Նորություններ
Կրթության բովանդակությունն՝ առաջնային խնդիր
11.03.2016
Կրթության բովանդակությունն՝ առաջնային խնդիր
Հանրակրթութան իրականացումը հարափոփոխ գործընթաց է, այն պահանջում է ապահովել կյանքի հետ սերտ կապը` արագ արձագանքելով ժամանակի մարտահրավերներին, գիտատեխնիկական առաջընթացին և օրենսդրական փոփոխություններին:Այդ գործընթացի հաջողությունը մեծապես կախված է կրթության բովանդակությունից, որի վերանայումը և համապատասխանեցումը արդի զարգացումներին դարձել է առաջնահերթ խնդիր: Կրթության բովանդակության համապատասխանեցմանն ու վերանայմանն էր ուղղված ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում, Ծաղկաձորում կազմակերպված երկօրյա աշխատաժողովը: Աշխատաժողովի ուշադրության կենտրոնում հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի կարիքների գնահատման հետազոտության քննարկումն էր, որը պատրաստվել էր «Ի-Վի Քոնսալթինգ» ՓԲԸ-ի և «Այբ» կրթական հիմնադրամի կողմից համատեղ, ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի պատվերով: Աշխատաժողովի օրակարգը և նպատակները ներկայացրեց ԾԻԳ-ի տնօրեն Հասմիկ Ղազարյանը: Կարևորելով հետազոտության գաղափարը և ընդգծելով հետզոտության դերակատարումը կրթության համակարգի զարգացման գործում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը փաստեց. ՙԿրթական համակարգը միջազգային է դառնում իր ստեղծած արժեքներով. առանց ազգային արժեքների մենք չենք կարող ունենալ միջազգային կրթական համակարգ»: Նախարարն արդյունավետ աշխատանք մաղթեց աշխատաժողովի մասնակիցներին և հույս հայտնեց, որ կծավալվի մասնագիտական բանավեճ: ՙԱյս տարիների ընթացքում մենք արդեն հասել ենք մի փուլի, երբ բարեփոխումների կառուցվածքը արդեն կա, ու եթե չկարողանաք դրա մեջ լուրջ բովանդակություն դնել, մենք կարող ենք կորցնել կրթական ազգային համակարգը»,- նշեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Աշխատաժողովին մասնակցում էին և ողջույնի խոսքով հանդես եկան նաև <<Այբ>> կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ տեր Մեսրոպ քահանա Արամյանը և <<Ի-Վի Քոնսալթինգ>> ՓԲԸ գործադիր տնօրեն Մանուկ Հերգնյանը: Այնուհետ <<Կրթության բարելավում>> ծրագրի ենթաբաղադրիչի ղեկավար Կարեն Մելքոնյանը «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում նախատեսվող գործողությունների համատեքստում ներկայացրեց կարիքների գնահատման հետազոտության նպատակը:
Ներկայացնելով Կարիքների գնահատման հետազոտության նպատակը նա ընդգծեց կրթակարգի վերանայման անհրաժեշտությունը, նշելով,-ՙ2009 թ.-ին, երբ ընդունվեց ՙՀանրակրթության