Նորություններ
Գառնիի թ. 1 հիմնական դպրոցի նախակրթարանի բացումը
12.12.2015
2012թ. հոկտեմբերի 5-ին Գառնիի թ. 1 հիմնական դպրոցում կրկնակի տոն էր :
Ուսուցչի տոնը զուգորդվել էր նախակրթարանի բացման արարողությանը:
Դպրոցում տիրում էր տոնական տրամադրություն: Հրավիրված էին հյուրեր, ծնողներ: Ողջույնի և բարեմաղթանքի խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Աննա Մարգարյանը: Տոնը կատարյալ դարձնելու համար դպրոցի աշակերտական խորհուրդը կազմակերպել էր փոքրիկ բեմականացում: Նախակրթարանի սաներին հյուր էր եկել անտառի փերին` իր հետ բերելով ծաղրածուներին, որոնք իրենց կատակներով, երգ ու պարով գրավեցին փոքրիկների սրտերը:
Նախակրթարանում Գառնի համայնքի հոգևոր հովիվն օրհնեց նախակրթարանի սաներին և բարի երթ մաղթեց: Դպրոցի աշակերտական խորհուրդն անակնկալ էր պատրաստել երեխաների համար: Ծաղրածուները նրանց նվերներ բաժանեցին: Ավարտվեց նախակրթարանի բացման արարողությունը` ներկաների սրտերում թողնելով անջնջելի տպավորություն: