Նորություններ
‹‹Հանրակրթական դպրոցների վերազինում›› ենթաբաղադրիչի շրջանակում մոտ 200 հանրակրթական դպրոցում կստեղծվեն բնագիտական լաբորատորիաներ
14.07.2022

«Կրթության բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ‹‹Հանրակրթական դպրոցների վերազինում›› ենթաբաղադրիչը նպատակաուղղված կլինի բարելավել հանրակրթական դպրոցների դասավանդման և ուսուցման պայմանները՝ մոտ 200 հանրակրթական դպրոցների տրամադրելով բնագիտական և ինժեներական լաբորատոր սարքավորումներ, կահույք և նյութեր:Ենթաբաղադրիչի շրջանակներում այս պահին ընթանում են ուսումնասիրություններ՝ մասնավորապես մասնակից դպրոցների ընտրության չափորոշիչների սահմանում, յուրաքանչյուր դպրոցում կարիքների գնահատում` հիմնական ենթակառուցվածքների առկայությունը ապահովելու և լաբորատոր սարքավորումների օգտագործման մոնիտորինգի համակարգ ներդնելու նպատակով: Հիշեցնենք, որ դպրոցները կընտրվեն հանրապետության ողջ տարածքից, բացառությամբ ՀՀ Տավուշի մարզի դպրոցների, քանի որ վերջիններիս սարքավորումներ, կահույք, նյութեր և վերապատրաստումներ կտրամադրվեն ԵՄ-Ն հանուն նորարարության ծրագրի շրջանակներում:
Նշենք, որ հուլիս- օգոստոս ամիսներին նախատեսվում են այցեր ՀՀ Արմավիրի և Արագածոտի մարզերի կրթական հաստատություններ՝ կարիքների գնահատման նպատակով:Նախատեոսվում է նաև ուսուցիչների և տնօրենների վերապատրաստման նյութերի մշակում և տրամադրում՝ ձեռնարկի և ցուցադրական տեսանյութերի հետ մեկտեղ, որոնք կվերաբերեն լաբորատոր սարքավորումների շահագործմանը և ընթացիկ սպասարկմանը, ինչպես նաև դասապրոցեսում այս սարքավորումների օգտագործմանը՝ դասավանդման ժամանակակից մեթոդաբանությունների և թվային ուսումնաօժանդակ նյութերի կիրառմամամբ: Այսպիսով՝ ‹‹Հանրակրթական դպրոցների վերազինում›› ենթաբաղադրիչի շրջանակներում մոտ 200 հանրակրթական դպրոցում կստեղծվեն բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ: Ուսումնական գործընթացում լաբորատոր սարքավորումների կիրառման ուղղությամբ կվերապատրաստվեն շուրջ 1000 ուսուցիչ: