Նորություններ

ՀՀ Տավուշի մարզի 4 սահմանամերձ համայնքներում նախադպրոցական միկրոծրագրերն ամբողջապես իրականացվել են դրամաշնորհային միջոցներից

11.09.2017

 <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ–ը <<Կրթության բարելավում>> վարկային ծրագրի շրջանակներում իրականացնում է <<Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում>> ծրագիրը: Ծրագրի նպատակն է հանրապետության մարզերում ստեղծել քիչ ծախսատար նախադպրոցական ուսումնական հաստատություններ՝ նպաստելով երեխաներին տարրական դպրոցին նախապատրաստելուն` ապահովելով հավասար մեկնարկային հնարավորություններ, ինչպես նաև մեծացնել նախադպրոցական կրթության ծրագրերում երեխաների ընդգրկվածությունը` ներառելով սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին: «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում ըստ հանձնաժողովի կողմից հաստատված նախակրթարանների ստեղծման ժամանակացույցի 2016թ.-ին ՀՀ Տավուշի մարզի 6 համայքներում նույնպես իրականացվել են նման միկրոծրագրեր: Միկրոծրագրերը կյանքի են կոչվել և նախակրթարանները գործում են 2016թ.-ի նոյեմբերի մեկից: Նշենք, որ Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան, Վազաշեն, Ոսկեպար և Դովեղ համայնքները ընդգրկված են ՀՀ Կառավարության 28.12.2014թ.N1444-ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում, ուստի տվյալ համայնքներում նախադպրոցական միկրոծրագրերն ամբողջապես իրականացվել են դրամաշնորհային միջոցներից` ի տարբերություն այլ միկրոծրագրերի, որտեղ պարտադիր է համայնքի ներդրումը:
   Հիշեցնենք, որ Ծրագրի մեկնարկը տրվել է 2016 թվականի հունիսի 30-ին, երբ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և Տավուշի մարզի 6 կրթական հաստատությունների միջև կնքվեցին դրամաշնորհային պայմանագրեր «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում: Դրամաշնորհային պայմանագրերի կնքմանը հաջորդել են վերանորոգման աշխատանքները, գույքի, սարքավորումների, ուսումնական և ուսուցողական նյութերի ձեռքբերումը: Մշակվել է անհրաժեշտ կրթական բովանդակություն` նախադպրոցական կրթությունը նորովի կազմակերպելու համար, ինչպես նաև կատարվել է դաստիարակների վերապատրաստում Կրթության ազգային ինստիտուտի կողմից: Ձեռք է բերվել անհրաժետ գրականություն, ուսումնական նյութեր, գրենական պարագաներ, ստեղծվել են խաղային անկյուններ, որոնք նպաստում են նախադպրոցական տարիքի երեխաների կարողությունների և հմտությունների զարգացմանը, գիտելիքների ու հմտությունների ձեռք բերմանը: Վերոնշյալ դպրոցների տնօրենները փաստում են, որ ստեղծված պայմանները բարձրացնում են ուսումնական գործընթացի արդյունավետությունը և որակը: Ծնողները նույնպես գոհ են և ոգևորված, <<Սա համայնքի ամենալուսավոր և ջերմ անկյունն է…>>, նշում են ծնողները, և հավելում` <<Երեխաները շփման կարիք ունեին, քանի որ համայնքներում մանկապարտեզ չկա>>: Տնօրենների խոսքով` նախակրթարանները սոցիալականացման հարց են լուծում, երեխաները կրթվում են, ծնողներն էլ ազատ ժամանակ են ունենում: Ծնողների բնորոշմամբ` երեխաները ավելի ինքնուրույն են դարձել, շփվող և պատրաստ են տարրական դպրոցին: ԾԻԳ-ի ներկայացուցչի խոսքով` սահմանամերձ համայնքների նախակրթարանները, իրականացնելով հայրենասիրական դաստիարակություն, գյուղապահպան նշանակություն ունեն և նպաստում են արտագաղթի կանխմանը:
  Այսպիսով`<<Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում>> ծրագրի շնորհիվ սահմանամերձ համայնքներում ստեղծվում են ամուր հիմքեր երեխաների անհատական և սոցիալական հմտությունների ձևավորման ու զարգացման համար:

 

Նորություններ

02.06.2021 Փորձագիտական այցեր ՀՀ Արագածոտնի մարզի կրթական հաստատություններում «Հանրակրթության որակի բարելավում՝ կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից վերանայված առարկայական չափորոշիչների և ծրագրերի փորձարկման նպատակով մայիսից մեկնարկել են աշխատանքային այցերը դպրոցներ, որոնք իրականացվում են փորձագետների կողմից: Հիշեցնենք, որ մինչ այցերի մեկնարկը Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, «Կրթության բարելավում» վարկային ծրագրի... 01.06.2021 Մոնիտորինգային այց ՀՀ Տավուշի մարզում ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում շարունակվում են «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանների մշտադիտարկման այցերը: Այցերի համատեքստում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում»... 20.05.2021 Աշխատանքային այց ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի ավագ դպրոցում Մայիսի 20-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները այց են իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի ավագ դպրոցում: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ղեկավար Գ. Բաղդասարյանը և ինժեներ –շինարարներ Մ. Սարիբեկյանը և Վ. Բոյաջյանը եղան հիմնանորոգվող տեղամասում, ծանոթացան իրականացված...