Նորություններ

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրենի հետ

23.06.2022

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը այսօր հանդիպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի հետ:
Վահրամ Դումանյանը Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրենին ներկայացրել է կրթության բոլոր աստիճաններում կրթական բարեփոխումների համակարգը:
«Ես վստահ եմ, որ այսօրվա հանդիպումը և քննարկումները կլինեն հետաքրքիր ու արդյունավետ: Մենք շատ ենք կարևորում Համաշխարհային բանկի դերը՝ ի դեմս Հայաստանի գրասենյակի, Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացներում»,- նշել է նախարարը` շնորհակալություն հայտնելով Կարոլին Գեգինատին ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի համար:
Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատն իր հերթին նշել է, որ մարդկային կապիտալի զարգացումն իրենց հիմնական առաջնահերթությունն է, այս առումով մեծ դեր է տրվում որակյալ ու մրցունակ կրթությանը:
Կողմերը քննարկել են Համաշխարհային բանկի աջակցությամբ բուհական համակարգի գործունեության գործիքներ թվայնացման հնարավորությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀԲ աջակցությամբ իրականացվող ընթացիկ ծրագրերը: Անդրադարձ է եղել աշխատանքային մի շարք խնդիրների:
 

Նորություններ

07.09.2023 ՀԲ Գործադիր տնօրենի խորհրդական Յոխեմ Մարտին Վիսսենբուրգը այցելել է ՀՄՊՀ հենակետային վարժարան Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենի խորհրդական Յոխեմ Մարտին Վիսսենբուրգը սեպտեմբերի 6-ին այցելել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանը (ավագ դպրոց), որը հիմնանորոգվել է Համաշխարհային բանկի կրթության ծրագրով Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի Կրթության բարելավում ծրագրի շրջանակում։ Շնորհակալություն աշակերտներին և ուսուցիչներին ջերմ ընդունելության և շրջայցի համար։ Ծրագրի շնորհիվ ֆիզիկայի, քիմիայի, աշխարհագրության, կենսաբանության և այլ... 05.09.2023 Մարզերում ընթացքում է բնագիտական առարկաների լաբորատորիաների կահույքի ձեռքբերման գործընթացը ՀՀ Արմավիրի և Արագածոտնի մարզերի դպրոցները մոտ ապագայում կունենան բնագիտական առարկաների գծով ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներ:Տեղեկատվական տեխնոլոգիաների ( ինֆորմատիկա) և բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) լաբորատորիաները ստեղծվում են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում»... 04.09.2023 Մեկնարկել են ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում Օգոստոսի 17 –ից մեկնարկել են նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները, որի շրջանակում «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամը աջակցում է դպրոցների տնօրեններին և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակներին ձեռք...