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի ընթացիկ աշխատանքները

27.03.2023

Մարտի 24-ին Համաշխարհային բանկի պատվիրակությունը հեռավար ձևաչափով հանդիպել է ՀՀ ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աշխատակիցների հետ: Առաքելության կազմում էին ավագ տնտեսագետ, Առաջադրանքի թիմի ղեկավար տկն. Շիզուկա Կունիմոտոն, կրթության ոլորտի խորհրդատու տկն. Ռենատա Ֆրեյթաս Լեմոսը և այլք: Հանդիպման առանցքում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրկանացվող աշխատանքների ընթացիկ քննարկումն էր:
Հյուրերին ողջունել է ՀՀ ԿԳՄՍՆ ԿԾԿ ԾԻԳ-ի ծրագրերի ղեկավար Արմինե Խաչատրյանը: ԿԾԿ ԾԻԳ-ի ծրագրերի ղեկավարը նշել է, որ կրթության ոլորտում Համաշխարհային բանկի հետ ունեցած համագործակցության արդյունքում իրականացվել և իրականացվում են կարևոր և արդյունավետ ծրագրեր` հանրակրթությունից մինչև բուհական համակարգ: Այսօր էլ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիրը միտված է կրթության որակի հետագա բարելավմանը, միջազգային չափանիշներին
համահունչ կրթական համակարգի ստեղծմանը: Կարևորելով համատեղ աշխատանքը` նա շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ կրթության ոլորտում ցուցաբերած հետևողական աջակցության համար: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են աշխատանքային և կազմակերպչական տարբեր խնդիրների: Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի «Հանրակրթության որակի բարելավում» բաղադրիչի թվով 4 ենթաբաղադրիչների և «Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) զարգացմանը» բաղադրիչի ղեկավարները ներկայացրել են «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի համատեքտում ԾԻԳ-ի գործունեության համապարփակ պատկերը՝ անդրադառնալով ծրագրի նախապատրաստական փուլին, իրականացված, ընթացիկ և նախատեսվող աշխատանքներին: Հանդիպման սկզբում ներկաներն անդրադարձել են միկրոծրագրերի իրականացման գործընթացի կազմակերպմանն առնչվող մի շարք հարցերի: Մասնավորապես ենթաբաղադիչի ղեկավարի կողմից նշվել է որ ՀՀ 5 մարզերի 25 կրթական հաստատությունների հետ կնքվել են դրամաշնորհային պայմանագրեր, և մինչև ամսվա վերջ կկնքվեն ևս 6 պայմանագրեր: Ներկայումս իրականացվում է նաև նախակրթարաննում ընդգրկված դաստիարակների վերապատրաստումն իրականացնող կաղմակերպության ընտրության նպատակով տեխնիկական առաջադրանքի մշակումը: Նախատեսվում է նոր ուսումնական տարում ունենալ լիարժեք գործող 31 նոր նախակրթարան;
Ապա, կարևորելով ավագ դպրոցներում ֆիզիկական պայմանների ու կրթական ռեսուրսների առկայությունը, ՀԲ թիմի համաղեկավարը հետաքրքրվել է վարկային ծրագրով նախատեսվող 4 ավագ դպրոցներում հիմնանորոգման աշխատանքների մեկնարկով: 1.2 ենթաբաղադրիչի ղեկավարը նշել է, որ ավարտել են 3 ավագ դպրոցի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի վերամշակման աշխատանքները, իսկ 4-րդ ավագ դպրոցի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի վերամշակման աշխատանքները գտնվում են ավարտման փուլում: Հաջորդ փուլում նախատեսվում է մրցույթների հայտարարում՝ կապալառու կազմակերպությունների ընտրության նպատակով:
ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են նաև1.3 ենթաբաղադրիչի շրջանակում տեղի ունեցած մի շարք հանդիպումներ; Մասնավորապես անդրադարձ է կատարվել Կրթության Կառավարման և Տեղեկատվական Համակարգի (ԿԿՏՀ) բարելավման նպատակով աջակցություն տրամադրող անհատ խորհրդատուների, ՀՀ դպրոցների տնօրենների, ԿՏԱԿ-ի և ԿԶՆԱԿ-ի ներկայացուցիչների հետ անցկացրած հանդիպումներին: Բոլոր շահագրգիռ կողմերը ներկայացրել են ԿԿՏՀ- ի բարելավմանն ուղղված առաջարկներ: Ներկայացված բոլոր առաջարկները փաստաթղթավորվել են, մշակվել է առաջարկների նախնական փաթեթ, որը ներկայացվել է ԿՏԱԿ և այն համատեղ քննարկման փուլում է:
Քննարկման առանցքում է եղել նաև հանրակրթական դպրոցների բնագիտական և ինժեներական լաբորատոր սարքավորումների, կահույքի և նյութերի տրամադրմանը առնչվող որոշ հարցեր: «Հանրակրթական դպրոցների վերազինում›› 1.5 ենթաբաղադրիչի ղեկավարը ներկայացրել է, որ գործընթացի համատեքստում ամփոփվել է կարիքների գնահատման գործընթացը, տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ դպրոցների տնօրենների և մարզպետարանի ներկայացուցիչների հետ ՀՀ Արմավիրի մարզում: Ներկայումս ավարվել է ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության և ՏՀՏ լաբորատորիաների հիմնման համար անհրաժեշտ լաբորատոր սարքավորումների և նյութերի; վերոնշյալ լաբորատորիաների կահավորման համար անհրաժեշտ գույքի /կահույք/ ձեռքբերման մրցութային փաստաթղթերի մշակումը և մրցույթների հայտարարումը:
Կողմերի քննարկման տիրույթում են եղել բարձրագույն կրթության ոլորտում «Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը» բաղադրիչի շրջանակներում դրամաշնորհային ծրագրերի իրականացման հետ կապված որոշ հարցեր: Բաղադրիչի ղեկավար Ա. Մինասյանը փաստել է, որ ՆՄՀ-ի շրջանակում ամփոփվել է անհատ խորհրդատուների կողմից դրամաշնորհային հայտերի գնահատման գործընթացը: Նշվել է նաև, որ Հայտերը գնահատող հանձնաժողովի փորձագետների եզրակացությունները կներկայացվեն ՆՄՀ համակարգող խորհուրդ, որոնց հիման վրա ՆՄՀ համակարգող խորհրդի կողմից կկայացվի դրամաշնորհային հայտերի ֆինանսավորման որոշում: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները վստահեցրել են, որ վարկային ծրագրի համատեքստում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ նման համատեղ քննարկումները կարևոր նախապայման են ծրագրի հետագա արդյունավետ ընթացքի համար:
 

Նորություններ

25.05.2023 Նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում մեկնարկել են շինարարական աշխատանքները ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում ապրիլ և մայիս ամիսների ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցեր են կատարել Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված... 19.05.2023 «ՔՈԲՐԵՅՆ» ծրագրի և Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի հետազոտական արդյունքները ներկայացվեցին Նեյրոգիտության շաբաթվա շրջանակում Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մայիսի 17-ին տեղի ունեցավ «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտություն¬նե¬րի կենտրոն Հայաստանում. նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման - «ՔՈԲՐԵՅՆ»» ծրագրի ամփոփիչ գիտաժողովը: «ՔՈԲՐԵՅՆ»-ը ԵՄ «Հորիզոն 2020» թվիննինգ գործողության առաջին ծրագիրն է Հայաստանում, որն իրականացվել է Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի հենքի... 18.05.2023 ՀՀ բուհերն իսկապես պետք է դառնան նաև գիտահետազոտական կենտրոններ. Ժաննա Անդրեասյան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր մասնակցել է «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտություն­նե­րի կենտրոն Հայաստանում. նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման - «ՔՈԲՐԵՅՆ»» ծրագրի ամփոփիչ գիտաժողովին: «ՔՈԲՐԵՅՆ»-ը ԵՄ «Հորիզոն 2020» թվիննինգ գործողության առաջին ծրագիրն է Հայաստանում, որն իրականացվել է ԵՊԲՀ...