Նորություններ

Աշխատանքային այց Գյումրի քաղաքի վարժարան և Արթիկի թիվ 3 ավագ դպրոց

23.11.2020

Նոյեմբերի 19- ին և 20-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այցով եղան հիմնանորոգվող Գյումրի քաղաքի վարժարանում և Արթիկի թիվ 3 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ղեկավար Գ. Բաղդասարյանը և ինժեներ –շինարարներ Մ. Սարիբեկյանը և Վ. Բոյաջյանը եղան հիմնանորոգվող երկու տեղամասերում, ծանոթացան հիմնանորոգման ընթացիկ աշխատանքներին: Նշենք, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում` երկրորդ փուլով ընթացքում է թվով 8 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները: Հավելենք, որ հիմնանորոգման աշխատանքները իրականացվում են համաձայն սեյսմիկ անվտանգության չափանիշների: Նշենք նաև, որ 8 դպրոցների ընտրությունը իրականացվել է համաձայն ԿԳՄՍ նախարարության մշակված չափանիշների: Հանդիպումների ընթացքում ներկաները ուսումնասիրեցին կատարված շինարարության որակը: ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները ծանոթացան աշխատանքային ողջ ընթացքին, արձնագրեցին , որ տանիքների կառուցման, պատուհանների տեղադրման, շենքերի հիմքերի ուժեղացման և ամրացման մետաղական ցանցի և պատերի ջերմամկուսացման շերտի տեղադրման աշխատանքները ավարտվել են: Կատարվում են դպրոցների հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները: Ընթացքում են ներքին հարդարման աշխատանքները , ամփոփվում են սանհանգույցների սալիկապատման և արտաքին պատերի սվաղման աշխատանքները: Արթիկի թիվ 3 ավագ դպրոցում անփոփման փուլում է նոր մարզադահլիճի և նոր մասնաշենքի կառուցումը: Հավելենք, որ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանի նախաձեռնությամբ պարբերաբար տեղի են ունենում հեռավար ձևաչափով հանդիպումներ այն շինարարական ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք «Կրթության բարելավում» ծրագրով իրականացնում են թվով 8 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները :  

Նորություններ

23.11.2022 Աշխատանքային այցեր ՀՀ մարզերի ուսումնական հաստատություններում «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատակիցները նոյեմբեր ամսվա ընթացքում  այցեր են իրականացրել ՀՀ Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի և  Կոտայքի մարզերում: Աշխատանքային այցերի նպատակն էր միկրոծրագրերի իրականացման հայտ ներկայացրած ուսումնական հաստատությունների կողմից... 22.11.2022 Ամփոփվել է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային մրցույթի հայտերի ընդունման գործընթացը Նոյեմբերի 22-ին ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ‹‹Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը›› բաղադրիչի աշխատակիցներն ամփոփեցին Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային մրցույթի հայտերի ընդունման գործընթացը: Հիշեցնենք, որ ս.թ. սեպտեմբերի 19-ից Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում մեկնարկել էր դրամաշնորհային մրցույթի հայտերի ներկայացման գործընթացը, որի վերջնաժամկետը... 16.11.2022 Կրթությունն ունի բավարար ներուժ՝ դառնալու Հայաստանի մրցակցային առավելություններից մեկը. Ազգային ժողովն ընդունեց կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականի ծրագիրը Ազգային ժողովի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ նշելով, որ ընթացիկ տարվա հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքը, որից հետո նախարարությունը սերտորեն համագործակցել է ԱԺ...