Նորություններ

Կրթական ծրագրերի կենտրոնի ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ Արմավիրի մարզպետի հետ

01.08.2022

«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում ‹‹Հանրակրթական դպրոցների վերազինում›› ենթաբաղադրիչը հուլիսի 29-ից մեկնարկել է կարիքների գնահատման գործընթացը ՀՀ Արմավիրի մարզում: Գործընթացի համատեքստում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին: ‹‹Հանրակրթական դպրոցների վերազինում›› ենթաբաղադրիչի ղեկավար Մհեր Մելիք-Բախշյանը խոսեց մարզում նախատեսվող դրամաշնորհային ծրագրերի մասին, որոնք կիրականացվեն Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում, մասնավորապես անդրադառնալով մարզում առկա հանրակրթական դպրոցների բնագիտական և ինժեներական լաբորատոր սարքավորումների, կահույքի և նյութերի տրամադրմանը, ինչպես նաև մարզում նախատեսվող միկրոծրագրերի իրականացմանը, որոնց արդյունքում մարզի մի շարք համայնքներում կհիմնվեն նախակրթարաններ: Մարզպետը ողջունելով հյուրերին, հավաստիացրեց որ առավելագույնս կաջակցի ծրագրերին և պատրաստ է հնարավոր ամեն ջանք ներդնել դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար:Նա նշեց, որ նպատակային և համագործակցված աշխատանքի դեպքում արդյունքը առաջիկայում տեսանելի կլինի: Անդրադառնալով լաբորատորիաների և նախակրթարանների ստեղծման ընթացքում հնարավոր խնդիրներին՝ Էդվարդ Հովհաննիսյանը դրանց լուծման հարցում կարևորեց մարզպետարան –Կրթական ծրագրերի կենտրոն կապն առավել սերտ ու արդյունավետ դարձնելու անհարժեշտությունը, որպեսզի ծրագրերի իրականացման ընթացքն առավել արագ, հարթ և արդյունավետ լինի: Հանդիպան ավարտից հետո ԿԾԿ ԾԻԳ ներկայացուցիչները մեկնարկեցին աշխատանքային այցերը ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի կրթական հաստատություններում:


 

Նորություններ

19.09.2022 Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում ՀՀ բուհերին դրամաշնորհների տրամադրման մրցույթ Հայաստանի Հանրապետությունը, Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ, իրականացնում է «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիրը, որի շրջանակներում իրականացվում է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) նոր շրջափուլը ստորև տրվող իրավասության պայմաններին բավարարող ՀՀ բուհերի համար: ՆՄՀ-ն բարձրագույն կրթության ոլորտում նորարարությունները խթանող մեխանիզմ է, որի միջոցով մրցակցային հիմունքներով ՀՀ բուհերին տրամադրվում են դրամաշնորհներ՝ նորարարական... 16.09.2022 Աշխատանքային հանդիպում Կրթական ծրագրերի կենտրոնում «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում ‹‹Հանրակրթական դպրոցների վերազինում›› ենթաբաղադրիչը հուլիսից մեկնարկել է կարիքների գնահատման գործընթացը ՀՀ Արմավիրի մարզում: Գործընթացի համատեքստում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում Կրթական ծրագրերի կենտրոնում հանդիպել են ՀՀ Արմավիրի մարզի Կրթության մշակույթի սպորտի վարչության կրթության բաժնի պետ Նաիրա Սարգսյանի հետ: Հանդիպման առանցքում... 13.09.2022 Համաշխարհային բանկի Եվրոպա Կենտրոնական Ասիա տարածաշրջանի փոխնախագահի այցը թիվ 142 ավագ դպրոց Համաշխարհային բանկի Եվրոպա Կենտրոնական Ասիա տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդեն սեպտեմբերի 12-ին այցելել է Երևանի Արարատ Ղարիբյանի անվան թիվ 142 ավագ դպրոց, որը հիմնանորոգվել է Համաշխարհային բանկի համաֆինասավորմամբ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի աջակցությամբ՝ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի 2-րդ փուլով:Աշակերտները և ուսուցիչները ուրախ էին, որ վերադարձել են հիմանորոգված դպրոց , սովորելու են լավագույն պայմաններում և օգտվելու են նոր STEM (ԲՏՃՄ բնագիտական ուղղվածության)...