Նորություններ
Մեկնարկել են վերապատրաստողների վերապատրաստման դասընթացները
19.06.2017

<<Կրթության բարելավում>> ծրագրի համատեքստում «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի շրջանակներում իրականացվել են ՏՀՏ վերապատրաստումների կարիքների գնահատման, ՏՀՏ կիրառմամբ առարկաների դասավանդման համար վերապատրաստման մոդուլների մշակման և վերապատրաստողների վերապատրաստման աշխատանքներ: Արդյունքում ստեղծված վերապատրաստման մոդուլների հիման վրա իրականացվում են բուհերի և դպրոցների ներկայացուցիչների վերապատրաստումներ:Հունիսի 12-ից Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում, Ֆրանսիական համալսարանում մեկնարկել են ՏՀՏ կիրառմամբ վերապատրաստողների վերապատրաստման մեկշաբաթյա դասընթացները:Դրանք շարունակական բնույթ են կրում և հաջորդ մեկշաբաթյան դասընթացը կմեկնարկի սույն թվականի հունիսի 26-ին :