Նորություններ
Մշտադիտարկում ՀՀ Սյունիքի մարզում
02.07.2021

ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում շարունակվում են «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանների մշտադիտարկման այցերը: Այցերի համատեքստում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի համակարգող Արմեն Մարտիրոսյանը մշտադիտարկման այցեր է իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի երեք ուսումնական հաստատություններում, որոնց հենքի վրա 2017 և 2019թթ. ընթացքում դրամաշնորհային միջոցներով հիմնվել են նոր նախակրթարաններ: Մասնավորապես այցեր են կատարվել Սյունիքի մարզի Սիսիանի թիվ 3 մանկապարտեզ, Ախլաթյանի միջնակարգ և Իշխանասարի հիմնական դպրոցներ: Մշտադիտարկման այցերի շրջանակներում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչը ծանոթացել է իրականացված աշխատանքներին, երեխաների կրթության և դաստիարակության համար ստեղծված պայմաններին, զրուցել դաստիարակների ու երեխաների հետ: Հավելենք, որ բոլոր երեք նախակրթարանները, դրամաշնորհային ծրագրերի իրականացման շրջանակում կահավորվել են ժամանակակից գույքով ու սարքավորումներով, ինչպես նաև ապահովվել են ուսումնական և ուսուցողական նյութերով ու խաղալիքներով: Բոլոր նախակրթարաններում դաստիարակի աշխատանքներն իրականացնում են ծրագրի շրջանակում վերապատրաստված դաստիարակները: Փաստենք նաև, որ նախակրթարաններում պահպանված են առողջապահության նախարարության կողմից հաստատված սանիտարահիգիենիկ պահանջները:
Սիսիանի թիվ 3 մանկապարտեզում նախակրթարանը ստեղծվել է 2017թվականին: Նախակրթարանը նախատեսված է 25 երեխայի համար, սակայն այժմ փաստացի ընդգրկվել են 20 երեխա: Նախակրթարանը գործում է 5-օրյա աշխատանքային ռեժեմիով: Դասերը սկսվում են 9.00-ից և ավարտվում 13.00-ին: Երեխաները ակտիվորեն մասնակցում էին դասապրոցեսին:Մյուս երկու նախակրթարանները ևս գործում են 5-օրյա աշխատանքային ռեժիմով: Դասերը սկսվում են 9.00 և ավարտվում՝ 13.00: Դաստիարակները նշում են որ դպրոցները ապահովում են բոլոր անհրաժեշտ պայմաններն ու միջոցները ուսումնական պրոցեսը արդյունավետ կազմակերպելու համար, իսկ ընդգրկված երեխաներըն ակտիվորեն մասնակցում են դասապրոցեսին: