Նորություններ

Բնագիտական առարկաների գծով լաբորատորիաներ ՀՀ բոլոր ավագ դպրոցներում

02.03.2020

ՀՀ բոլոր ավագ դպրոցներն այս տարի կունենան բնագիտական առարկաների գծով ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներ:
Փետրվարին մայրաքաղաքում և մարզերում մեկնարկել է ավագ դպրոցներին բնագիտական առարկաների գծով լաբորատոր սարքավորումների տրամադրման գործընթացը: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) լաբորատորիաները ստեղծվում են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում և նպատակ ունեն ստեղծել ուսումնական միջավայրեր, որտեղ աշակերտը հնարավորություն կունենա փորձարկումներ և փոքրիկ հայտնագործություններ անելու:
Գյումրի քաղաքի Տնտեսագիտական վարժարանում այս անզուգական լաբորատոր սարքավորումները արդեն կիրառության են դրվել:Կենսաբանության բոլոր դասերն անցնում են լաբորատորիայում մեկտեղելով տեսականն ու գործնականը: Փետրվարի 29-ին կենսաբանության ուսուցիչներ Ք. Գրիգորյանը և Կ. Առնաուտյանը անցկացրին չափազանց հետաքրքիր դաս. հերձեցին ձուկ ՝ օգտագործելով բոլոր անհրաժեշտ լաբորատոր գործիքները: Աշակերտները տպավորված էին: Վեդիի ավագ դպրոցում էլ լաբորատոր սարքավորումներն օգտագործվեցին հետաքրքիր և ուսուցանող լաբորատոր աշխատանք կատարելիս: Աշակերտները կենսաբանություն առարկայից ‹‹Ժամանակավոր պրեպարատների պատրաստում›› թեմայով հետաքրքիր գործնական աշխատանք էին ներկայացրել : 

 

Նորություններ

22.03.2024 Աշխատանքային այց Աշտարակի և Արտաշատի ավագ դպրոցներում Մարտի 22-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցով եղել են ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում և ՀՀ Արմավիրի մարզի Արտաշատի ավագ դպրոցում : Այցերի նպատակը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում վերոնշյալ ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքների մշտադիտարկումն էր : Վերոնշյալ ավագ դպրոցները ներկայումս «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների... 20.03.2024 Աշխատանքային այցեր մայրաքաղաքի հիմնական դպրոցներում «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իր աշխատանքներն է շարունակում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչը: Այդ համատեքստում ենթաբաղադրիչի աշխատակիցները կարիքների գնահատման, տարածքի ուսումնասիրման և իրազեկման գործողությունների կազմակերպման նպատակով մարտի 5-ից 20-ը աշխատանքային այցեր են իրականացրել Երևանի ուսումնական... 15.03.2024 ՀՀ Շիրակի մարզում շարունակվում են աշխատանքային այցերը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատակիցները կարիքների գնահատման, տարածքի ուսումնասիրման և իրազեկման գործողությունների կազմակերպման նպատակով մարտի 1-ից 15-ը աշխատանքային այցեր են իրականացրել ՀՀ Շիրակի մարզի ուսումնական հաստատություններ: Հիշեցնենք, որ «Դպրոցին երեխաների...