Նորություններ

ՆՄՀ շրջանակներում ամփոփվեց ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի երկշաբաթյա մշտադիտարկումը

05.02.2021

Փետրվարի 5-ին «Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամ»-ի շրջանակներում ամփոփվեց ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի երկշաբաթյա մշտադիտարկումը՝ ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլով դրամաշնորհառու բուհերում: Վերջին հանդիպումը տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ): Մշտադիտարկումն իրականացնում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Աշխատանքային խմբի անդամներին ԵՊՀ-ի Ֆարմացիայի ինստիտուտում դիմավորեց դրամաշնորհային ծրագրի ղեկավար, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա. Սաղյանը, նա ընդգծեց, որ Կենտրոնի ստեղծումը կնպաստի ոլորտի հիմնարար և կիրառական հետազոտությունների արդիականացմանը: Ժամանակակից վերլուծական սարքավորումներով համալրված գիտաուսումնական կենտրոնի ստեղծումը և դրա հենքի վրա դեղանյութերի կառուցվածքային հետազոտությունների ու դեղերի որակի հսկման, գնահատման նոր մագիստրոսական ծրագրի ներդնումը կնպաստի միջազգային չափանիշներին համապատասխան դեղագետ-վերլուծաբան (անալիտիկ) մասնագետների պատրաստմանը:
Ներկաները դրամաշնորհային ծրագրի ղեկավարի ու համակարգողի ուղեկցությամբ եղան բուհի կողմից վերանորոգված և լաբորատորիայի համար նախատեսված տարածքում, որն արդեն համալրված էր ծրագրով նախատեսված լաբորատոր կահույքով, գերժամանակակից վերլուծական սարքավորումների երկու խմբաքանակով:
Հանդիպման ընթացքում աշխատանքային խմբի անդամները դրամաշնորհային ծրագրի կառավարման անձնակազմի հետ քննարկեցին ծրագրի ժամանակացույցով նախատեսված գործողությունները և դրանց իրականացման ընթացքը: Դրամաշնորհային ծրագրի ղեկավար Ա. Սաղյանը նշեց, որ արդեն իսկ Կենտրոնում են գտնվում լաբորատոր անալիտիկ սարքավորումների երկու խմբաքանակները, որոնք հանդիսանում են ոլորտի գերժամանակակաից վերլուծական սարքավորումներ: Մյուս խմբաքանակի մատակարարումը կիրականացվի ծրագրի հաջորդ փուլի ընթացքում:
Միաժամանակ, բուհի կողմից՝ ոչ գումարային ներդրումների շրջանակներում, ևս տրամադրվել են լաբորատոր սարքավորումներ, համակարգչային տեխնիկա: Ընթացքում են «Դեղերի որակի հսկում և գնահատում» մագիստրոսական նոր ծրագրի հաստատման աշխատանքները, մասնավորապես համապատասխան ամբիոնները ներկայացրել են անհրաժեշտ առարկայացանկերը, իրականացվել է կրթական նոր ծրագրի մշակում: Այցի ընթացքում ԵՊՀ դրամաշնորհային ծրագրի իրականացման ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ին մասնագիտական աջակցություն ցուցաբերող անհատ խորհրդատու Ինեսսա Սիրեկանյանի կողմից դիտարկվեց արդեն իսկ ձեռքբերված լաբորատոր անալիտիկ սարքավորումների համապատասխանությունը՝ պայմանագրով սահմանված պայմաններին, ինչպես նաև քննարկվեցին դրանց կիրառության հետ կապված մի շարք հարցեր: Դրամաշնորհային ծրագրի համակարգողը նաև ծանոթացրեց կոնսորցիումի գործընկերոջ հետ համագործակցության ընթացքին, ներկայացրեց, որ ծրագրի շրջանակներում պայմանագրեր են կնքվել տեղական դեղագործական և հարակից մասնագիտական կազմակերպությունների, հետազոտական կենտրոնների հետ: Արդյունավետ համագործակցություն է ծավալվում ոլորտի գիտահետազոտական և դեղագործական ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը, «ԱՐՓԻՄԵԴ» և «ԼԻՔՎՈՐ» դեղագործական ընկերությունները, «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը» և ՌԴ Բելգորոդի պետական հետազոտական համալսարանը: Հանդիպման ավարտին Ա. Մկրտչյանը հավաստիացրեց նաև՝ Դեղերի որակի հսկման և մոնիտորինգի գիտաուսումնական կենտրոնի զարգացման ռազմավարությունը, ինչպես նաև կենտրոնի վեբ կայքը մշակման փուլում են:
Այսպիսով, ԵՊՀ դրամաշնորհային ծրագրի արդյունավետ իրականացման արդյունքում կստեղծվի ժամանակակից տեխնիկայով և սարքավորումներով համալրված գիտակրթական կենտրոն, որը կարող է տարածաշրջանում իրականացնել կրթական, խորհրդատվական և արտադրական օրինակելի ծառայություններ՝ ֆարմացիայի և դրան հարակից մասնագիտական ոլորտներում:

 

Նորություններ

05.05.2021 Մշտադիտարկում ՀՀ Արագածոտնի մարզում ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում շարունակվում են «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանների մշտադիտարկման այցերը: Այցերի համատեքստում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում»... 26.04.2021 Ամփոփվում են ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ակադեմիական վարժարանի հիմնանորոգման աշխատանքները Ապրիլի 23-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները ամփոփիչ այց են իրականացրել ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ակադեմիական վարժարանում: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ղեկավար Գ. Բաղդասարյանը և ինժեներ –շինարարներ Մ. Սարիբեկյանը և Վ. Բոյաջյանը եղան հիմնանորոգվող տեղամասում,... 22.04.2021 ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները մշտադիտարկում իրականացրեցին ՀՀ Կոտայքի մարզում ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում շարունակվում են «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանների մշտադիտարկման այցերը: Այցերի համատեքստում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում»...