Նորություններ

Աշխատանքային այցեր ՀԲ երևանյան գրասենյակի խորհրդատու- շինարարի մասնակցությամբ

05.10.2020

Հոկտեմբերի 5-ին Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում ՀԲ երևանյան գրասենյակի խորհրդատու- շինարար Ալեքսանդր Թովմասյանը ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների հետ համատեղ աշխատանքային այցեր է իրականացրել Երևանի թիվ 42, 142 ավագ դպրոցներում և ՀՊՄՀ հենակետային վարժարանում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցներում շարունակվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ներկայացուցիչների ուղեկցությամբ ՀԲ երևանյան գրասենյակի խորհրդատու- շինարարը եղել է հիմնանորոգվող տեղամասերում, ծանոթացել է հիմնանորոգման ընթացիկ աշխատանքներին: Նշենք, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում` երկրորդ փուլով սեյսմակայուն հիմնանորոգումը ընթացքի մեջ է ևս 5 մարզային ավագ դպրոցներում՝ Սևանում, Գորիսում, Գյումրիում, Արթիկում և Վաղարշապատում:
Հանդիպումների ընթացքում ՀԲ ներկայացուցիչը ուսումնասիրեց կատարված շինարարության որակը: Շրջելով ինչպես շինհրապարակների ողջ տարածքում, այնպես էլ շենքերի ներսում, ծանոթացավ աշխատանքային ողջ ընթացքին, արձնագրեց , որ արդեն ավարտին են հասցվել ավագ դպրոցների շենքերի հիմքերի ուժեղացման և ամրացման մետաղական ցանցի և պատերի ջերմամկուսացման շերտի տեղադրման աշխատանքները, մարզադահլիճների կառուցման, ներքին պատերի հարդարման աշխատանքները ընթացքում են: Կատարվում են նաև դպրոցների հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ:
 

Նորություններ

23.11.2022 Աշխատանքային այցեր ՀՀ մարզերի ուսումնական հաստատություններում «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատակիցները նոյեմբեր ամսվա ընթացքում  այցեր են իրականացրել ՀՀ Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի և  Կոտայքի մարզերում: Աշխատանքային այցերի նպատակն էր միկրոծրագրերի իրականացման հայտ ներկայացրած ուսումնական հաստատությունների կողմից... 22.11.2022 Ամփոփվել է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային մրցույթի հայտերի ընդունման գործընթացը Նոյեմբերի 22-ին ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ‹‹Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը›› բաղադրիչի աշխատակիցներն ամփոփեցին Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային մրցույթի հայտերի ընդունման գործընթացը: Հիշեցնենք, որ ս.թ. սեպտեմբերի 19-ից Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում մեկնարկել էր դրամաշնորհային մրցույթի հայտերի ներկայացման գործընթացը, որի վերջնաժամկետը... 16.11.2022 Կրթությունն ունի բավարար ներուժ՝ դառնալու Հայաստանի մրցակցային առավելություններից մեկը. Ազգային ժողովն ընդունեց կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականի ծրագիրը Ազգային ժողովի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ նշելով, որ ընթացիկ տարվա հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքը, որից հետո նախարարությունը սերտորեն համագործակցել է ԱԺ...