Նորություններ
Մայրաքաղաքում և մարզերում ընթացքում է բնագիտական առարկաների լաբորատորիաների կահույքի ձեռքբերման գործընթացը
07.06.2020

Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի բոլոր ավագ դպրոցները մոտ ապագայում կունենան բնագիտական առարկաների գծով ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներ: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) լաբորատորիաները ստեղծվում են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում և նպատակ ունեն ստեղծել ուսումնական արդիական և բարենպաստ միջավայրեր: Մայրաքաղաքում և մարզերում արդեն ամփոփվել է ավագ դպրոցներին բնագիտական առարկաների գծով լաբորատոր սարքավորումների տրամադրման գործընթացը, այդ մասին ներկայացրել ենք մեր նախորդ հրապարակումներում: Այժմ ընթացքում է լաբորատորիաների համար նախատեսված կահույքի ձեռքբերման և տեղադրման գործընթացը: Հավելենք, որ մինչ այս գործընթացի մեկնարկը, նախապես ուսումնասիրվել է համապատասխան ոլորտում միջազգային փորձը, միաժամանակ հաշվի են առնվել ՀՀ քաղաքաշինության և առողջապահության նախարարությունների կողմից ընդունված չափորոշիչները, նորմատիվները և ստանդարտները, լաբորատորայի պլանավորման Քեմբրիջի ուղեցույցում ներկայացվող հիմնական պահանջները, օրեցօր զարգացող հեռահաղորդակցման և տեխնոլոգիաների արագ զարգացման իրողությունը, մշակվել են բնագիտական առարկաների գծով լաբորատորիաների կահավորման մոդելները, իրականացվել է կարիքների գնահատում: Արդյունքում կազմվել են անհրաժեշտ կահույքի ցանկերը: Այնուհետև՝ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի կողմից կազմակերպվել է լաբորատորիաների համար անհրաժեշտ կահույքի ձեռքբերման ազգային մրցակցային գնման մեթոդով իրականացվող մրցույթը և մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված կազմակերպությունների հետ իրականացվել է պայմանագրերի կնքման գործընթացը,: Իրականացված գործընթացների արդյունքում մեկնարկել են լաբորատորիաների համար անհրաժեշտ կահույքի ձեռքբերման և տեղադրման աշխատանքները: Դրանք նախատեսում ենք ամփոփել սույն թվականի երկրորդ եռամսյակին :
Հիշեցնենք, նաև որ «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում այժմ հիմնանորոգման ընթացքում են թվով 8 ավագ դպրոցներ մայրաքաղաքում և մարզերում, որտեղ բնագիտական առարկաների լաբորատորիաների ստեղծման գործընթացը կմեկնարկի հիմնանորոգման ավարտից հետո: