Նորություններ
Աշխատանքային այցեր ՀԲ երևանյան գրասենյակի խորհրդատու- շինարարի մասնակցությամբ
15.06.2021

Հունիսի առաջին տասնօրյակում Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում ՀԲ երևանյան գրասենյակի խորհրդատու- շինարար Ալեքսանդր Թովմասյանը ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների հետ համատեղ աշխատանքային այցեր է իրականացրել Երևանի թիվ 42, 142 ավագ դպրոցներում և ՀՊՄՀ հենակետային վարժարանում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցներում շարունակվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ներկայացուցիչների ուղեկցությամբ ՀԲ երևանյան գրասենյակի խորհրդատու- շինարարը եղել է հիմնանորոգվող տեղամասերում, ծանոթացել է հիմնանորոգման ընթացիկ աշխատանքներին: Նշենք, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում` երկրորդ փուլով սեյսմակայուն հիմնանորոգումը ընթացքի մեջ է ևս 5 մարզային ավագ դպրոցներում՝ Սևանում, Գորիսում, Գյումրիում, Արթիկում և Վաղարշապատում:
Հանդիպումների ընթացքում ՀԲ ներկայացուցիչը ուսումնասիրեց կատարված շինարարության որակը, ծանոթացավ աշխատանքային ողջ ընթացքին, արձնագրեց , որ արդեն ավարտին են հասցվել ավագ դպրոցների շենքերի հիմքերի ուժեղացման և ամրացման մետաղական ցանցի և պատերի ջերմամկուսացման շերտի տեղադրման, մարզադահլիճների կառուցման աշխատանքները, ներքին պատերի հարդարման աշխատանքները ընթացքում են: Կատարվում են նաև դպրոցների հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ: ՀԲ ներկայացուցչի կողմից ՀԲ գրասենյակ և Կրթական ծրագրերի կենտրոն է ներկայացվել որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգի արդյունքները: