Նորություններ
Մշտադիտարկում ՀՀ Լոռու մարզում
16.09.2021
ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում շարունակվում են «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանների մշտադիտարկումները: Մշտադիտարկումների համատեքստում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի ղեկավար Արմինե Խաչատրյանը մշտադիտարկում է իրականացրել ՀՀ Լոռու մարզի հիմնական դպրոցներում:Նշենք որ համաճարակային իրավիճակի վատթարացմամբ պայմանավորված դիտարկումն իրականացվել է հեռավար եղանակով՝ հաստատությունների կողմից տրամադրվող տեսանյութերի և լուսանկարների հիման վրա: Մասնավորապես հեռավար դիտարկումը ներառել է ՀՀ Լոռու մարզի Սպիտակի Շառլ Ազնավուրի անվան թիվ 3 հիմնական դպրոցի, Ստեփանավանի թիվ 1 և Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցների հենքի վրա ստեղծված նախակրթարանները: Համաձայն տրամադրած տեղեկատվության բոլոր վերոնշյալ 3 նախակրթարանները լիցենզավորված են և բնականոն գործում են: Դասապրոցեսում ներգրավված են վերապատրաստված դաստիարակներ: Բոլոր նախակրթարաններում խստորեն պահպանվում են ՀՀ առողջապահության նախարարի 2020թ.-ի օգոստոսի 4-ի 17-Ն հրամանով նախատեսված պահանջները: Մշտադիտարկման շրջանակներում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչը ծանոթացել է իրականացված աշխատանքներին, երեխաների կրթության և դաստիարակության համար ստեղծված պայմաններին: Հավելենք, որ նախակրթարանները, դրամաշնորհային ծրագրերի իրականացման շրջանակում կահավորվել են ժամանակակից գույքով ու սարքավորումներով, ինչպես նաև ապահովվել են ուսումնական և ուսուցողական նյութերով ու խաղալիքներով: Մշտադիտարկված նախակրթարանները գործում են 5-օրյա աշխատանքային ռեժեմիով: Դաստիարակները նշում էեն որ դպրոցները ապահովում են բոլոր անհրաժեշտ պայմաններն ու միջոցները ուսումնական պրոցեսը արդյունավետ կազմակերպելու համար, իսկ ընդգրկված երեխաներըն ակտիվորեն մասնակցում էին դասապրոցեսին: