Նորություններ

Մեկնարկել է ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլի դրամաշնորհային ծրագրերի երկշաբաթյա մշտադիտարկումը:

25.01.2021

Հունվարի 25-ից մեկնարկել է «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) երկրորդ հիմնական շրջափուլի դրամաշնորհային ծրագրերի երկշաբաթյա մշտադիտարկումը:
Մոնիտորինգային երրրորդ այցերի շրջանակներում հունվարի 25-ին առաջին աշխատանքային այցը ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ներկայացուցիչներն իրականացրեցին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում (ԲՊՀ):
Աշխատանքային խումբը ԲՊՀ-ի դրամաշնորհային ծրագրի ղեկավար Քրիստինա Ծատուրյանի ուղեկցությամբ շրջեց դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Լեզվական տեխնոլոգիաների և ռեսուրսների հետազոտական լաբորատորիայի, Գիտակրթական միջոցառումների սրահի և Ուսանողների տեխնոլսարանի համար հատկացված տարածքներում, որոնք ամբողջովին վերանորոգվել էին բուհի կողմից: Վերոնշալ սրահներում արդեն իսկ տեղադրված էին ծրագրի շրջանակներում ձեռք բերված անհրաժեշտ կահույքը, ինչպես նաև համակարգչային սարքավորումները:
Հիշեցնենք, որ ծրագրի իրականացումը մեկնարկել է 2019 թվականի հուլիսին: Նշենք, որ ԲՊՀ-ի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնել Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոն՝ համալրված անհրաժեշտ սարքավորումներով, գույքով և ծրագրային փաթեթներով, մշակել և ներդնել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական և «Համընթաց թարգմանություն» մագիստորսական մասնագիտական կրթական ծրագրերը, ինչպես նաև հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակների առցանց գնահատման գործիքակազմը:
Նշենք, որ «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծումը իրականացվում է դրամաշնորհային ծրագրի ժամանակացույցով սահմանված փուլերի համաձայն: Այժմ, ամփոփվում է դրամաշնորհային ծրագրի իրականացման երրորդ փուլը: Հանդիպման սկզբում «Աջակցություն Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը» բաղադրիչի ղեկավար Լ. Մամյանը նշեց, որ աշխարհում, ինչպես նաև ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության բռնկման, տարածման և դրա հետ կապված սահմանափակումների, ավելի ուշ նաև պատերազմական իրավիճակով պայմանավորված, բուհի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի՝ ժամանակացույցերով սահմանված ժամկետներից՝ որոշ գործողությունների մասով, առկա են ձգձգումներ: Ըստ այդմ, շատ կարևոր է, որպեսզի բուհը հետևողական լինի դրամաշնորհային ծրագրի ժամանակացույցերով սահմանված ժամկետները պահպանելու, ծրագրային գործողությունները պատշաճ ժամկետներում իրականացնելու, ծրագրով ամրագրված նպատակներին ու խնդիրներին լիարժեք հասնելու և ծրագիրը դրամաշնորհային պայմանագրով սահմանված ժամկետի դրությամբ ավարտին հասցնելու համար:
Հանդիպման ընթացքում ներկաները քննարկեցին ծրագրի ընթացքը, ծրագրով սահմանված արդյունքները, դրանց դրսևորումը մոնիտորինգի և գնահատման պլանով ձևակերպված ցուցիչների մակարդակում: Դրամաշնորհային ծրագրի ղեկավարը խոսեց կատարված աշխատանքի մասին, ինչպես նաև մանրամասնեց ծրագրից ակնկալվող արդյունքներն ու հետագա նպատակները: Ք. Ծատուրյանի խոսքով, ծրագրի այս փուլում արված քայլերը հիմնականում ուղղված են եղել համապատասխան կրթական բովանդակության ստեղծմանը:
Դրամաշնորհային ծրագրի ղեկավարի հավաստմամբ, անհատ խորհրդատուներից կազմված համապատասխան աշխատանքային խմբերի կողմից ընթացքում են «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական և «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական մասնագիտական կրթական ծրագրերի մշակման աշխատանքները, շուտով կմեկնարկեն նաև «ՀայԼինգվոՏեք» կենտրոնի կանոնադրության և զարգացման հայեցակարգի մշակման աշխատանքները: Թվային ենթակառուցվածքներում հայերենի լիարժեք գործառության հիմքերի ապահովմանն ուղղված թվային և վեբ ռեսուրսների, գնահատման ու թեստավորման գործիքակազմի ստեղծման նպատակով ընթացքում է անհատ խորհրդատուների ընտրության նպատակով համապատասխան աշխատանքների իրականացումը: Ք. Ծատուրյանը փաստեց, որ ժամանակակից այս ենթակառուցվածքի ստեղծումը կնպաստի նաև բուհի միջազգային տեսանելիության բարձրացմանը: Դրամաշնորհային ծրագրի գնումների մասնագետ Հ. Ղազարյանը նշեց, որ Համընթաց թարգմանության և թեստավորման լինգաֆոնային կաբինետի ստեղծման նախապատրաստական աշխատանքները ևս ընթացքի մեջ են, մասնավորապես, բուհի կողմից արդեն իսկ ընտրվել և առանձնացվել է համապատասխան տարածքը, որի վերանորոգման աշխատանքները, շուտով կմեկնարկեն:
Հավելենք, որ Բրյուսովի անվան պետական համալսարանում ժամանակակից կենտրոն է ստեղծվում, որը կարող է դառնալ լեզվաբանության ոլորտում նորարարական հետազոտությունների զարգացման գերազանցության հարթակ, տեխնոլոգիահենք կրթության օրինակելի ձև` ուղղված բուհական կրթության նոր մշակույթի ձևավորմանը: Կենտրոնի ստեղծումը կնպաստի հետազոտական կարողություններով օժտված երիտասարդ մասնագետների ինկուբատորի ձևավորմանը:
 

Նորություններ

18.02.2021 Մշտադիտարկում մայրաքաղաքի նախակրթարաններում ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում ընթացքում են «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանների մշտադիտարկման այցերը: Այցերի շրջանակներում ԿԾԿ ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների... 15.02.2021 Մեկնարկել են Կրթության բարելավում ծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանների մշտադիտարկման այցերը    Փետրվարից ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մեկնարկել են «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանների մշտադիտարկման այցերը: Այցերի համատեքստում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային... 05.02.2021 ՆՄՀ շրջանակներում ամփոփվեց ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի երկշաբաթյա մշտադիտարկումը Փետրվարի 5-ին «Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամ»-ի շրջանակներում ամփոփվեց ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի երկշաբաթյա մշտադիտարկումը՝ ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլով դրամաշնորհառու բուհերում: Վերջին հանդիպումը տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ): Մշտադիտարկումն իրականացնում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Աշխատանքային խմբի անդամներին ԵՊՀ-ի Ֆարմացիայի ինստիտուտում...