Նորություններ

Վարկային ծրագրի միջոցներն ուղղվելու են կրթական հաստատությունների բարելավմանը

18.07.2022

ՀՀ կառավարությունը հուլիսի 14-ին կայացած նիստում հավանություն է տվել Համաշխարհային բանկի (ՀԲ) «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրին, որը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ ստորագրվել էր հունիսի 9-ին:

Համաձայնագրի համաձայն՝ 22 մլն 600 հազար եվրո գումարի չափով նախատեսվում է ընդլայնել «Կրթության բարելավում» վարկային ծրագրի ուղղությունները՝ դրանք համապատասխանեցնելով ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի «Մարդկային կապիտալի զարգացում» կետի դրույթներին:

ՀԲ վարկային միջոցներն ուղղվելու են Կառավարության ծրագրով նախատեսված մի շարք աշխատանքների իրականացմանը:

Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարության ծրագրով մինչև 2026 թվականը նախատեսվում է կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 300 դպրոց և 500 մանկապարտեզ` ապահովելով դրանց ամբողջական հագեցումն անհրաժեշտ գույքով և սարքավորումներով:

Բացի դրանից` նախատեսված է մինչև 2026 թվականը հանրապետության բոլոր 1400 դպրոցներում ստեղծել ժամանակակից և չափորոշչին համապատասխանող բնագիտական ու ինժեներական լաբորատորիաներ, որոնք նպաստելու են ԲՏՃՄ (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ինֆորմատիկա, մաթեմատիկա, աշխարհագրություն) ուղղությամբ կրթության որակի բարելավմանն ու դասավանդման ժամանակակից մեթոդների կիրառմանը:

Վերը նշված վարկային միջոցները կուղղվեն թվարկված աշխատանքների մի մասի կատարմանը: Բացի դրանից` ծրագրի շրջանակում բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացվելու են նորարարական ու զարգացման ծրագրեր՝ նպաստելով դասավանդման և ուսումնառության միջավայրի, հետազոտական կարողությունների զարգացմանը: 

Նորություններ

08.08.2022 Կարիքների գնահատման նպատակով իրականացվող այցերը շարունակվում են ՀՀ Արմավիրի մարզում Օգոստոսի 2-ից 5-ը «Կրթության բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում ‹‹Հանրակրթական դպրոցների վերազինում›› ենթաբաղադրիչը կարիքների գնահատման նպատակով իրականացվող այցերի համատեքստում եղել է ՀՀ Արմավիրի մարզի մի շարք համայնքներում, մասնավորապես ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները շրջայցեր են իրականացրել Տանձուտի, Արգավանդի, Փշատավանի, Ջանֆիդայի, Հայկավանի, Գետաշենի, Ամասիայի, Բամբակաշատի, Ջարաշենի, Սարդարապատի, Մեծամորի,... 03.08.2022 Կարիքների գնահատում և ուսումնասիրություններ ՀՀ Արմավիրի մարզի կրթական հաստատություններում «Կրթության բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում մեկնարկել է «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթածրագիրը: Ենթածրագրի աշխատանքների համատեքստում ՀՀ մարզերի համայնքներում այս տարի ևս կմեկնարկի նախակրթարանների նոր միկրոծրագրերի իրականացումը: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և... 02.08.2022 Մեկնարկել է կարիքների գնահատման գործընթացը ՀՀ Արմավիրի մարզում «Կրթության բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ‹‹Հանրակրթական դպրոցների վերազինում›› ենթաբաղադրիչը հուլիսի 29-ից մեկնարկել է կարիքների գնահատման գործընթացը ՀՀ Արմավիրի մարզում: Գործընթացի համատեքստում ենթաբաղադրիչի ղեկավար Մ. Մելիք-Բախշյանը, համակարգողներ Ն. Ասրյանը և Ա. Հովսեփյանը շրջայցեր են իրականացրել Արմավիր քաղաքի թվով 9 կրթական հաստատություններում , որտեղ իրականացրել են ուսումնասիրություններ, տարածքի...