Նորություններ

Համաշխարհային բանկի պատվիրակությունը հեռավար ձևաչափով հանդիպել է ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներին

19.11.2020

Նոյեմբերի18-ին Համաշխարհային բանկի պատվիրակությունը հեռավար ձևաչափով հանդիպել է ԿԾԿ ԾԻԳ-ի հետ՝ «Կրթության բարելավում» վարկային ծրագրով ընթացող աշխատանքների միջնաժամկետ գնահատում իրականացնելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի թիմի համաղեկավար Կատյա Մարինա Հերրերա Սոսան, ՀԲ երևանյան գրասենյակի կրթության փորձագետ Անուշ Շահվերդյանը, ֆինանսականկառավարմանմասնագետ Լուսինե Գրիգորյանը բնապահպանության մասնագետ Հմայակ Ավագյանը, ՀԲ երևանյան գրասենյակի գնումների մասնագետ Արմինե Այդինյանը, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍՆ ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը,ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներ: Հանդիպման առանցքում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավում» դրամաշնորհային ծրագրի ընթացիկ աշխատանքների քննությունն էր և ԿԾԿ ԾԻԳ ի կողմից 2020 թվականին իրականացված աշխատանքների մշտադիտարկումը: Ծրագրի զարգացման, առաջընթացի. և արդյունքների միջանկյալ ցուցանիշների գնահատումը, ինչպես նաև ռիսկերի և իրականացման միջոցառումների, սոցիալական և բնապահպանական երաշխիքների, ծրագրի շրջանակներում գնումների և ֆինանսական կառավարման գործողությունների քննությունն և մշտադիտարկումը: Հանդիպման մեկնարկին ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրեն Գ. Հովհաննիսյանը նշեց, որ կրթության ոլորտում Համաշխարհային բանկի հետ ունեցած համագործակցության արդյունքում իրականացվել և իրականացվում են կարևոր և արդյունավետ ծրագրեր` հանրակրթությունից մինչև բուհական համակարգ: Այսօր էլ «Կրթության բարելավում» ծրագիրը միտված է կրթության որակի հետագա բարելավմանը: Կարևորելով համատեղ աշխատանքը` նա շնորհակալություն հայտնեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ կրթության ոլորտին ցուցաբերված հետևողական աջակցության համար: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան աշխատանքային և կազմակերպչական տարբեր խնդիրների: ԿԾԿ ԾԻԳ-ի «Հանրակրթության որակի բարելավում» բաղադրիչի 4 ենթաբաղադրիչների և «Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) զարգացմանը» բաղադրիչի ղեկավարները ներկայացրեցին «Կրթության բարելավում» վարկային ծրագրի համատեքտում ԾԻԳ-ի գործունեության համապարփակ պատկերը՝ անդրադառնալով իրականացված և ընթացիկ աշխատանքներին, առկա խնդիրներին և քննարկեցին խնդիրների լուծման և հաղթահարման մի շարք հարցեր: Հանդիպման սկզբում ներկաներն անդրադարձան միկրոծրագրերի իրականացման արդյունքում հիմնվող նախակրթարաններում երեխաների կրթական գործընթացի կազմակերպմանն առնչվող մի շարք հարցերի: Ապա, կարևորելով ավագ դպրոցներում ֆիզիկական պայմանների ու կրթական ռեսուրսների առկայությունը՝ ՀԲ թիմը մանրամասն ծանոթացավ հիմնանորոգվող 8 ավագ դպրոցներում կատարվող աշխատանքներին: ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկվեց նաև «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում ՀՀ դպրոցների ուսուցիչների և վարչական աշխատողների շրջանում ՏՀՏ շարունակական վերպատրաստումների հետ կապված որոշ հարցեր, կողմերն անդրադարձան հեռավար կրթության իրականացման համար ստեղծվող ՏՀՏ գործիքներին ու մշակվող հարթակներին: Կողմերի քննարկման տիրույթում էին նաև կրթության բովանդակութունը:«Աջակցություն կրթության որակի բարելավմանը կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթաբաղադրիչի համակարգող Լ.Շավարշյանը ներկայացրեց, որ ընթացքում է հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով միջազգային անհատ խորհրդատուների հետ հեռավար ձևաչափով հանդիպումները: Հանդիպման ավարտին ներկաները անդրադարձան նաև բարձրագույն կրթության ոլորտում «Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը» բաղադրիչի շրջանակներում դրամաշնորհային ծրագրերի իրականացմանը: Բաղադրիչի ղեկավար Լիանա Մամյանը նշեց, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում մեկնարկած Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ հիմնական շրջափուլով ընթացքի մեջ են նորարարական ծրագրերի իրականացումը 6 բուհերում: Աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի , իրականացվում են մշտադիտարկումներ:Հավելենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի թիմին կներկայացնի զեկույց, որում արտացոլված կլինեն «Կրթության բարելավում» վարկային ծրագրով իրականացված և ընթացիկ գործողություններն ու արդյունքները :  

Նորություններ

23.11.2022 Աշխատանքային այցեր ՀՀ մարզերի ուսումնական հաստատություններում «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատակիցները նոյեմբեր ամսվա ընթացքում  այցեր են իրականացրել ՀՀ Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի և  Կոտայքի մարզերում: Աշխատանքային այցերի նպատակն էր միկրոծրագրերի իրականացման հայտ ներկայացրած ուսումնական հաստատությունների կողմից... 22.11.2022 Ամփոփվել է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային մրցույթի հայտերի ընդունման գործընթացը Նոյեմբերի 22-ին ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ‹‹Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը›› բաղադրիչի աշխատակիցներն ամփոփեցին Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային մրցույթի հայտերի ընդունման գործընթացը: Հիշեցնենք, որ ս.թ. սեպտեմբերի 19-ից Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում մեկնարկել էր դրամաշնորհային մրցույթի հայտերի ներկայացման գործընթացը, որի վերջնաժամկետը... 16.11.2022 Կրթությունն ունի բավարար ներուժ՝ դառնալու Հայաստանի մրցակցային առավելություններից մեկը. Ազգային ժողովն ընդունեց կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականի ծրագիրը Ազգային ժողովի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ նշելով, որ ընթացիկ տարվա հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքը, որից հետո նախարարությունը սերտորեն համագործակցել է ԱԺ...