Նորություններ

Լաբորատորիաներ՝ ՀՀ մանկավարժական բուհերում

26.04.2016

 Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում ապրիլի 25-ին ներկայացվել են ուսումնափորձնական 4 լաբորատորիաներ: Բուսաբանության և բույսերի ֆիզիոլոգիայի, Աշխարհագրության գիտակրթական, Ընդհանուր և անօրգանական քիմիայի, Ֆիզիկայի ուսուցման մեթոդիկայի լաբորատորիաների բացման արարողությանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչներ: Ուսումնափորձնական լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի վարկային միջոցներով՝ «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի «Աջակցություն բարձրագույն մանկավարժական կրթության բարեփոխումներին» բաղադրիչի շրջանակներում 2015 թվականին: Հյուրերը շրջել են նորաբաց լաբորատորիաներում, դիտել ներկայացված սարքերը, ծանոթացել կատարված աշխատանքներին և հետաքրքրվել՝ ուսումնական և հետազոտական գործընթացում դրանց կիրառության մասին: ՀՊՄՀ մասնագետները ներկայացրել են ժամանակակից տեխնիկայով և սարքավորումներով հագեցած լաբորատորիաները և վստահեցրել, որ դրանք կնպաստեն ուսումնական ու գիտական հետազոտությունների իրականացմանը, ուսանողների գործնական հմտությունների ձեռքբերմանը: ՀՀ ԿԳ նախարարը, կարևորելով տեխնիկական հագեցվածության բարձրացումը, նշել է. «Լաբորատորիաների բացումը ես համարում եմ համալսարանների ամենակարևոր արդյուքներից մեկը: Պիտի փորձենք ապագա ուսուցիչներին արդիական տեխնիկայով ապահովել: Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ հատուկ ծրագիր է իրականացվել, որպեսզի այս համալսարանը և ուսանողները աշխարհի լավագույն լաբորատորիաներին համարժեք հնարավորություններ ունենան և դա հետագայում իբրև ուսուցիչներ կիրառեն դպրոցներում՚: ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հույս է հայտնել, որ ﬕ օր դպրոցներն էլ կունենան նմանատիպ լաբորատորիաներ:
Հավելենք ,որ «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի «Աջակցություն բարձրագույն մանկավարժական կրթության բարեփոխման ծրագրին» բաղադրիչի շրջանակներում նմանատիպ լաբորատորիաներ են ստեղծվել նաև չորս մարզային բուհերում՝ Գավառի պետական համալսարան, Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ, Վանաձորի պետական համալսարան: Այս հինգ բուհերում նույն բաղադրիչի շրջանակներում ստեղծվել են նաև ռեսուրս կենտրոններ:Ծրագրի նշանակալի ձեռքբերումներից է եղել նաև Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և ֆինլանդիայի Օուլուի համալսարանի միջև շուրջ քառամյա համագործակցության հաստատումը, որի շրջանակներում վերանայվել և զարգացվել են բուհի կառավարման համակարգը, դասախոսների վերապատրաստման, ուսանողական պրակտիկայի կազմակերպման մեխանիզմները, ինչպես նաև բակալավրական և մագիստրոսական ուսումնական ծրագրերը: Համագործակցությունը երկու բուհերի միջև շարունակում է նաև վարկային ծրագրի շրջանակներից դուրս՝ նպաստելով մանկավարժական կրթության շարունակական բարեփոխմանը և բուհի միջազգայնացմանը:

Նորություններ

23.06.2021 Մշտադիտարկում ՀՀ Վայոց Ձորի մարզում ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում շարունակվում են «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանների մշտադիտարկման այցերը: Այցերի համատեքստում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում»... 22.06.2021 Մշտադիտարկում ՀՀ Շիրակի մարզում ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում շարունակվում են «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանների մշտադիտարկման աշխատանքները: «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի... 15.06.2021 Աշխատանքային այցեր ՀԲ երևանյան գրասենյակի խորհրդատու- շինարարի մասնակցությամբ Հունիսի առաջին տասնօրյակում Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում ՀԲ երևանյան գրասենյակի խորհրդատու- շինարար Ալեքսանդր Թովմասյանը ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների հետ համատեղ աշխատանքային այցեր է իրականացրել Երևանի թիվ 42, 142 ավագ դպրոցներում և ՀՊՄՀ հենակետային վարժարանում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցներում շարունակվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական...