Նորություններ
ՀԲ ներկայացուցիչների այցը ավագ դպրոցներ
04.03.2020
Փետրվարի 29-ին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում ԾԻԳ–ի ներկայացուցիչները Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ համատեղ մշտադիտարկման այց իրականացրեցին Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց : Ներկաները, տնօրեն Ռ. Կոստանյանի ուղեկցությամբ, մասնակցեցին բնագիտական առարկաների գծով ստեղծվող լաբորատորիաների համար մատակարարվող ժամանակակից սարքավորումների ընդունման գործընթացին : Հանդիպմանը ներկա էին նաև «ԷՆՍՈՖ» ՍՊԸ (նախկինւմ «ԷՆԳԼԵՐ» ՍՊԸ) ընկերության ներկայացուցիչները: «ԷՆՍՈՖ» ՍՊԸ ընկերության ներկայացուցիչ Մարիա Նաբոյանը ֆիզիկայի և քիմիայի ուսուցիչներին ծանոթացրեց սարքավորումների տեխնիկական հնարավորություններին ու օգտագործման պայմաններին, խոսեց դրանց կիրառելիության մասին:
Տնօրեն Ռ. Կոստանյանի հավաստմամբ տրամադրված լաբորատոր սարքավորումները ամենօրյա կիրառելիություն կունենան դասապրոցեսում: