Նորություններ

Մոնիտորինգային այց ՀՀ Տավուշի մարզում

01.06.2021

ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում շարունակվում են «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանների մշտադիտարկման այցերը: Այցերի համատեքստում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի համակարգող Արմեն Մարտիրոսյանը և ԿԾԿ ԾԻԳ-ի ինժեներ-խորհրդատու Վռամ Բոյաջյանը մշտադիտարկման այցեր են իրականացրել ՀՀ Տավուշի մարզի երեք ուսումնական հաստատություններում, որոնց հենքի վրա 2016 թ.-ի ընթացքում «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում դրամաշնորհային միջոցներով հիմնվել են նախակրթարաններ: Մասնավորապես այցեր են կատարվել Տավուշի մարզի Ենոքավանի, Ակնաղբյուրի և Ն.Ծաղկավանի միջնակարգ դպրոցներ: Մշտադիտարկման այցերի շրջանակներում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները ծանոթացել են իրականացված աշխատանքներին, երեխաների կրթության և դաստիարակության համար ստեղծված պայմաններին, զրուցել դաստիարակների ու երեխաների հետ: Հավելենք, որ բոլոր երեք նախակրթարանները, դրամաշնորհային ծրագրերի իրականացման շրջանակում կահավորվել են ժամանակակից գույքով ու սարքավորումներով, ինչպես նաև ապահովվել են ուսումնական և ուսուցողական նյութերով ու խաղալիքներով: Բոլոր նախակրթարաններում դաստիարակի աշխատանքներն իրականացնում են ծրագրի շրջանակում վերապատրաստված դաստիարակները: Մշտադիտարկված բոլոր 3 նախակրթարաններում տնօրենների հավաստամամբ լիցենզավորման գործընթացը ավարտական փուլում է: Փաստենք նաև, որ նախակրթարաններում պահպանված են առողջապահության նախարարության կողմից հաստատված սանիտարահիգիենիկ պահանջները:
Մշտադիտարկված նախակրթարանները գործում են 5-օրյա աշխատանքային ռեժեմիով: Դասերը սկսվում են 9.00-ից և ավարտվում 13.00-ին: Դաստիարակները նշում էեն որ դպրոցները ապահովում են բոլոր անհրաժեշտ պայմաններն ու միջոցները ուսումնական պրոցեսը արդյունավետ կազմակերպելու համար, իսկ ընդգրկված երեխաներըն ակտիվորեն մասնակցում էին դասապրոցեսին:
 

Նորություններ

23.06.2021 Մշտադիտարկում ՀՀ Վայոց Ձորի մարզում ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում շարունակվում են «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանների մշտադիտարկման այցերը: Այցերի համատեքստում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում»... 22.06.2021 Մշտադիտարկում ՀՀ Շիրակի մարզում ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում շարունակվում են «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանների մշտադիտարկման աշխատանքները: «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի... 15.06.2021 Աշխատանքային այցեր ՀԲ երևանյան գրասենյակի խորհրդատու- շինարարի մասնակցությամբ Հունիսի առաջին տասնօրյակում Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում ՀԲ երևանյան գրասենյակի խորհրդատու- շինարար Ալեքսանդր Թովմասյանը ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների հետ համատեղ աշխատանքային այցեր է իրականացրել Երևանի թիվ 42, 142 ավագ դպրոցներում և ՀՊՄՀ հենակետային վարժարանում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցներում շարունակվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական...