Նորություններ

Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ՝ մայրաքաղաքի հիմնանորոգվող ավագ դպրոցներում

17.11.2020

Նոյեմբերի 16-ին ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարան, Տ.Գ. Շևչենկոյի անվան թիվ 42 և թիվ 142 ավագ դպրոցներ:
Հիշեցնենք, որ այս երեք ավագ դպրոցներներում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: Այցի շրջանակներում ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ‹‹Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը›› ենթաբաղադրիչի ղեկավար Գ. Բաղդասարյանը և ինժեներ-շինարար Վ. Բոյաջյանը ծանոթացան հիմնանորոգման ընթացիկ աշխատանքներին: Գ. Բաղդասարյանն ընդգծեց. «Մենք հնարավոր ամեն ինչ պետք է ձեռնարկենք «Կրթության բարելավում» վարկային ծրագրով ընթացող շինարարական աշխատանքների որակն ու տեմպը պահելու համար»:
ԾԻԳ ներկայացուցիչները շինարարներին հորդորեցին լինել կարգապահ, պահել սահմանները, ապահովել անվտանգության պարտադիր պայմանները շինարարական աշխատանքներն իրականացնելիս, որպեսզի հնարավոր լինի կանխել համավարակի տարածումը: Նշենք, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում` երկրորդ փուլով սեյսմակայուն հիմնանորոգումը ընթացքի մեջ է ևս 5 մարզային ավագ դպրոցներում՝ Սևանում, Գորիսում, Գյումրիում, Արթիկում և Վաղարշապատում:
Հանդիպուման ընթացքում ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ ներկայացուցիչները ուսումնասիրեց կատարված շինարարության որակը: Շրջելով շինհրապարակների ողջ տարածքում, ծանոթացան աշխատանքային ողջ ընթացքին, արձնագրեցին , որ արդեն ավարտին են հասցվել ավագ դպրոցների շենքերի հիմքերի ուժեղացման և ամրացման մետաղական ցանցի և պատերի ջերմամկուսացման շերտի տեղադրման աշխատանքները: Ամփոփվել են նաև ջրամատակարարման և օդափոխության համակարգի մոնտաժման աշխատանքները:Կատարվում են սանհանգույցների տեղադրման և սալիկապատման աշխատանքներ: Ընթացքում են նաև պատերի ներքին հարդարման աշխատանքները:
 

Նորություններ

28.03.2024 Նախադպրոցական կրթության միկրոծրագրերի Կառավարման Մարմին հանձնաժողովը հաստատել է միկրոծրագրերի իրականացման համար ընտրված հաստատությունների ցանկը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրումը նախակրթարանների հիմնման նպատակով: 2024 թվականի նախադպրոցական կրթության միկրոծրագրերի իրականացմանն ուղղված նախնական աշխատանքները սկսվել են 2023 թվականի դեկտեմբերից: Ծրագրի արդյունավետությունն ու նպատակայնությունը բարձրացնելու նպատակով 2023 թվականի դեկտեմբերին ՀՀ թվով 9 մարզերի մարզպետարանների համապատասխան վարչություններից ԿԾԿ ԾԻԳ է ներկայացվել... 22.03.2024 Աշխատանքային այց Աշտարակի և Արտաշատի ավագ դպրոցներում Մարտի 22-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցով եղել են ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում և ՀՀ Արմավիրի մարզի Արտաշատի ավագ դպրոցում : Այցերի նպատակը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում վերոնշյալ ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքների մշտադիտարկումն էր : Վերոնշյալ ավագ դպրոցները ներկայումս «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների... 20.03.2024 Աշխատանքային այցեր մայրաքաղաքի հիմնական դպրոցներում «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իր աշխատանքներն է շարունակում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչը: Այդ համատեքստում ենթաբաղադրիչի աշխատակիցները կարիքների գնահատման, տարածքի ուսումնասիրման և իրազեկման գործողությունների կազմակերպման նպատակով մարտի 5-ից 20-ը աշխատանքային այցեր են իրականացրել Երևանի ուսումնական...