Նորություններ

Մշտադիտարկում մայրաքաղաքի նախակրթարաններում

18.02.2021

ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում ընթացքում են «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանների մշտադիտարկման այցերը: Այցերի շրջանակներում ԿԾԿ ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի համակարգող Ռուզաննա Խաչատրյանը և ԾԻԳ-ի ինժեներ-խորհրդատու Վռամ Բոյաջյանը այցելեցին Երևանի թիվ 20 և թիվ 186 հիմնական դպրոցներ: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչը մշտադիտարկման այցը մեկնարկեց Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցից: ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներին ողջունեց տնօրեն Անահիտ Խոսրովյանը: Տնօրենը կարևորեց դպրոցում իրականացված ծրագրի նշանակությունը սաների կրթության և դաստիարակության գործում` վստահեցնելով, որ դրամաշնորհային ծրագրի իրականացման արդյունքում ստեղծված պայմաններում ուսումնական գործընթացի արդյունավետությունը և որակը զգալիորեն բարձրացել է: ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները նախակրթարանի տնօրենի ուղեկցությամբ շրջեցին խմբասենյակներով: Հիշեցնենք, որ նախակրթարանը ստեղծվել է 2018թ.-ին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և վերոնշյալ կրթական հաստատության միջև կնքված դրամաշնորհային պայմանագրով: Հաջորդ կանգառը թիվ 186 դպրոցում էր, որտեղ ևս իրականացվել է միկրոծրագիր: Նշենք, որ երկու նախակրթարաններն էլ դրամաշնորհային ծրագրերի իրականացման արդյունքում կահավորվել են համապատասխան ժամանակակից գույքով, սարքավորումներով, ապահովվել են մանկական գրականությամբ, ուսումնական նյութերով ու խաղալիքներով: Նախակրթարաններից  յուրաքանչյուրում ընդգրկված են թվով 25 հինգ տարեկան երեխաներ: Իրականացվել է նաև դաստիարակների վերապատրաստում: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչը մասնակցեց դասապրոցեսին, շրջեց խաղային անկյուններով, թերթեց սաների տետրերն ու նկարչական ալբոմները՝ հավաստիանալով, որ նախակրթարանում սաները հաշվել են սովորում, տառաճանաչ են դառնում, տարբերում են տարվա եղանակներն ու գույները:Թիվ 186 դպրոցի տնօրեն Մարինե Քոչարյանի հավաստմամբ՝ համայնքի բնակիչները կարևորում են նախակրթարանի դերը, ընդգծում, որ մեծ ուրախություն է այն, որ իրենց երեխաներն հնարավորություն ունեն կրթություն ստանալու հարմարավետ ու գեղեցիկ պայմաններում:
Հավելենք, որ Կրթության բարելավում ծրագրի շրջանակներում արդեն իսկ հիմնվել են 136 նախակրթարաններ:
 

Նորություններ

05.03.2021 Նորարարությունների մրցակցային հիմնադրամի հայաստանյան փորձը՝ հաջողված օրինակ միջազգային հարթակներում Մարտի 3-ին Համաշխարհային բանկի առաջարկությամբ ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները հեռավար հանդիպում ունեցան Վրաստանի Ծրագրերի կառավարման գրասենյակի ներկայացուցիչների հետ: Տեսախորհրդակցության նպատակն էր վրաց գործընկերներին ներկայացնել Նորարարությունների Մրցակցային Հիմնադրամի շրջանակներում ՀՀ բուհերում դրամաշնորհային ծրագրերի իրականացման հայաստանյան փորձը: Հանդիպման սկզբում ներկաներին ողջունեցին Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի մարդկային զարգացման... 18.02.2021 Մշտադիտարկում մայրաքաղաքի նախակրթարաններում ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում ընթացքում են «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանների մշտադիտարկման այցերը: Այցերի շրջանակներում ԿԾԿ ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների... 15.02.2021 Մեկնարկել են Կրթության բարելավում ծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանների մշտադիտարկման այցերը    Փետրվարից ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մեկնարկել են «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանների մշտադիտարկման այցերը: Այցերի համատեքստում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային...