Նորություններ

«Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն»՝ ՆՄՀ դրամաշնորհով

17.02.2022

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում փետրվարի 15-ին ամփոփվում է ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի մշտադիտարկումը՝ ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլով դրամաշնորհառու բուհերում: Մոնիտորինգային այցերի շրջանակում փետրվարի 15-ին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները եղան Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (ՀԱԱՀ): ՀԱԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի ղեկավար Սոնա Ծառուկյանի ուղեկցությամբ հյուրերը ծանոթացան Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ« հիմնվող «Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն»-ի ստեղծման ընթացիկ աշխատանքներին: Աշխատանքային խմբի անդամները դրամաշնորհային ծրագրի ղեկավար Ս. Ծառուկյանի հետ շրջեցին գերազանցության կենտրոնի շրջանակներում արդեն ստեղծված կլինիկայի, ուսումնական լսարանների, սիմուլյացիոն բաժնի համար առանձնացված համապատասխան տարածքներում: Սոնա Ծառուկյանը ներկայացրեց, որ ՀԱԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հիմնվում է «Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն»՝ հագեցած ուսանողների գործնական հմտությունների և կլինիկական մտածելակերպի զարգացմանը նպաստող սարքավորումներով, մուլյաժներով, այլ պարագաներով:

Հանդիպման սկզբում ներկաները բուհի դրամաշնորհային ծրագրի կառավարման անձնակազմի հետ համատեղ քննարկեցին ծրագրով սահմանված նպատակներն ու արդյունքները, դրանց դրսևորումը մոնիտորինգային պլանով ձևակերպված ցուցիչների մակարդակում: Կենտրոնի սրահներն արդեն համալրված էին համապատասխան կահույքով, մուլյաժներով, համակարգչային տեխնիկայով, գործնական հմտությունների զարգացմանը նպաստող լաբորատոր սարքավորումներով: Ինչպես ներկայացրեց բուհի դրամաշնորհային ծրագրի ղեկավարը, այս փուլում ամփոփվել է գործնական հմտությունների զարգացմանը նպաստող լաբորատոր սարքավորումների, մուլյաժների վերջին խմբաքանակի ձեռքբերման գործընթացը: Այցի ընթացքում ՀԱԱՀ դրամաշնորհային ծրագրի իրականացման ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ին մասնագիտական աջակցություն ցուցաբերող անհատ խորհրդատու Օլեգ Շչերբակովի կողմից դիտարկվեց ձեռքբերված մուլյաժների և գործիքների համապատասխանությունը՝ պայմանագրերով սահմանված բնութագրերին և հատկորոշիչներին, քննարկվեց դրանց կիրառության հետ կապված մի շարք հարցեր: Նշենք, որ ստեղծվող կենտրոնի հնարավորություններն ուսումնական գործընթացում լավագույնս կիրառելու նպատակով, դրամաշնորհային ծրագրի այս փուլում մշակվել են ԱԿԳԿ-ի կառուցվածքի, գործունեության և անվտանգության նորմերի վերաբերյալ նորմատիվաիրավական փաստաթղթերը: Ընթացքում են ՀԱԱՀ-ի պաշտոնական կայք-էջում ԱԿԳԿ-ի վերաբերյալ տեղեկատվական հարթակի նախագծման աշխատանքները , որի միջոցով ներքին և արտաքին շահակիցները կծանոթանան կենտրոնի հնարավորություններին, նրա կողմից տրամադրվող ծառայություններին:Կազմակերպվել և իրականացվել են արտահամալսարանական շահակիցների համար կարճաժամկետ դասընթացներ և մի շարք վերապատրաստումներ: Ծրագրի արդյունքում ձեռք է բերվել անհրաժեշտ մասնագիտական գրականություն: Ընթացքում են նորաստեղծ գերազանցության կենտրոնի վերաբերյալ տեղեկատվական թերթիկների մշակման աշխատանքները: ՀԱԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի ղեկավար Ս Ծառուկյանի խոսքով՝ գերազանցության կենտրոնի հիմնումը հնարավորություն կտա պատրաստել մրցունակ կադրեր, իրականացնել գիտական ծրագրեր, կրթական և խորհրդատվական ծառայություններ մատուցել ֆերմերներին և գործող անասնաբույժներին:
 

Նորություններ

26.05.2026 ՀՀ Շիրակի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիսի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի և Կարմրավանի համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական... 22.05.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Մայիսի 21-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք... 20.05.2026 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Վայոց ձորի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի Հերմոնի, Արտավանի և Բարձրունու միջնակարգ դպրոցներում: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ կրթական...