Նորություններ

Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման գերազանցության կենտրոն՝ ՆՄՀ դրամաշնորհով

04.02.2021

Փետրվարի 3-ին՝ «Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամ»-ի ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի երկշաբաթյա մշտադիտարկումների համատեքստում, տեղի ունեցավ հանդիպում Հայ-Ռուսական համալսարանում (ՀՌՀ): Հանդիպման ընթացքում ՀՌՀ-ի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի ղեկավար Արսեն Առաքելյանը ՀՀ ԿԳՄՍՆ և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներին ծանոթացրեց ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում հիմնվող «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման» կրթական և գիտական գերազանցության կենտրոն››-ի ստեղծման ընթացիկ աշխատանքներին: Կենտրոնի ստեղծումն իրականացվում է դրամաշնորհային ծրագրով սահմանված փուլերի համաձայն: Նշենք, որ Հայ-Ռուսական համալսարանում Կենսաբժշկության և ֆարմացիայի ինստիտուտի հենքի վրա ստեղծվում է «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման» կրթական և գիտական գերազանցության կենտրոն, որը կխթանի ՀՌՀ-ի, այլ բուհերի, կենսաբժշկական ոլորտի գիտական և տեխնոլոգիական կազմակերպությունների զարգացումը, ազգային և միջազգային համագործակցությունը: Ծրագրի շրջանակներում նաև մշակվում է «Գենային ճարտարագիտություն» մագիստրոսական հետազոտական կրթական ծրագիրը, ինչը թույլ կտա բավարարել ձևավորվող աշխատաշուկայում բարձրորակ մասնագետների պահանջարկը:
Հանդիպման սկզբում ներկաները շրջեցին դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ստեղծվելիք Կենտրոնի համար առանձնացված տարածքներում, որտեղ տեղադրված էին ծրագրի շրջանակներում ձեռք բերված կահույքը, լաբորատոր սարքավորումները և համակարգչային տեխնիկան: Հարկ է նշել, որ բուհի կողմից դրամաշնորհային ծրագրի հայտով որպես ոչ գումարային ներդրումներ սահմանված գործողությունների շրջանակներում ևս ձեռք են բերվել լաբորատոր սարքավորումներ և նյութեր:
Նշենք, որ դրամաշնորհային ծրագրի կարևոր բաղադրիչ է նաև կրթական բովանդակության ստեղծումը: Այցի ընթացքում աշխատանքային խմբի անդամները դրամաշնորհային ծրագրի անձնակազմի հետ քննարկեցին ծրագրով սահմանված արդյունքները, դրանց դրսևորումը մոնիտորինգային պլանով ձևակերպված ցուցիչների մակարդակում: Դրամաշնորհային ծրագրի ղեկավար Ա. Առաքելյանը նշեց, որ ընթացքում է դրամաշնորհային ծրագրի ղեկավարի և համակարգողի կողմից «Գենային ճարտարագիտություն» երկլեզու մագիստրոսական ծրագրի իրականացումը կարգավորող համապատասխան փաստաթղթերի մշակման գործընթացը: ՀՌՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավարը նշեց, որ այս փուլում վերանայվել և լրամշակվել է ՀՌՀ Կենսաբժշկության և ֆարմացիայի ինստիտուտում գործող «Կենսաինժեներիա և կենսաինֆորմատիկա» դիպլոմավորված մասնագետների պատրաստման կրթական ծրագիրը: «Առկա կրթական ծրագրերում բարելավվել են մասնագիտական առարկաների ծրագրերը և ներառվել են նոր գործնական առարկաներ: Այս ամենը թույլ կտա պատրաստել բարձրորակ մասնագետներ, որոնք ի վիճակի կլինեն բավարարել աշխատաշուկայում ձևավորվող պահանջարկը»,- հավելեց Ա. Առաքելյանը:
Ծրագրի այս փուլում ընթացքում են նաև Գենոմային ճարտարագիտության և սեքվենավորման դասընթացների, հետազոտական ուղեցույցների մշակման աշխատանքները՝ տեղական անհատ խորհրդատուների կողմից:
Կարևորելով բուհ-մասնավոր հատված գործնական կապը՝ Ա. Առաքելյանը հավաստիացրեց, որ առաջիկայում Կենտրոնը կարող է լուծել կարևոր խնդիրներ՝ առողջապահության և տնտեսության մի շարք ոլորտներում՝
իրականացնելով հետազոտություններ և տեխնոլոգիական փորձարկումներ:
«Այսօր, արդեն իսկ ծրագրի շրջանակներում ձեռք բերված լաբորատոր սարքավորումներով, Հայ-Ռուսական համալսարանի Կենսաինժեներիայի, Կենսաինֆորմատիկայի և Մոլեկուլային կենսաբանության ամբիոնի և ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Մարդու գենոմիկայի և իմունոմիկայի լաբորատորիայի, Կենսաինֆորմատիկայի գիտական խմբի գիտաշխատողներն առաջին անգամ Հայաստանում իրականացրել են նոր կորոնավիրուսի 12 ամբողջական գենոմի վերծանում՝ 3-րդ սերնդի սեքվենավորման կիրառմամբ։ Վիրուսի տարբերակների նույնականացման և գենոմում առկա մուտացիաների վերլուծության աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են»,-փաստեց դրամաշնորհային ծրագրի ղեկավարը:Գենոմիկան և գենոմի խմբագրումն արդեն իսկ սկսել են հեղափոխել կենսաբժշկությունը, կենսատեխնոլոգիաները և դեղագործությունը:
Ներկայումս աշխատաշուկայում առկա է ոլորտի մասնագետների և մասնագիտացված գիտատեխնիկական կենտրոնների մեծ պահանջարկ: Կենտրոնի առկայությունը ՀՌՀ-ին թույլ կտա դառնալ այս գործընթացների մի մասը, ընդլայնել առողջապահության գերակա ոլորտներում գենոմիկայի և գենոմի խմբագրման հետազոտությունները:
 

Նորություններ

22.11.2024 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Նոյեմբերի վերջին տասնօրյակում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ աշխատակիցները այցեր են իրականացրել հիմնանորովող ավագ դպրոցներ: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ղեկավար Գ. Բաղդասարյանը և ինժեներ–շինարար Մ. Սարիբեկյանը նոյեմբերի... 21.11.2024 Դրամաշնորհային պայմանագրերի կնքում՝ նախակրթարանների հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով:Նոյեմբերի 20-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային  պայմանագրերի կնքում Արագածոտնի և Արմավիրի մարզերի ուսումնական հաստատությունների տնօրենների հետ:Նախակրթարանների հիմնման նպատակով դրամաշնորհային պայմանագրեր կնքվեցին Արագածոտնի մարզի... 19.11.2024 Ընթանում են ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները Նոյեմբերի վերջին տասնօրյակում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ աշխատակիցները այցեր են իրականացրել հիմնանորովող ավագ դպրոցներ: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ղեկավար Գ. Բաղդասարյանը և ինժեներ–շինարար Մ. Սարիբեկյանը նոյեմբերի...