Նորություններ

Մոնիտորինգային այց ԵՊՀ-ի Ֆարմացիայի ինստիտուտ

27.07.2020

Հուլիսի 21-ից Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում մեկնարկեց երկրորդ հիմնական շրջափուլով իրականացվող դրամաշնորհային ծրագրերի մշտադիտարկումը դրամաշնորհառու բուհերում: Չորրորդ հանդիպումը տեղի ունեցավ հուլիսի 27-ին՝ Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ): Մշտադիտարկումն իրականացնում էին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Աշխատանքային խմբի անդամներին ԵՊՀ-ի Ֆարմացիայի ինստիտուտում դիմավորեց դրամաշնորհային ծրագրի ղեկավար Ա. Սաղյանը, նա ընդգծեց, որ Կենտրոնի ստեղծումը կնպաստի ոլորտի հիմնարար և կիրառական հետազոտությունների արդիականացմանը: Ժամանակակից վերլուծական սարքավորումներով համալրված գիտաուսումնական կենտրոնի ստեղծումը և դրա հենքի վրա դեղանյութերի կառուցվածքային հետազոտությունների ու դեղերի որակի հսկման, գնահատման նոր մագիստրոսական ծրագրի ներդնումը կնպաստի միջազգային չափանիշներին համապատասխան դեղագետ-վերլուծաբան (անալիտիկ) մասնագետների պատրաստմանը:
Ներկաները դրամաշնորհային ծրագրի ղեկավարի ու համակարգողի ուղեկցությամբ եղան բուհի կողմից վերանորոգված և լաբորատորիայի համար նախատեսված տարածքում, որտեղ դեռևս նախորդ այցի ժամանակ դիտարկվել էր ծրագրի շրջանակներում ձեռքբերված, ինչպես նաև բուհի կողմից տրամադրված լաբորատոր կահույքը:
Հանդիպման ընթացքում աշխատանքային խմբի անդամները դրամաշնորհային ծրագրի կառավարման անձնակազմի հետ քննարկեցին ծրագրի ժամանակացույցով նախատեսված գործողությունները և դրանց իրականացման ընթացքը: Հիշեցնենք, որ «Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիտորինգի գիտաուսումնական կենտրոն››-ի ստեղծման աշխատանքները իրականացվում են դրամաշնորհային ծրագրով սահմանված փուլերի համաձայն: Սույն թվականի հուլիսին, ծրագրի մեկնարկից մեկ տարի անց, արդեն ամփոփվում է դրամաշնորհային ծրագրի երկրորդ փուլը: Դրամաշնորհային ծրագրի ղեկավար Ա. Սաղյանը նշեց, որ այս փուլում ամփոփվում են լաբորատոր անալիտիկ սարքավորումների ձեռքբերման նպատակով բուհի կողմից միջազգային մրցակցային գնման մեթոդով իրականացված մրցույթի արդյունքների դիտարկման ու գնահատման աշխատանքները: Դրամաշնորհային ծրագրի համակարգող Ա. Մկրտչյանն էլ հավելեց, որ արդեն իսկ մեկնարկել են «Դեղերի որակի հսկում և գնահատում» մագիստրոսական նոր ծրագրի մշակման աշխատանքները, մասնավորապես համապատասխան ամբիոններին հանձնարարվել է ներկայացնել անհրաժեշտ առարկայացանկեր: Դրամաշնորհային ծրագրի համակարգողը նաև ծանոթացրեց կոնսորցիումի գործընկերոջ հետ համագործակցության ընթացքին՝ փաստելով, որ համագործակցությունը կնպաստի որակյալ մասնագետների ներհոսքին դեպի արտադրություն և կընդլայնի արտադրության մեջ նորարարական մոտեցումների ներդնումը:
Այսպիսով, ԵՊՀ դրամաշնորհային ծրագրի արդյունավետ իրականացման արդյունքում կստեղծվի ժամանակակից տեխնիկայով և սարքավորումներով համալրված գիտակրթական կենտրոն, որը կարող է տարածաշրջանում իրականացնել կրթական, խորհրդատվական և արտադրական օրինակելի ծառայություններ՝ ֆարմացիայի և դրան հարակից մասնագիտական ոլորտներում:
 

Նորություններ

07.09.2023 ՀԲ Գործադիր տնօրենի խորհրդական Յոխեմ Մարտին Վիսսենբուրգը այցելել է ՀՄՊՀ հենակետային վարժարան Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենի խորհրդական Յոխեմ Մարտին Վիսսենբուրգը սեպտեմբերի 6-ին այցելել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանը (ավագ դպրոց), որը հիմնանորոգվել է Համաշխարհային բանկի կրթության ծրագրով Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի Կրթության բարելավում ծրագրի շրջանակում։ Շնորհակալություն աշակերտներին և ուսուցիչներին ջերմ ընդունելության և շրջայցի համար։ Ծրագրի շնորհիվ ֆիզիկայի, քիմիայի, աշխարհագրության, կենսաբանության և այլ... 05.09.2023 Մարզերում ընթացքում է բնագիտական առարկաների լաբորատորիաների կահույքի ձեռքբերման գործընթացը ՀՀ Արմավիրի և Արագածոտնի մարզերի դպրոցները մոտ ապագայում կունենան բնագիտական առարկաների գծով ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներ:Տեղեկատվական տեխնոլոգիաների ( ինֆորմատիկա) և բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) լաբորատորիաները ստեղծվում են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում»... 04.09.2023 Մեկնարկել են ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում Օգոստոսի 17 –ից մեկնարկել են նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները, որի շրջանակում «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամը աջակցում է դպրոցների տնօրեններին և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակներին ձեռք...