Նորություններ

Աշակերտներն այսուհետ կարող են գիտափորձեր կատարել վերջին սերնդի սարքավորումներով

26.02.2020

Փետրվարի 26-ին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում ԾԻԳ–ի ներկայացուցիչները մշտադիտարկման այց իրականացրեցին Երևանի թիվ 182 ավագ դպրոց : Ներկաները, տնօրեն Ռուզաննա Ալավերդյանի ուղեկցությամբ, մասնակցեցին բնագիտական առարկաների գծով ստեղծվող լաբորատորիաների համար մատակարարվող ժամանակակից սարքավորումների ընդունման գործընթացին: Հանդիպմանը ներկա էր նաև «ԷՆՍՈՖ» ՍՊԸ (նախկինւմ «ԷՆԳԼԵՐ» ՍՊԸ) ընկերության ներկայացուցիչ Մարիա Նաբոյանը: Նա ֆիզիկայի և քիմիայի ուսուցիչներին ծանոթացրեց սարքավորումների տեխնիկական հնարավորություններին ու օգտագործման պայմաններին, խոսեց դրանց կիրառելիության մասին:
Տնօրեն Ռ. Ալավերդյանի հավաստմամբ տրամադրված լաբորատոր սարքավորումները ամենօրյա կիրառելիություն կունենան դասապրոցեսում:
«Ավագ դպրոցներում նորարարական լաբորատորիաները շատ կարևոր են բնագիտական ոլորտի զարգացման համար: Դրանք երեխաներին հնարավորություն կտան մասնագիտական կողմնորոշման, ինչպես նաև ժամանակակից աշխարհում դառնալու մրցունակ մասնագետներ և իրենց ստացած տեսական գիտելիքները  համատեղելու գործնականի հետ: Բնագիտական առարկաների լաբորատորիաների ստեղծումը մեզ համար երազանք է եղել և մենք այս սարքավորումներին վաղուց ենք սպասում», հավելեց տնօրենը:
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի համակարգող Նունե Ասրյանը փաստեց, որ նորաստեղծ լաբորատորիաները կօգնեն հետաքրքրություն առաջացնել բնագիտական առարկաների նկատմամբ, իսկ դասավանդող ուսուցիչներին էլ հնարավորություն կտան պրակտիկ պարապմունքների միջոցով ամրապնդել փոխանցվող գիտելիքները։
«Բնագիտական առարկաների լիարժեք, արդյունավետ ուսուցման համար ավագ դպրոցների հատկապես, մարզային ավագ դպրոցների նյութատեխնիկական բազան թերհագեցած է։ Բնագիտական առարկաների միայն տեսական դասավանդումը աշակերտների մոտ չի զարգացնում գործնական կարողություններ և հմտություններ և դրանք ձևավորվում են լաբորատոր, ցուցադրական փորձերի կատարման ժամանակ: Այժմ աշակերտները իրենց ուսումնասիրության տեսական մասը կարող են գործնականում փորձարկել, ինքնուրույն կատարել ոչ բարդ քիմիական փորձեր և այս լաբորատոր սարքավորումները նրանց տալիս են այդ հնարավորությունը և վստահ եմ, կկարողանան դառնալ նաև գյուտարարներ- հավելեց Նունե Ասրյանը:
 

Նորություններ

25.02.2025 Գենդերազգայուն եւ գենդեր-արձագանքող կրթության վերաբերյալ վերապատրաստումներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակներում   ՀՀ-ում գիտության , տեխնոլոգիայի , ճարտարագիտության եւ մաթեմատիկայի ( այսուհետ՝ ԳՏՃՄ , անգլ . ՝ STEM) ոլորտներում ա ղջիկ սովորողները շարունակում են զգալիորեն թերներկայացված լինել ՝ սկսած կրթական մակարդակներ ից մինչեւ աշխատաշուկա : Այս գենդերային անհավասարակշռությունը , այլ կերպ ասած՝ անհավասար ներկայացվածությունը , պայմանավորված է հասարակության կարծրատիպերով ,... 21.02.2025 Ընթանում են Կրթության կառավարման եւ տեղեկատվական համակարգի ամբողջական արդիականացման աշխատանքները «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրով 1.3 ենթաբաղադրիչի շրջանակներում իրականացվում է տվյալների վիզուալիզացիայի գործիքների մշակում եւ փորձարկում, որոնք կավելացվեն Կրթության կառավարման եւ տեղեկատվական համակարգին (ԿԿՏՀ)՝ ավելացնելով գործող համակարգի հաշվետվություններ տրամադրելու, վերլուծություններ իրականացնելու հնարավորությունը:Վերոնշյալ աշխատանքների համատեքստում 2024 թվականի ապրիլի 15-ին ԿԾԿ ԾԻԳ-ի և ԿՏԱԿ-ի միջև կնքվել է պայմանագիր՝ ԿԿՏՀ-ի... 19.02.2025 ՀՀ մարզերի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ամփոփվում են շինարարական աշխատանքները ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում փետրվար ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել Արագածոտնի մարզի Ապարանի Հ Ոսկանյանի թիվ 2 և Ցամաքասարի հիմնական դպրոցներում, ինչպես նաև ՀՀ Արմավիրի մարզի...