Նորություններ
Մեկնարկել է կարիքների գնահատման գործընթացը ՀՀ Արմավիրի մարզում
02.08.2022

«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում ‹‹Հանրակրթական դպրոցների վերազինում›› ենթաբաղադրիչը հուլիսի 29-ից մեկնարկել է կարիքների գնահատման գործընթացը ՀՀ Արմավիրի մարզում: Գործընթացի համատեքստում ենթաբաղադրիչի ղեկավար Մ. Մելիք-Բախշյանը, համակարգողներ Ն. Ասրյանը և Ա. Հովսեփյանը շրջայցեր են իրականացրել Արմավիր քաղաքի թվով 9 կրթական հաստատություններում , որտեղ իրականացրել են ուսումնասիրություններ, տարածքի դիտարկում և չափումներ, յուրաքանչյուր դպրոցում կարիքների գնահատում` հիմնական ենթակառուցվածքների առկայությունը ապահովելու և լաբորատոր սարքավորումների օգտագործման մոնիտորինգի համակարգ ներդնելու նպատակով: ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները դպրոցների տնօրենների հետ խոսել են ծրագրի կարևորության և անհրաժեշտության մասին, ներկայացրել նախատեսվող աշխատանքներն ու ծրագրի իրականացման ընթացքը: Կարիքների գանահատման նպատակով իրականացվող այցերը մեկնարկել են Արմավիրի թիվ 2 դպրոցից: Հուլիսի 29-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները եղել են Արմավիրի թիվ 3, թիվ 5, թիվ 6, թիվ 8, թիվ 9, թիվ 10 դպրոցներում: Նշենք, որ ‹‹Հանրակրթական դպրոցների վերազինում›› ենթաբաղադրիչը նպատակաուղղված է բարելավել հանրակրթական դպրոցների դասավանդման և ուսուցման պայմանները՝ մոտ 200 հանրակրթական դպրոցների տրամադրելով բնագիտական և ինժեներական լաբորատոր սարքավորումներ, կահույք և նյութեր: Հիշեցնենք, որ դպրոցները կընտրվեն հանրապետության ողջ տարածքից, բացառությամբ ՀՀ Տավուշի մարզի դպրոցների, քանի որ վերջիններիս սարքավորումներ, կահույք, նյութեր և վերապատրաստումներ կտրամադրվեն ԵՄ-Ն հանուն նորարարության ծրագրի շրջանակներում: Նշենք, որ նախատեսվում է նաև ուսուցիչների և տնօրենների վերապատրաստման նյութերի մշակում և տրամադրում՝ ձեռնարկի և ցուցադրական տեսանյութերի հետ մեկտեղ, որոնք կվերաբերեն լաբորատոր սարքավորումների շահագործմանը և ընթացիկ սպասարկմանը, ինչպես նաև դասապրոցեսում այս սարքավորումների օգտագործմանը՝ դասավանդման ժամանակակից մեթոդաբանությունների և թվային ուսումնաօժանդակ նյութերի կիրառմամամբ: Այսպիսով՝ ‹‹Հանրակրթական դպրոցների վերազինում›› ենթաբաղադրիչի շրջանակում կարիքներրի գնահատման գործընթացը ընթանում է ՀՀ Արմավիրի մարզում: