Նորություններ
‹‹Լրացուցիչ ֆինանսավորմամբ Կրթության բարելավում›› ծրագրի բնապահպանական և սոցիալական կառավարման պլանը ներկայացվեց հանրային քննարկման
22.04.2022

Ապրիլի 21-ին ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ հանրային խորհրդակցություն հեռավար ձևաչափով, որի նպատակը ‹‹Լրացուցիչ ֆինանսավորմամբ Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում նախատեսվող հիմնանորոգման աշխատանքների համար մշակված բնապահպանական և սոցիալական կառավարման պլանի ներկայացումն էր: Հեռավար խորհրդակցության ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ներկայացուցիչներ, ՀՀ Արագածոտնի, Արարատի և Լոռու մարզերի կրթական հաստատությունների տնօրեններ: Կարևորելով հանրային խորհրդակցության նշանակությունը և արդյունավետ քննարկում մաղթելով մասնակիցներին՝ ԿԾԿ ԾԻԳ-ի ծրագրերի ղեկավար Արմինե Խաչատրյանը ներկայացրեց ‹‹Լրացուցիչ ֆինանսավորմամբ Կրթության բարելավում›› ծրագրի նպատակները և նախատեսվող գործողությունները: «Կրթության բարելավում» վարկային ծրագրի համար կազմված բնապահպանական և սոցիալական կառավարման պլանը /ԲՍԿՊ/ ներկայացրեց «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի բնապահպան խորհրդատու Աննա Կարապետյանը: Կարևորելով հանրային խորհրդակցության նպատակը «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում նախատեսվող գործողությունների համատեքստում՝ բնապահպանը ներկայացրեց շենքերի հիմնանորոգման և շինարարական աշխատանքների ընթացքում առաջացող հնարավոր բնապահպանական և սոցիալական ազդեցությունները, դրանց կանխման, հնարավորինս մեղմացման և մշտադիտարկման հիմնական միջոցառումները: Ընդգծելով ծրագրի նախապատրաստման և նախագծերի մշակման ընթացքում բնապահպանական և սոցիալական ուսումնասիրությունների կարևորությունը՝ նա հավելեց, որ այդ հնարավոր ազդեցությունները կրում են ժամանակավոր բնույթ և հիմնականում կանխատեսվում են շինարարության փուլում: Ընդհանուր առմամբ ակնկալվում է, որ շինարարական և վերականգնման աշխատանքների հետ կապված շրջակա միջավայրի վրա հնարավոր անբարենպաստ ազդեցությունները կլինեն փոքրածավալ, կարճաժամկետ և տեղայնացված:
Հավելենք, որ ԲՍԿՊ-ն մշակվել է ՀՀ օրենսդրության և ‹‹Լրացուցիչ ֆինանսավորմամբ Կրթության բարելավում›› ծրագրի ծրագրի գործառնական քաղաքականության պահանջներին համահունչ:‹‹Շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում համապատասխանությունը բնապահպանական և սոցիալական կառավարման պլանի պահանջներին հնարավորություն կտա կանխարգելելու կամ նվազագույնի հասցնելու հնարավոր անբարենպաստ ազդեցությունները››,-նշեց բնապահպանը: Հանդիպման մասնակիցների կողմից հնչեցին մի շարք հարցեր բնապահպանական և սոցիալական կառավարման պլանով նախատեսված միջոցառումների վերաբերյալ: Բարձրացված հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ:Հարկ է նշել, որ ԿԾԿ ԾԻԳ-ը պատասխանատու կլինի նաև ԲՍԿՊ-ով նախատեսված միջոցառումների իրականացման գործընթացի մշտադիտարկման համար: