Նորություններ
Նախադպրոցական միկրոծրագրեր ՀՀ Գեղարքունիքի մարզում
28.08.2017
<<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում շարունակվում է <<Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում>> ենթածրագիրը:Հիշեցնենք, որ նախադպրոցական կրթության ընդլայնման անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում սույն թվականի հուլիսի 20-ից մեկնարկել են նախակրթարանների նոր միկրոծրագրերի իրականացումը: Նշենք, որ 2017 թվականի միկրոծրագրերի իրականացման ընթացքում խնայվել են ֆինանսական միջոցներ, որոնք այժմ օգտագործվում են ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի դեկտեմբերի 22-ի N01/05/4993-16 գրության մեջ ներառված 13 համայնքների մի մասում նոր նախակրթարանների հիմնման նպատակով: Օգոստոսի երկրորդ տասնօրյակում «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում աշխատանքային այցով ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք, Հայրավանք և Մարտունի համայնքներում էր ԿԾԿ ԾԻԳ-ի շինարար- խորհրդատու Վռամ Բոյաջյանը: Հավելենք, որ վերոնշյալ մարզի համայքների կրթական հաստատություններում ԿԾԿ ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի ներկայացուցիչները մայիսի 24-ին իրականացրել էին խթանման աշխատանքներ: Ապա խթանաման աշխատանքներին հաջորդել էր վերոնշյալ համայնքների կրթական հաստատությունների կողմից միկրոծրագրերի իրականացման հայտի ներկայացման, գնահատման, հաստատման գործընթացը և այժմ մարզի 3 համայնքներում ընթացքում է միկրոծրագրերի իրականացման առաջին փուլը: ԿԾԿ ԾԻԳ-ի շինարար խորհրդատու Վռամ Բոյաջյանը աշխատանքային այցի շրջանակներում արձանագրեց, որ վերոնշյալ համայնքների թվով 3 կրթական հաստատություններում իրականացվել են չափագրման աշխատանքները և ընթացքում է գնումների գործընթացը: Հավելենք, որ միկրոծրագրերի իրականացման առաւջին փուլի ավարտը նախատեսվում է սույն թվականի հոկտեմբերին, երբ կամփոփվեն նախակրթարանների համար նախատեսված տարածքների վերանորոգման աշխատանքները : ԾԻԳ-ի շինարար-խորհրդատուն փաստեց, որ այցը նպաստեց նախադպրոցական միկրոծրագրերի իրականացման գործընթացը առավել համակարգված և գրագետ կազմակերպելուն: