Նորություններ

Աշխատանքային այցեր ՀՀ մարզերի ուսումնական հաստատություններում

23.11.2022

«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատակիցները նոյեմբեր ամսվա ընթացքում  այցեր են իրականացրել ՀՀ Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի և  Կոտայքի մարզերում: Աշխատանքային այցերի նպատակն էր միկրոծրագրերի իրականացման հայտ ներկայացրած ուսումնական հաստատությունների կողմից տրամադրված տարածքների ուսումնասիրության հիման վրա նախահաշվային արժեքների ճշգրտումն ու տարածքների չափագրումը: Հիշեցնենք, որ «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում  ՀՀ   հինգ մարզերի համայնքներում այս տարի մեկնարկել է նախակրթարանների ստեղծման նոր միկրոծրագրերի իրականացումը: Աշխատանքային այցերի մեկնարկը տրվել է Արմավիրի թիվ 10 դպրոցից ապա ԾԻԳ-ի աշխատանքային խումբը եղել է Մյասնիկյանի, Ակնաշենի, Դալարիկի, Բերքաշատի, Զարթոնքի, Տարոնիկի, Երվանդաշատի, Մուսալեռի միջնակարգ դպրոցներում, ինչպես նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի, Մեծ Մասրիկի, Ծովագյուղի, Սարուխանի թիվ 2, Կարմիր գյուղի թիվ 1, Գեղահովիտի թիվ 1, Գանձակի թիվ 1 և թիվ 2 միջնակարգ դպրոցներում: Այցերի շրջանակում դիտարկվել է նաև ՀՀ Կոտայքի մարզի Գետամեջի միջնակարգ դպրոցը: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատանքաին խումբը այցեր է իրականացրել նաև Արագածոտնի մարզի Աշտարակի թիվ 3 հիմնական դպրոցում, ինչպես նաև Բյուրականի, Լեռնապարի և Վարդաբլուրի միջնակարգ դպրոցներում: Նոյեմբերի վերջին տասնօրյակում  ԾԻԳ-ի աշխատանքային խումբը եղել է ՀՀ Արարատի մարզի Արարատի թիվ 1, Հովտաշենի, Շաղափի միջնակարգ դպրոցներում:Տեղի են ունեցել աշխատանքային հանդիպումներ ուսումնական հաստատությունների տնօրենների հետ: Նշենք, որ այս փուլին հաջորդելու  է ներկայացված հայտերի հաստատման փուլը Կառավարման մարմնի հանձնաժողովի կողմից  :

 

Նորություններ

15.03.2023 Դրամաշնորհային պայմանագրերի կնքում՝ նախակրթարանների հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում » վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 1-ից 6-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ում տեղի ունեցավ հանդիպում Արմավիրի, Արարատի, Արագածոտնի մարզերի ուսումնական հաստատությունների տնօրենների հետ, որի նպատակը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում... 27.02.2023 ՀՀ Արմավիրի մարզի դպրոցներում ստեղծվում են ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ «Հանրակրթական դպրոցների վերազինում» ենթաբաղադրիչի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկով՝վերազինման նպատակով ընտրվել է ՀՀ Արմավիրի մարզի հիմնական և միջնակարգ դպրոցները, որոնք ծրագրի իրականացման արդյունքում հագեցած կլինեն առարկայական վերանայված ծրագրերին և չափորոշիչներին համապատասխանող ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբորատոր սարքվորումներով և գույքով, ինչպես նաև անհրաժեշտ համակարգչային սարքավորումներով: ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից մարզի 114... 22.02.2023 Մեկնարկել է ծրագրային հայտերի գնահատման փուլը թեմատիկ և ֆունկցիոնալ փորձագետների կողմից Փետրվարի 20-ին Ծրագրային հայտերի գնահատման համար պայմանագրեր են կնքվել 5 ուղղություններով՝ բժշկական/կենսաբանական գիտությունների, ճարտարագիտության/շինարարության, դեղագիտության/քիմիայի, ֆիզիկայի, տեխնոլոգիական գիտությունների և ֆունկցիոնալ աջակցություն տրամադրող անհատ խորհրդատուների հետ։ Տեղեկացնենք, որ մինչ պայմանագրերի կնքումը իրականացվել են հետևյալ գործընթացները` 2022 թվականի սեպտեմբերի 19-ին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից հայտարարվել է բուհերին դրամաշնորհային ծրագրերի...