Նորություններ
Աշխատանքային այց Գորիսի ավագ դպրոց
02.10.2020

Հոկտեմբերի 2-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այց եր են իրականացրել հիմնանորոգվող Գորիսի ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ներկայացուցիչներ Ռաֆայել Հովսեփյանն ու Մանվել Սարիբեկյանը եղել են հիմնանորոգվող տեղամասում, ծանոթացել են հիմնանորոգման ընթացիկ աշխատանքներին: Նշենք, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում` երկրորդ փուլով ընթացքում է մայրաքաղաքում և ՀՀ մարզերում թվով 8 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները: Հավելենք, որ հիմնանորոգման աշխատանքները իրականացվում են համաձայն սեյսմիկ անվտանգության չափանիշների: Հանդիպումների ընթացքում ներկաները ուսումնասիրեցին կատարված շինարարության որակը: Շրջելով ինչպես շինհրապարակների ողջ տարածքում, այնպես էլ շենքերի ներսում, ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները ծանոթացան աշխատանքային ողջ ընթացքին, արձնագրեցին , որ արդեն ավարտին են հասցվել ավագ դպրոցի շենքի կազմաքանդման աշխատանքները, իսկ շենքի հիմքերի ուժեղացման և ամրացման մետաղական ցանցի և պատերի ջերմամկուսացման շերտի տեղադրման աշխատանքները ընթացքում են: Ամփոփվում են տանիքի կառուցման աշխատանքները , ինչպես նաև ընթացքում է նոր մասնաշենքի կառուցումը: Քննարկվեց շինարարական տեխնիկայի կայանման վտանգավոր թափոնների ու շինարարական աղբի հետ կապված մի շարք հարցեր:
Հավելենք,որ հանդիպումներին ներկա էին նաև կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչները: Ներկաները հուսով էին, որ նման աշխատանքային այցերն հնարավորինս կհեշտացնեն հիմնանորոգման գործընթացը ավագ դպրոցներում: