Նորություններ

Միկրոծրագրերի մշտադիտարկում ՀՀ Գեղարքունիք մարզում

16.03.2021

ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում ս.թ. փետրվար ամսից մեկնարկել են «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանների մշտադիտարկման այցերը: Այցերի համատեքստում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի համակարգող Արմեն Մարտիրոսյանը և ԿԾԿ ԾԻԳ-ի ինժեներ-խորհրդատու Վռամ Բոյաջյանը մարտի 15-ին շրջայց են իրականացրել Գեղարքունիքի մարզի 3 ուսումնական հաստատություններում, որոնց հենքի վրա 2015 և 2017թթ. ընթացքում դրամաշնորհային միջոցներով հիմնվել են նոր նախակրթարաններ: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները մշտադիտարկման այցը մեկնարկեցին Ծովազարդի միջնակարգ դպրոցից, որտեղ նախակրթարանի տնօրենի ուղեկցությամբ շրջեցին խմբասենյակներով, եղավ նաև նախակրթարանի բակում: Ա. Մարտիրոսյանը ծանոթացավ իրականացված աշխատանքներին, երեխաների կրթության և դաստիարակության համար ստեղծված պայմաններին, զրուցեց փոքրիկների հետ: Տնօրենը ներկայացրեց նաև նախակրթարանի ստեղծման և գործունեության ընթացքը, խոսեց հաղթահարված դժվարությունների ու առաջիկա անելիքների մասին: Հիշեցնենք, որ նախակրթարանը ստեղծվել է 2015թ.-ին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և վերոնշյալ կրթական հաստատության միջև կնքված դրամաշնորհային պայմանագրով: Նախակրթարանը գործում է 5-օրյա աշխատանքային ռեժեմիով: Երեխաները ակտիվորեն մասնակցում էին դասապրոցեսին: Դաստիարակը նշեց, որ դպրոցի ղեկավարությունը ապահովում է բոլոր անհրաժեշտ պայմաններն ու միջոցները ուսումնական գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար: Ա. Մարտիրոսյանը եղավ Հայրավանքի և Սարուխանի թիվ 1 միջնակարգ դպրոցներում, որտեղ ևս իրականացվել են միկրոծրագրեր: Նշենք, որ երեք նախակրթարաններն էլ, որտեղ յուրաքանչյուրում ընդգրկված են 20-ից ավելի 5 տարեկան երեխաներ, դրամաշնորհային ծրագրերի իրականացման արդյունքում կահավորվել են համապատասխան ժամանակակից գույքով, սարքավորումներով, ապահովվել են մանկական գրականությամբ, ուսումնական նյութերով ու խաղալիքներով: Հաստատությունները լիցենզավորված են և բնականոն գործում են: Երեք նախակրթարաններում էլ դաստիարակի աշխատանքները իրականացնում են ծրագրի շրջանակներում վերապատրաստված դաստիարակները: Տնօրենները նշում էին, որ նախակրթարաններում պահպանված են առողջապահության նախարարության կողմից հաստատված սանիտարահիգիենիկ պահանջները: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչը մասնակցեց դասապրոցեսին: Նշենք նաև, որ նախակրթարաններն ունեն հարմարեցված պայմաններ և նախակրթարաններում կրթություն են ստանում նաև սահմանափակ հնարավորություններով երեխաներ:

 

Նորություններ

19.04.2021 Նախադպրոցական միկրոծրագրերի մշտադիտարկում` ՀՀ Արարատի մարզում ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում ս.թ. փետրվար ամսից մեկնարկել են «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանների մշտադիտարկման այցերը: Այցերի համատեքստում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների... 12.04.2021 Գորիսի ավագ դպրոցում ընթացքում են հիմնանորոգման աշխատանքները Ապրիլի 9-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել հիմնանորոգվող Գորիսի ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ներկայացուցիչներ Ռաֆայել Հովսեփյանն ու Մանվել Սարիբեկյանը եղել են հիմնանորոգվող... 05.04.2021 Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցում ընթացքում են հիմնանորոգման աշխատանքները Ապրիլի 2-ին ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչներն աշխատանքային այցով եղան ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը վերոնշյալ ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների հետ կապված հարցերի քննարկումն էր : Հիշեցնենք, «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում 2019թ.-ի դեկտեբերի 2-ից մեկնարկել են վերոնշյալ ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները: Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցը ներկայումս...