Նորություններ

Պարզաբանում Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ ՊՀ-ի կողմից Դպրոցների համար համակարգչային սարքավորումների ձեռքբերման նպատակով hայտարարված թիվ NCB – 1-1.3.5 մրցույթի շրջանակներում ստացված հարցադրո

16.08.2020

Հարց 1
Հարգելի Գործընկեր` Ձեր մրցույթում առկա սարքավորումների պարամետրերի նկարագրությունում նշված է.
1. Ձայնարկիչ «Speaker Output signal Frequency 20 Hz -20000 Hz»
Այս պահանջը «Speaker Output signal Frequency 20 Hz -20000 Hz» առօրյաում խիստ հազվադեպ հանդիպող, էական նշանակություն չունեցող պահանջ է, որը ուղղորդում է որոշակի բրենդի: Այն հետևյալ կերպ փոխելու դեպքում «Output signal Frequency 50Hz-20000 Hz» զգալի մեծանում է հանրահայտ բրենդների արտադրության ձայնարկիչների առաջարկների ցանկը:
2. Uninterupted power unit (UPS) անխափան սնուցման աղբյուրին սարք միացնելու համար նախատեսված վարդակների պահանջվող տեսակը Min 2x IEC C13 սարքիի ոչ մի էական բնութագիր չի պայմանավորում ու անիմաստ սահմանափակում է: Ակնհայտ է, որ սա արված է կոնկրետ բրենդի ուղորդելու նպատակով: Ընդունելի տարբերակ կարող է լինել օպինակ «Min 2x {universal} plags» տարբերակը:
3. Multyfunction printer «manual tray minimum for 100 sheets 50-150 g/m²» պահանջը նշված է կոնկրետ բրենդի տպիչի վրա ուղղորդելու նպատակով և այլ էական նշանակություն չունի: Այն կարելի է փոխարինել օրինակ «manual tray minimum for 100 sheets 60-150 g/m²» պահանջով, ինչը հնարավորություն կտա մեկից ավելի բրենդի սարքավորումներ առաջարկել:
Վերը նշված պահանջները խստորեն սահմանափակում են մրցույթի հնարավոր մասնակիցների քանակը և խոչընդ են հանդիսանիում ազատ մասնակցության ապահովման սկզբունքի համար: Խնդրում ենք վերանայել նշված կետերի բովանդակությունը և շարադրել այնպես, որ մասնակիցները հնարավորություն ունենան առաջարկելու մեկից տարբեր բրենդերի սարքեր:

Պատասխան 1

1. «Output signal Frequency 50Hz-20000 Hz» և «Speaker Output signal Frequency 20 Hz -20000 Hz» տեխնիկական պահանջների միջև թե գնային, թե տեխնիկական առումներով էական տարբերություններ չկան, և դա չէր կարող դիտարկվել որպես տեխնիակական պահանջներից էական շեղում։ ԿԾԿ ԾԻԳ-ը պատրաստ է տեխնիկական հատկորոշիչներում կատարել տվյալ փոփոխությունը եթե դա կմեծացնի հանրահայտ բրենդների արտադրության ձայնարկիչների առաջարկների ցանկը ։

2. Անխափան սնուցման աղբյուրին սարք միացնելու համար նախատեսված վարդակների պահանջվող տեսակը՝ IEC C13, հանդիսանում է միջազգայնորոն ընդունված ստանդարտ և առկա է բազաթիվ արտադրողների մոտ։ Կից ներկայացնում ենք առնվազն 4 արտադրողների անխափան սնուցման սարքեր, որոնք բավարարում են մրցույթի պահանջներին և որոնք առկա են տեղական շուկայում։ Այս պարագայում խոսել ուղղորդելու մասին առնվազն տեղին չէ։
https://ippon.ru/catalog/item/backpowerproll/
http://powerquality.eaton.com/Products-services/Backup-Power-UPS/5E.aspx?cx=59
https://hardware.am/power.htm
http://pcm.ru/catalog/item/1572/
Այնուամենայնիվ, ԿԾԿ ԾԻԳ-ը պատրաստ է տեխնիկական հատկորոշիչներում կատարել փոփոխություն՝ ավելացնելով նաև 2xCEE7 Shuko socket տեխնիկական հատկորոշիչը, որը առավել կընդլայնի մրցույթի պահանջներին բավարարող մոդելների շարքը։

3. Բազմաֆունկցիոնալ տպիչի «manual tray minimum for 100 sheets 50-150 g/m²» պահանջում տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ, այն կփոխարինվի «manual tray minimum for 100 sheets 60-150 g/m²» պահանջով։ Ցանկանում ենք նաև նշել, որ պահանջվող բազմաֆունկցիոնալ տպիչի նվազագույն տեխնիկական հատկորոշիչներին բավարարող, ներառյալ «manual tray minimum for 100 sheets 50-150 g/m²» պահանջը, գնային նույն սեգմենտի մոդելային այդ նույն շարքում ոչ մի արտադրող չունի և ԿԾԿ ԾԻԳ-ը որևէ արտադրողի ուղղորդելու նպատակ չի հետապնդել։

Հարց 2
Հարգելի գործընկերներ` Ձեր մրցույթում ներառված սարքավորումների տեխնիկական պարամետրերից մի քնիսը առաջացրել են հետևյալ հարցերը .
1. 2-րդ կետում առկա՝ մոնիտոր 3000:1 ստատիկ կոնտրաստ ունենալու պահանջը խիստ թանկացնում է այդ սարքը: Այսօր արտադրվող ու օգտագործվող մոնիտորների մեծամասնության ստատիկ կոնտրաստը 600:1-ի է: Կարելի է ընտրել 1000:1 ստատիկ կոնտրաստով շատ որակյալ պատկերներ ապահովող մոնիտորներ:
2. 4-րդ կետում առկա՝ բազմաֆունկցիոնալ տպիչ «Internal memory 1GB» պահանջը ուղղորդող իմաստ ունի: Օրինակ՝ "Internal memory 0.5 GB" այս պարամետրի չափը, որն առկա է հանրահայտ այլ բրենդերի տպիչներում լիովին բավարար է, այդ կարգի տպիչի արդյունավետ աշխատանքի ապահովման համար, հատկապես ուսումնական հաստատություններում ու էապես ընդլայնում է հնարավոր առաջարկությունների ցանկը:
3. 5-րդ կետում առկա՝ պրոյեկտորի տեխնիկական բնութագրերում նշված
Պրոյեկտորի տեխնոլոգիան (Projector technology) LCD
պահանջը խիստ սահմանափակում է առաջարկվող պրոյեկտորների բրենդերի ցանկը անմիջականորեն ուղղորդելով միջազգայնորեն ճանաչված միակ բրենդին: Այն ժամանակ, երբ այսօր հանրահայտ արտադրողների կողմից ստեղծված DLP տեխնոլոգիան օգտագործող պրոյեկտորները լայնորեն կիրառվում են ողջ աշխարհում, զգալիորեն ավելի էժան են և որակապես չեն զիճում LCD պրոյեկտորներին, ապահովելով նույնանման տեխնիկական չափանիշներ: Կետի բովանդակության շարադրանքը «LCD կամ DLP տեխնոլոգիա» էապես կընդլայնի Ձեր կողմից նշված տեխնիկական պարամետրերին համապատասխանող սարքավորումների ցանկը:
Վերը նշված փաստերը խստորեն սահմանափակում են մրցույթի հնարավոր մասնակոցների քանակը և խոչընդոտում ազատ մասնակցության ապահովման սկզբունքին: Խնդրում ենք վերանայել նշված կետերի բովանդակությունը և շարադրել այնպես, որ հնարավոր լինի առաջարկել մեկից ավելի բրենդերի սարքեր:
Պատասխան 2

Հարգելի հայտատու,
1. Մոնիտորի 3000:1 ստատիկ կոնտրաստ ունենալու պահանջը խիստ չի թանկացնում այն, ինչպես նշել եք։ Կան առնվազն երեք հայտնի արտադրողներ, որոնց նույն հատկորոշիչներով մոնիտորների գների տարբերությունը 3000:1 և 1000:1 ստատիկ կոնտրաստի դեպքերում 5000 դրամի կարգի է, ինչպես նաև ցանկանում ենք նշել,որ այսօր արտադրվող ու օգտագործվող մոնիտորների մեծամասնության ստատիկ կոնտրաստը ոչ թե 600:1, այլ 1000։1, մեր կողմից 3000:1 ստատիկ կոնտրաստի պահանջը դրվել էր, որպեսզի առավել երկար ժամանակ իրենց արդիականությունը չկորցնեին։ Այնուամենայնիվ, ավելորդ շահարկումներից խուսափելու նպաատակով, ԿԾԿ ԾԻԳ-ը պատրաստ է տեխնիկական հատկորոշիչներում կատարել փոփոխություն՝ առավել ընդլայնելով մրցույթի պահանջներին բավարարող մոդելների շարքը։
2. Առնվազն երեք հայտնի արտադրողների (Canon, Xerox, Lexmark) մոտ, գնային նույն սեգմենտի մոդելային այդ նույն շարքում առկա են պահանջվող բազմաֆունկցիոնալ տպիչի նվազագույն տեխնիկական հատկորոշիչներին բավարարող, ներառյալ «Internal memory 1GB» պահանջը, մոդելներ և ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից ուղղորդման մասին խոսելը տեղին չէ։ 1 GB հիշողության պահանջը ներառվել է որպեսզի սարքերը առավել երկար ժամանակ իրենց արդիականությունը չկորցնեն։ Այնուամենայնիվ, ավելորդ շահարկումներից խուսափելու նպաատակով, ԿԾԿ ԾԻԳ-ը պատրաստ է տեխնիկական հատկորոշիչներում կատարել փոփոխություն ՝ առավել ընդլայնելով մրցույթի պահանջներին բավարարող մոդելների շարքը։
3. LCD տեխնոլոգիայով աշխատող պրոյեկտորներ են արտադրում ճանաչված այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Nec, Epson, Canon, Sony, Panasonic, Hitachi արտադրողները, որոնց մոտ առկա են մրցույթի տեխնիկական պահանջներին բավարարող մոդելներ և այն պնդումը, որ ԿԾԿ ԾԻԳ-ը ուղղորդում է միջազգայնորեն ճանաչված միակ բրենդին չի համապատասխանում իրականությանը։ LCD և DLP տեխնոլոգիաներից ամեն մեկն ունի իր դրական և բացասական կողմերը։ Քանի որ պրոյեկտորների օգտագործումը հիմնականում նախատեսվում է հեռավար դասերի ընթացքում լուսավոր դասասենյակներում ցերեկային ժամերին, այդ պատճառով ընտրվել է LCD տեխնոլոգիայով աշխատող պրոյեկտորներ, որոնց պայծառությունը միևնույն տեխնիկական հատկորոշիչների դեպքում ավելի բարձր է։ Այնուամենայնիվ, ավելորդ շահարկումներից խուսափելու նպաատակով, ԿԾԿ ԾԻԳ-ը պատրաստ է տեխնիկական հատկորոշիչներում կատարել փոփոխություն՝ առավել ընդլայնելով մրցույթի պահանջներին բավարարող մոդելների շարքը։
Ընդհանուր առմամբ ուզում ենք շեշտադրել այն փաստը, որ հանրակրթական դպրոցների համար ձեռք բերվելիք համակարգչային սարքավորումների տեխնիկական հատկորոշիչները կազմելիս ԿԾԿ ԾԻԳ-ը առաջնորդվել է միայն ու միայն դպրոցներին ինչպես առկա, այնպես էլ հեռավար ձևաչափով ուսումնական գործընթացում օգտագործվող հնարավորինս արդի, տեխնիկապես ժամանակի պահանջներին բավարարող, միևնույն ժամանակ ոչ շատ ծախսատար սարքավորումներ տրամադրելու հանգամանքով, որոնք կծառայեն երկար տարիներ։ Ուստի, հայտատուների այն պնդումները, որ որոշ սարքավորումների որոշ տեխնիկական պարամետրեր ուղղորդում են կոնկրետ որոշակի բրենդի կամ արտադրողի, ընդհանրապես տեղին չեն և չեն համապատասխանում իրականությանը։ Այնուամենայնիվ, ինչպես երևում է վերոշարադրյալ պատասխաններից, ԿԾԿ ԾԻԳ-ը ընդառաջ է գնացել հայտատուների խնդրանք/առաջարկներին և վերանայել է համակարգչային սարքավորումների տեխնիկական հատկորոշիչները՝ ելնելով այն հանգամանքից, որ իրականացված փոփոխությունները էականորեն չեն ազդի մատակարարվելիք համակարգչային սարքավորումների որակի և արդիականության վրա։

 



 

Նորություններ

23.11.2022 Աշխատանքային այցեր ՀՀ մարզերի ուսումնական հաստատություններում «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատակիցները նոյեմբեր ամսվա ընթացքում  այցեր են իրականացրել ՀՀ Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի և  Կոտայքի մարզերում: Աշխատանքային այցերի նպատակն էր միկրոծրագրերի իրականացման հայտ ներկայացրած ուսումնական հաստատությունների կողմից... 22.11.2022 Ամփոփվել է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային մրցույթի հայտերի ընդունման գործընթացը Նոյեմբերի 22-ին ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ‹‹Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը›› բաղադրիչի աշխատակիցներն ամփոփեցին Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային մրցույթի հայտերի ընդունման գործընթացը: Հիշեցնենք, որ ս.թ. սեպտեմբերի 19-ից Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում մեկնարկել էր դրամաշնորհային մրցույթի հայտերի ներկայացման գործընթացը, որի վերջնաժամկետը... 16.11.2022 Կրթությունն ունի բավարար ներուժ՝ դառնալու Հայաստանի մրցակցային առավելություններից մեկը. Ազգային ժողովն ընդունեց կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականի ծրագիրը Ազգային ժողովի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ նշելով, որ ընթացիկ տարվա հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքը, որից հետո նախարարությունը սերտորեն համագործակցել է ԱԺ...