Նորություններ

Մեկնարկել են Կրթության բարելավում ծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանների մշտադիտարկման այցերը

15.02.2021

   Փետրվարից ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մեկնարկել են «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանների մշտադիտարկման այցերը: Այցերի համատեքստում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի ղեկավար Արմինե Խաչատրյանը շրջայց է իրականացրել մայրաքաղաքի թիվ 31, Վահան Տերյանի անվան թիվ 60 և Ա. Մյասնիկյանի անվան թիվ 66 հիմնական դպրոցներում: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչը մշտադիտարկման այցը մեկնարկեց Երևանի թիվ 31 հիմնական դպրոցից, որտեղ նախակրթարանի տնօրեն Օֆելյա Թադևոսյանի ուղեկցությամբ շրջեց խմբասենյակներով, եղավ նաև նախակրթարանի բակում: Ա. Խաչատրյանը ծանոթացավ իրականացված աշխատանքներին, երեխաների կրթության և դաստիարակության համար ստեղծված պայմաններին, զրուցեց փոքրիկների հետ: Առիթն օգտագործելով` նախակրթարանի տնօրենը Ա. Խաչատրյանին փոխանցեց նախակրթարան հաճախող երեխաների ծնողների գոհունակությունն ու աշխատակիցների շնորհակալությունը՝ ցուցաբերվող մշտական ուշադրության և հոգածության համար: Տնօրենը ներկայացրեց նաև նախակրթարանի ստեղծման և գործունեության ընթացքը, խոսեց հաղթահարված դժվարությունների ու առաջիկա անելիքների մասին: Հիշեցնենք, որ նախակրթարանը ստեղծվել է 2018թ.-ի մայիսի 17-ին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և վերոնշյալ կրթական հաստատության միջև կնքված դրամաշնորհային պայմանագրով: Ա. Խաչատրյանը եղավ Վահան Տերյանի անվան թիվ 60 հիմնական դպրոցում, որտեղ ևս իրականացվել է միկրոծրագիր: Ա. Խաչատրյանը այցը ամփոփեց մաքրաքաղաքի թիվ 66 դպրոցում: Նշենք, որ երեք նախակրթարաններն էլ, որտեղ յուրաքանչյուրում ընդգրկված են 20-ից ավելի 5 տարեկան երեխաներ, դրամաշնորհային ծրագրերի իրականացման արդյունքում կահավորվել են համապատասխան ժամանակակից գույքով, սարքավորումներով, ապահովվել են մանկական գրականությամբ, ուսումնական նյութերով ու խաղալիքներով: Հաստատությունները լիցենզավորվել են, իրականացվել է նաև դաստիարակների վերապատրաստում: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչը մասնակցեց դասապրոցեսին:Նշենք նաև, որ նախակրթարաններն ունեն հարմարեցված պայմաններ և նախակրթարաններում կրթություն են ստանում նաև սահմանափակ հնարավորություններով երեխաներ: Կարևորելով երեխաների համար նախադպրոցական կրթության հնարավորություն ստեղծելու անհրաժեշտությունը՝ Ա. Խաչատրյանը նշեց, որ «Կրթության բարելավում» ծրագրի շրջնակներում հետևողականորեն կյանքի կոչվող միկրոծրագրերը հարմարավետ պայմաններ են ապահովել ոչ միայն մայրաքաղաքի տարբեր համայնքների երեխաների համար , այլև՝ ծրագրի շնորհիվ հնարավոր է դարձել հոգալ այն երեխաների կրթական կարիքները, ովքեր բնակվում են գյուղական համայնքներում, որտեղ առկա կամ հասանելի չեն նախադպրոցական հաստատությունները: 

Նորություններ

05.05.2021 Մշտադիտարկում ՀՀ Արագածոտնի մարզում ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում շարունակվում են «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանների մշտադիտարկման այցերը: Այցերի համատեքստում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում»... 26.04.2021 Ամփոփվում են ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ակադեմիական վարժարանի հիմնանորոգման աշխատանքները Ապրիլի 23-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները ամփոփիչ այց են իրականացրել ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ակադեմիական վարժարանում: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ղեկավար Գ. Բաղդասարյանը և ինժեներ –շինարարներ Մ. Սարիբեկյանը և Վ. Բոյաջյանը եղան հիմնանորոգվող տեղամասում,... 22.04.2021 ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները մշտադիտարկում իրականացրեցին ՀՀ Կոտայքի մարզում ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում շարունակվում են «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանների մշտադիտարկման այցերը: Այցերի համատեքստում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում»...