Նորություններ

Կրթական ծրագերի կենտրոնը ամփոփում է 2022 թվականը

22.12.2022

‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ծրագրերի իրականացման գրասենյակն ամփոփել է 2022 թվականին «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները: Ներկայացնենք տարվա ընթացքում ԾԻԳ-ի գործունեության համապարփակ պատկերը: Հիշեցնենք, որ 2022թ.-ի ընթացքում ‹‹Հանրակրթության որակի բարելավում›› բաղադրիչի ‹‹Դպրոցին՝ երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի շրջանակում ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից ՀՀ հինգ մարզերի (Արարատ, Արմավիր, Արագածոտն, Գեղարքունիք, Կոտայք) ուսումնական հաստատություններում իրականացվել են կարիքների գնահատման աշխատանքներ: Ներկա փուլում, ավարտվել է նաև հետաքրքրված հաստատությունների կողմից ծրագրին մասնակցության հայտերի ներկայացման և ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից ներկայացված հայտերի գնահատման գործընթացը: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատանքային խմբի կողմից իրականացվել են այցեր ՀՀ Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր: Աշխատանքային այցերի նպատակն է եղել միկրոծրագրերի իրականացման հայտ ներկայացրած ուսումնական հաստատությունների կողմից տրամադրված տարածքների ուսումնասիրության հիման վրա նախահաշվային արժեքների ճշգրտումն ու տարածքների չափագրումը:Տեղի են ունեցել նաև աշխատանքային հանդիպումներ ուսումնական հաստատությունների տնօրենների հետ: Նշենք, որ այս փուլին հաջորդելու է ներկայացված հայտերի հաստատման փուլը: Արդյունքում նախատեսվում է 2023-2024 ուսումնական տարվա ընթացքում վերոնշյալ ՀՀ հինգ մարզերի ուսումնական հաստատությունների հենքի վրա ստեղծել թվով 31 նոր նախակրթարաններ:
‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ‹‹Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը›› ենթաբաղադրիչի շրջանակում 2022 թվականի. ընթացքում մեկնարկել է թվով 4 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները: Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համագործակցության շրջանակում վերանայվել են հիմնանորոգվող 3 ավագ դպրոցների(Վանաձորիթիվ 13, Աշտարակի և Արտաշատի ավագ դպրոցներ)հիմնանորոգման տեխնիկական նախագծերը: Ներկայումս ընթանում է նաև չորրորդ ավագ դպրոցի (Երևանի թիվ 139 ավագ դպրոց) կառուցման տեխնիկական նախագծի վերանայման նպատակով խորհրդատուի ընտրության գործընթացը: Ենթաբաղադիչի շրջանակում ավարտվել է նաև թվով 4 ավագ դպրոցների հիմնանորոգման/կառուցման համար տեղանքի Բնապահպանական և Սոցիալական Կառավարման Պլանների (ԲՍԿՊ) մշակման և իրականացվող աշխատանքների բնապահպանական և սոցիալական մոնիթորինգի նպատակով անհատ խորհրդատուի ընտրությունը:
‹‹Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում›› ենթաբաղադրիչի շրջանակում 2022 թվականին Կրթության Կառավարման և Տեղեկատվական Համակարգի (ԿԿՏՀ) բարելավման նպատակով խորհրդատուների ընտրության համար հայտարարվել են մրցույթներ, որոնք ներկայումս գտնվում են ամփոփման փուլում:
«Հանրակրթական դպրոցների վերազինում»ենթաբաղադրիչի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկով՝վերազինման նպատակով ընտրվել են ՀՀ Արմավիրի և Արագածոտնի մարզերի հիմնական և միջնակարգ դպրոցները, որոնք ծրագրի իրականացման արդյունքում հագեցած կլինեն առարկայական վերանայված ծրագրերին և չափորոշիչներին համապատասխանող ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբորատոր սարքվորումներով և գույքով, ինչպես նաև անհրաժեշտ համակարգչային սարքավորումներով: Առաջին փուլի համար նախապատվությունը տրվել է Արմավիրի մարզին: ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից մարզի 114 միջնակարգ և հիմնական դպրոցներում իրականացվել է կարիքների գնահատում, որի վերլուծության և Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչների հետ խորհրդակցության արդյունքում ծրագրի առաջին փուլում, 2023 թվականի ընթացքում կներգրավվեն մարզի 100 հանրակրթական դպրոցներ՝ 17 հիմնական և 83 միջնակարգ: ՀՀ հանրակրթական դպրոցների համար բնագիտական (քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա, աշխարհագրություն) և ինժեներական (ինֆորմատիկա) լաբորատոր սարքավորումների և նյութերի ձեռքբերման համար մասնագիտական աջակցություն տրամադրելու նպատակով հայտարարվել է մրցույթ և ընտրվել են անհատ խորհրդատուներ: Ծրագրի շրջանակներում ընտրված խորհրդատուները՝համաձայն առարկայական չափորոշիչների վերանայել և կազմել են ֆիզիկայի, կենսաբանության, աշխարհագրության լաբորատորիաների հիմնման համար անհրաժեշտ լաբորատոր սարքավորումների, նյութերի ցանկերը և տեխնիկական հատկորոշիչները, որոնք տրամադրվել են «ԿԶՆԱԿ» հիմնադրամին և ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը առաջարկություններ և դիտողություններ ներկայացնելու համար: Տրամադրված առաջարկությունների և դիտողությունների հիման վրա ընտրված խորհրդատուների կողմից վերանայվել են վերոնշյալ ցանկերը և տեխնիկական հատկորոշիչները:
Բարձագույն կրթութան ոլորտում 2022 թվականին Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում մեկնարկել է ՆՄՀ-ի նոր շրջափուլը, որը համահունչ է ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրին և նպաստելու է ԲՏՃՄ (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ինֆորմատիկա, մաթեմատիկա, աշխարհագրություն) ուղղությամբ կրթության որակի բարելավմանը: Բաղադրիչի աշխատանքների համատեքստում իրականացվել են ՆՄՀ ընթացակարգերի և ՆՄՀ ղեկավար ձեռնարկի վերանայման աշխատանքներ, մեկնարկել է բուհերին դրամաշնորհների տրամադրման աշխատանքները, մասնավորապես 2022 թվականի սեպտեմբերի 19-ին հայտարարվել է ՆՄՀ շրջանակներում բուհերին դրամաշնորհների տրամադրման մրցույթը, որի արդյունքում մրցույթին հետաքրքրվածության հայտ է ներկայացրել 11 բուհ: Համաձայն ՆՄՀ ղեկավար ձեռնարկի հայտերի ընդունումից հետո իրականացվել է հայտերի իրավասության և ամբողջականության գնահատում։ Իրավասու և ամբողջական հայտերը համաձայն ՆՄՀ ղեկավար ձեռնարկի պետք է գնահատվեն անկախ փորձագետների կողմից։ Այժմ մեկնարկել է հայտերը գնահատող փորձագետների ընտրության մրցույթները։
 

Նորություններ

26.05.2026 ՀՀ Շիրակի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիսի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի և Կարմրավանի համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական... 22.05.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Մայիսի 21-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք... 20.05.2026 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Վայոց ձորի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի Հերմոնի, Արտավանի և Բարձրունու միջնակարգ դպրոցներում: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ կրթական...