Նորություններ
Հանրային քննարկման է ներկայացվում առարկայական չափորոշիչների և ծրագրերի նախագիծը
15.07.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը, որն հրապարակվել է նախարարության պաշտոնական կայքում` www.escs.am:
Նախագծում ներառված են «Հայոց լեզու», «Գրականություն», «Մայրենի», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն», «Ես և իմ հայրենիքը», «Ֆիզիկական կուլտուրա», «Շախմատ», «Նախնական զինվորական պատրաստություն», «Օտար լեզուներ», «Մաթեմատիկա», «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություններ», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Բնագիտություն», «Բնություն», «Ես և շրջակա աշխարհը», «Տեխնոլոգիա», «Արվեստ», «Կերպարվեստ», «Երաժշտություն» առարկաների չափորոշիչներն ու օրինակելի ծրագրերը։
Առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագիտական խմբերը ղեկավարել են՝
«Հայոց լեզու», «Գրականություն», «Մայրենի»- Թամար Ալեքսանյան,
«Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն», «Ես և իմ հայրենիքը»- Լիլիթ Մկրտչյան
«Ֆիզիկական կուլտուրա», «Շախմատ», «ՆԶՊ»- Էռնեստ Ավանեսով
«Օտար լեզուներ»- Քրիստինե Սողիկյան
«Մաթեմատիկա»-Նարինե Ռավոեվա
«Թվային գրագիտություն և համակարգչային գիտություններ»- Արթուր Խալաթյան
«Ֆիզիկա» - Արտաշես Թորոսյան
«Քիմիա»- Արմեն Գալստյան
«Կենսաբանություն» - Մերի Հովսեփյան
«Աշխարհագրություն»-Արմեն Հովսեփյան
«Բնագիտություն», «Բնություն»- Աստղիկ Խառատյան,
«Ես և շրջակա աշխարհը»- Լուսինե Ալեքսանյան
«Արվեստ», «Կերպարվեստ», «Երաժշտություն», «Տեխնոլոգիա» - Մարիամ Պետրոսյան
Նշենք, որ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի չափորոշիչը և ծրագիրը ամփոփման փուլում են և կհրապարակվեն առաջիկայում։ Հանրային քննարկման արդյունքում ստացված մասնագիտական առաջարկությունների, կարծիքների և դիտողությունների հիման վրա առարկայական չափորոշիչները և ծրագրերը կլրամշակվեն և կհաստատվեն։
ԿԳՄՍ նախարարությունը մասնագիտական համայնքներին կոչ է անում լինել ակտիվ, ծավալել շահագրգիռ և բովանդակային քննարկում։
Աղբյուրը՝ www.escs.am