Նորություններ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը այց է իրականացրել ՀՀ Արարատի մարզում

05.07.2020

ՀՀ Արարատի մարզում նոր ուսումնական տարվանից կգործի 5 նախակրթարան:Հուլիսի 4-ին մարզային այցերի համատեքստում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանը այցելել է Արարատի մարզի Գետազատ, Նոր Կյանք և Դվին համայնքներ, ուր այս տարվա սեպտեմբերի մեկին կբացվեն նոր նախակրթարաններ: Շինարարական աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով և սահմանված ժամանակացույցով:
Նախարարը փաստեց , որ վերոնշյալ նախակրթարանների ստեղծմամբ զգալի կթեթևանա նախադպրոցական ուսումնական հաստատությունների հերթերը:
Արարատի մարզում սեպտեմբերին շահագործման կհանձնվեն նոր նախակրթարաններ նաև Արարատ և Նարեկ համայնքներում:
Հավելենք, որ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական թվով 21 հաստատություններում ամփոփվում են շինարարական աշխատանքները: Նշենք, որ շինարարական աշխատանքներն ընթանում են պայմանագրով նախատեսված ժամանակացույցին և որակական պահանջներին համապատասխան, դրանք ավարտական փուլում են: Հավելենք նաև, որ վերոնշյալ կրթական հաստատություններում մեկնարկել են կահույքի, գրենական պիտույքների ուսումնամեթոդական նյութերի ձեռքբերման աշխատանքները: Նախատեսվում է, որ 21 նորաստեղծ նախակրթարանները կգործեն նոր ուսումնական տարվանից՝ ապահովելով համայնքների 5-6 տարեկան երեխաների համար առավել նպաստավոր պայմաններ:

 

Նորություններ

19.04.2021 Նախադպրոցական միկրոծրագրերի մշտադիտարկում` ՀՀ Արարատի մարզում ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում ս.թ. փետրվար ամսից մեկնարկել են «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանների մշտադիտարկման այցերը: Այցերի համատեքստում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների... 12.04.2021 Գորիսի ավագ դպրոցում ընթացքում են հիմնանորոգման աշխատանքները Ապրիլի 9-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել հիմնանորոգվող Գորիսի ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ներկայացուցիչներ Ռաֆայել Հովսեփյանն ու Մանվել Սարիբեկյանը եղել են հիմնանորոգվող... 05.04.2021 Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցում ընթացքում են հիմնանորոգման աշխատանքները Ապրիլի 2-ին ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչներն աշխատանքային այցով եղան ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը վերոնշյալ ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների հետ կապված հարցերի քննարկումն էր : Հիշեցնենք, «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում 2019թ.-ի դեկտեբերի 2-ից մեկնարկել են վերոնշյալ ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները: Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցը ներկայումս...