Նորություններ

Պարզաբանում #1 ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ի կողմից Դպրոցների համար համակարգչային սարքավորումների ձեռքբերման նպատակով հայտարարված թիվ NCB – 1-1.3.5 մրցույթի շրջանակներում ստաց

10.08.2020

Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ ՊՀ-ի կողմից Դպրոցների համար համակարգչային սարքավորումների ձեռքբերման նպատակով hայտարարված թիվ NCB – 1-1.3.5 մրցույթի շրջանակներում ստացված հարցադրումների վերաբերյալ
Հարց 1
Հարգելի՛ գործընկեր,
Համաձայն մրցույթի առաջին չափաբաժնում բերվող համակարգչի տեխնիկական բնութագրի՝ հոսանքի սնուցման բլոկի (Power Supply) համար պահանջվում է նվազագույնը 250W հզորություն: Հաշվի առնելով համակարգչի համար առաջադրված մյուս տեխնիկական պահանջները՝ նման հզորությամբ հոսանքի սնուցման բլոկով համակարգիչ առկա է սահմանափակ` ընդհուպ մինչև մեկ միջազգայնորեն ճանաչված արտադրողի մոտ։ Մյուս արտադրողների մոտ 250W և ավելի հզորությամբ հոսանքի սնուցման բլոկերը ներառվում են մրցույթում ներկայացված պարամետրերից ավելի բարձր պարամետրեր և հետևաբար նաև ավելի բարձր գին ունեցող համակարգիչների կոմպլեկտում:
Վերը նշված փաստը խստորեն սահմանափակում է մրցույթի մասնակիցների քանակը և խոչընդոտում է ազատ մրցակցության ապահովմանը։
Խնդրում ենք վերանայել նվազագույնը 250W հզորությամբ հոսանքի սնուցման բլոկի (Power Supply) մրցույթում առկա պահանջը և հոսանքի սնուցման բլոկի (Power Supply) համար սահմանել նվազագույնը 180W հզորություն՝ ազատ մրցակցությանը չխոչընդոտելու համար:

Պատասխան 1

Հարգելի հայտատու,
Համակարգչի համար առաջադրված են ոչ առանձնահատուկ պահանջներ՝ Intel Core i3-9100, DDR4 8GB (1x8GB), Gigabit (10/100/1000) LAN, 1TB 7200rpm SATA 6Gb/s, ներկառուցված (Integrated) HD Graphics, ինչպես նաև նվազագույնը 250Վտ հզորությամբ հոսանքի սնման աղբյուր և բոլոր
արտադրողներն էլ ունեն վերը նշված պայմաններին բավարարող համակարգիչներ։ Բնականաբար, որոշ մոդելներ կարող են չբավարարել վերը նշված տեխնիկական պայմանների համախմբին, և դա չի կարող համարվել խոչընդոտ ազատ մրցակցության համար։
Այնուամենայնիվ, ԿԾԿ ԾԻԳ-ը պատրաստ է բավարարել հայտատուի խնդրանքը և համակարգչի տեխնիկական հատկորոշիչներում վերանայել հոսանքի սնուցման աղբյուրի նվազագույն հզորության պահանջը՝ առավել ընդլայնելով մրցույթի պահանջներին բավարարող մոդելների շարքը։

Հայտնում ենք նաև, որ սույն մրցույթը կազմված է մեկ չափաբաժնից և գնային առաջարկ պետք է ներկայացնել բոլոր Ապրանքների համար: Ոչ ամբողջական հայտերը կմերժվեն:

Հարգանքով՝
Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ ՊՀ
 

Նորություններ

22.03.2024 Աշխատանքային այց Աշտարակի և Արտաշատի ավագ դպրոցներում Մարտի 22-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցով եղել են ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում և ՀՀ Արմավիրի մարզի Արտաշատի ավագ դպրոցում : Այցերի նպատակը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում վերոնշյալ ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքների մշտադիտարկումն էր : Վերոնշյալ ավագ դպրոցները ներկայումս «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների... 20.03.2024 Աշխատանքային այցեր մայրաքաղաքի հիմնական դպրոցներում «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իր աշխատանքներն է շարունակում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչը: Այդ համատեքստում ենթաբաղադրիչի աշխատակիցները կարիքների գնահատման, տարածքի ուսումնասիրման և իրազեկման գործողությունների կազմակերպման նպատակով մարտի 5-ից 20-ը աշխատանքային այցեր են իրականացրել Երևանի ուսումնական... 15.03.2024 ՀՀ Շիրակի մարզում շարունակվում են աշխատանքային այցերը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատակիցները կարիքների գնահատման, տարածքի ուսումնասիրման և իրազեկման գործողությունների կազմակերպման նպատակով մարտի 1-ից 15-ը աշխատանքային այցեր են իրականացրել ՀՀ Շիրակի մարզի ուսումնական հաստատություններ: Հիշեցնենք, որ «Դպրոցին երեխաների...