Հայտարարություններ

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում՝ Երեք ավագ դպրոցի վերակառուցման և մեկ ավագ դպրոցի կառուցման որակի տեխնիկական հսկողության նպատակով հայտարարված խորհրդատվական կազմակերպության ընտրության մրցույթի վերջնաժամկետի երկարացում:

21.08.2023

ՎԱՐԿ No. 9389-ԱՄ
Առաջադրանքի անվանումը: Երեք ավագ դպրոցի վերակառուցման և մեկ ավագ դպրոցի կառուցման որակի տեխնիկական հսկողություն
Հրավեր No. AF EIP CQS-1.2.2
Հայաստանի Հանրապետությունը դիմել է Համաշխարհային Բանկին 22,600,000 եվրոյի չափով ֆինանսավորում ստանալու նպատակով՝ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի ծախսերը հոգալու համար և նախատեսում է օգտագործել այդ միջոցների մի մասը խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար։
Խորհրդատվական ծառայությունները («Ծառայություններ») ներառում են՝ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան N 5 ավագ դպրոցի, Արտաշատի ավագ դպրոցի և Վանաձորի Ս. Նալղռանյանի անվան N 13 ավագ դպրոցի վերակառուցման և Երևանի Կ. Դեմիրճյանի անվան N 139 ավագ դպրոցի կառուցման որակի տեխնիկական հսկողության ծառայությունները:
Սույն առաջադրանքի մանրամասն տեխնիկական առաջադրանքը կցված է հետաքրքրության հայտերի ներկայացման սույն հրավերին (Հավելված 1)։
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը հրավիրում է բոլոր իրավասու խորհրդատվական ընկերություններին («Խորհրդատուներ») ներկայացնելու իրենց հետաքրքրվածությունը վերոնշյալ ծառայությունների մատուցման համար։ Հետաքրքրված Խորհրդատուները պետք է ներկայացնեն տեղեկատվություն այն մասին, որ իրենք ունեն պահանջվող որակավորումներ և համապատասխան փորձառություն ծառայությունները մատուցելու համար։
Կարճ ցանկում ընդգրկվելու չափանիշներն են.
• Կազմակերպության ընդհանուր փորձառությունը՝ Հիմնանորոգման /շինարարության համապատասխան ոլորտի առնվազն 5 (հինգ) տարվա աշխատանքային փորձ
• Կազմակերպության հատուկ փորձառությունը՝
- Վերջին հինգ տարիների ընթացքում պետք է իրականացված լինեն առնվազն երկու նմանատիպ պայմանագրեր:
- Պետական շինարարական ենթակառուցվածքների հետ կապված նախագծերում նախկին ներգրավվածությունը կդիտվի որպես առավելություն:
• Կազմակերպությունը պետք է ունենա հիմնանորոգման/շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողության իրականացման համար վավեր լիցենզիա:

Կարճ ցանկի կազմման փուլում հիմնական մասնագետների որակավորումը չի գնահատվում։

Հետաքրքրված Խորհդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային Բանկի՝ Գնումների Կանոնակարգեր Ներդրումային ծրագրերի ֆինանսավորման (IPF) վարկառուների համար թվագրված հունիս 2016, վերանայված նոյեմբեր 2017, օգոստոս 2018 և նոյեմբեր 2020 (այսուհետ կարգավորումներ) փաստաթղթի 3-րդ բաժնի 3.14, 3.16 և 3.17 պարագրաֆների վրա, որոնցով սահմանվում է Համաշխարհային Բանկի շահերի բախման վերաբերյալ քաղաքականությունը։
Խորհրդատուները կարող են համագործակցել այլ կազմակերպությունների հետ՝ իրենց որակավորման բարձրացման նպատակով, սակայն պետք է հստակ նշեն, թե նման համագործակցությունը իրականացվում է համատեղ գործունեության, թե գործակալության/ենթախորհրդատուի պայմանագրի միջոցով։ Համատեղ գործունեության դեպքում, ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում, բոլոր գործընկերները համապարտ պատասխանատվություն են կրում ամբողջ պայմանագրի կատարման համար։
Խորհրդատուի ընտրությունը իրականացվելու է Գնումների Կանոնակարգերի՝ Խորհրդատուի որակավորման վրա հիմնված ընտրության մեթոդով /CQS/։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ստորև նշված հասցեով, աշխատանքային ժամերի ընթացքում՝ 09:00-18:00:
Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն գրավոր՝ ուղարկելով հետևյալ հասցեին (առձեռն, փոստով կամ էլ. փոստով) մինչև 28.08.2023թ., ժամը՝ 17:00 տեղական ժամանակով։
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ
Տնօրենի պաշտոնակատար՝ Գրիշա Հովհաննիսյան
Ս. Վրացյան 73, Երևան 0070, ՀՀ
Հեռ. (+374) 57-56-90 (65)
E-mail: info@cfep.am
Կայքի հասցե՝ www.cfep.am

Հավելված 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

ԵՐԵՔ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՄԵԿ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

1.Ներածություն
Սույն տեխնիկական առաջադրանքով նախատեսված խորհրդատվական ծառայությունները կտրամադրվեն Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկի միջև 2022 թվականի հունիսի 9-ին ստորագրված «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի թիվ 9389-AM վարկային համաձայնագրի շրջանակներում:
«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիրը բաղկացած է հետևյալ երեք բաղադրիչներից.

Բաղադրիչ 1:
Հանրակրթության որակի բարելավում, որը կազմված է չորս ենթաբաղադրիչներից.
Ենթաբաղադրիչ 1.1:
Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում;
Ենթաբաղադրիչ 1.2:
Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը;
Ենթաբաղադրիչ 1.3:
Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում;
Ենթաբաղադրիչ 1.5:
Հանրակրթական դպրոցների վերազինում:

Բաղադրիչ 2:
Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը:

Բաղադրիչ 3:
Ծրագրի կառավարում, մշտադիտարկում և գնահատում:
1.2 ենթաբաղադրիչի շրջանակներում կֆինանսավորվեն ավագ դպրոցների վերակառուցման և կառուցման աշխատանքները: Մասնավորապես նախատեսվում է վերակառուցել 3 ավագ դպրոցի և կառուցել 1 ավագ դպրոցի շենքային համալիրները:

Ավագ դպրոցները Հայաստանում հիմնադրվել են 2008 – 2011 թվականներին: Այդ ժամանակներից ի վեր իրականացվել են մի շարք բարեփոխումներ, որոնք նոր կառուցվածքային և բովանդակային միջոցառումների իրագործման շնորհիվ միտված են եղել կրթության որակի բարձրացմանը: Աջակցությունը ավագ դպրոցներին ի սկզբանե Համաշխարհային բանկի կողմից մեկնարկել է «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի (APL 1) առաջին փուլով և շարունակվել է «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի (APL 2) երկրորդ, ինչպես նաև «Կրթության բարելավում» վարկային ծրագրերով: Ծրագրերի շրջանակներում իրականացված գործողությունները հիմնականում միտված են եղել կրթության որակի բարելավմանը, ավագ դպրոցների միջոցների և կարողությունների համալրմանը:
«Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում կարիքների գնահատման արդյունքում հիմնանորոգման նպատակով առաջնահերթությունը տրվել է 17 ավագ դպրոցի, սակայն հիմնանորոգման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներով պայմանավորված նշյալ ծրագրի շրջանակներում հնարավոր է եղել հիմնանորոգել ընդհանուր առմամբ 13 ավագ դպրոց:
Մնացած 4 ավագ դպրոցներից 3-ի վերակառուցման և 1 ավագ դպրոցի կառուցման աշխատանքները կիրականացվեն «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում, որոնց շինարարական աշխատանքների նկատմամբ որակի տեխնիկական հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ է ընտրել խորհրդատու կազմակերպություն:

«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում վերակառուցման և կառուցման աշխատանքները պետք է իրականացվեն ներքոնշյալ ավագ դպրոցների համար.

1. «Երևանի Կ. Դեմիրճյանի անվան N 139 ավագ դպրոց» ՊՈԱԿ ------- կառուցվող
2. ՀՀ Արագածոտնի մարզի «Աշտարակի Ն. Սիսակյանի անվան N 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ ------- վերակառուցվող
3. ՀՀ Արարատի մարզի «Արտաշատի ավագ դպրոց» ՊՈԱԿ --- վերակառուցվող
4. ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի Ս. Նալղռանյանի անվան N 13 ավագ դպրոց ՊՈԱԿ --- վերակառուցվող

II. Նպատակ

Տվյալ տեխնիկական առաջադրանքին համապատասխան կընտրվի խորհրդատվական ընկերություն, որը կիրականացնի վերոնշյալ 4 ավագ դպրոցներից 3-ի վերակառուցման և 1 ավագ դպրոցի կառուցման աշխատանքների նկատմամբ որակի տեխնիկական հսկողությունը՝ ՀՀ օրենսդրությանը (այդ թվում «Շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման հրահանգ»), նախագծանախահաշվային փաստաթղթերին, ինչպես նաև կապալառուի և ԾԻԳ-ի միջև կնքված պայմանագրերին համաձայն։
III. Գործունեության շրջանակները
Ա. Տեխնիկական հսկողության պարտականությունները

Տեխնիկական հսկողության աշխատանքները մեկնարկում են անմիջապես յուրաքանչյուր շինարարական հրապարակում Կապալառուի շինարարական աշխատանքների մոբիլիզացման հետ և ավարտվում են ավարտական հավաստագրի ստորագրությամբ: Պահանջվում է խորհրդատու թիմի բավարար ներկայությունն ամեն շինարարական հրապարակում։ Թիմը պետք է ունենա ղեկավար, որը պատասխանատու է ընդհանուր տեխնիկական հսկողության աշխատանքների համար բոլոր շինարարական հրապարակներում։ Յուրաքանչյուր շինարարական հրապարակում պետք է կցվեն տեխնիկական հսկիչների խմբեր: Խորհրդատուն պատասխանատու է, որ
• կապալառուի (ների) կողմից օգտագործվող շինարարական նյութերը համապատասխան լինեն պահանջվող բնութագրերի հետ։
• իրական կատարվող աշխատանքները համապատասխան լինեն նախագծերի, գծագրերի, բնութագրերի և ծավալաթերթերի հետ։
• Կատարվող աշխատանքները համապատասխան լինեն ՀՀ աշխատանքային օրենսդրության և աշխատանքների կատարման պայմանագրով նախատեսված աշխատանքների կառավարման սկզբունքներին։
• թաքնված աշխատանքներում օգտագործվող նյութերի ծավալները համապատասխան լինեն նախագծի պահանջներին:

Բ. Խորհրդատուի պարտավորությունները
Տեխնիկական հսկողությունն իրականացվում է հսկողական ստուգումներով, բացումներով, հսկողական չափագրումներով, աշխատանքների նախագծային ծավալների ստուգումներով, փորձարկումներով /լաբորատոր պայմաններում կամ տեղում փորձնական բեռնվածքների գործիքների և մեխանիզմների օգնությամբ/:
Ստորև ներկայացված են խորհրդատուի մանրամասն պարտավորությունները տեխնիկական հսկողության իրականացման ընթացքում:
Խորհրդատուն պետք է կազմակերպի շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողություն ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի ավագ դպրոցի (Հասցե՝ Արարատի մարզ, Արտաշատ, Մարքսի փող. 20 շենք), Արագածոտնի մարզի Աշտարակի քաղաքի թիվ 5 ավագ դպրոցի (Հասցե՝ Արագածոտնի մարզ, Աշտարակ, Տիգրան Մեծի փող. 93 շենք), Լոռու մարզի Վանաձոր քաղաքի թիվ 13 ավագ դպրոցի (Հասցե՝ Լոռու մարզշենք, Վանաձոր, Ուսանողական փող. 7 ) վերակառուցման և Երևանի թիվ 139 ավագ դպրոցի (Հասցե՝ Նոր Նորքի 2-րդ զանգված, Նելսոն Ստեփանյան փող., 3 շենք) համար։
Տեխնիկական հսկողություն իրականացնող խումբը պետք է հատուկ ուշադրություն ցուցաբերի աշխատանքների համապատասխանությանը ՀՀ –ում գործող վերակառուցման/ շինարարական անվտանգության կանոններին և նորմերին։

Գ. Խորհրդատուից պահանջվող տեխնիկական հսկողության գործունեությունը
(i). Ապահովել աշխատանքների համապատասխանությունը պահանջվող բնութագրերի, քանակների և աշխատանքների որակի նկատմամբ սահմանված պահանջների հետ ։

Տեխնիկական հսկողություն իրականացնողները պարտավոր են`
- մասնակցել շենքերի և շինությունների առանցքների նշահարմանը, շինարարության ընթացքում ապահովել գեոդեզիական սպասարկում և չափագրություններ,
- պարբերաբար ստուգել բոլոր կատարված շին-մոնտաժային աշխատանքների որակն ու տեխնոլոգիական հերթականությունը, նրանց համապատասխանությունը նախագծին, շինարարական նորմերին և կանոններին, հատուկ աշխատանքների տեխնիկական պայմաններին,
- ստուգել շինարարությունում օգտագործվող նյութերի, շինվածքների, կոնստրուկցիաների և ինժեներական սարքավորումների որակը հաստատող սերտիֆիկատների, տեխնիկական անձնագրերի և լաբորատոր փորձարկումների և անալիզների արդյունքների գոյությունը և նախագծի ու արտադրանքի որակի պահանջներին անհամապատասխանության դեպքում արգելել դրանց օգտագործումը, այն ձևակերպել համապատասխան ակտերով,
- շինարարության ընթացքում աշխատանքային գծագրերում ամրագրել հաստատված
նախագծում սահմանված կարգով կատարված բոլոր փոփոխությունները, աշխատանքների ընդհանուր մատյանում նշել իր նկատողությունները և դիտողությունները հայտնաբերված թերությունների ու դրանց վերացման մասին,
- մասնակցել հեղինակային հսկողության, պետական քաղաքաշինական հսկողության և այլ լիազորված մարմինների կողմից անցկացվող շինարարության որակի ստուգումներին և հետևել հայտնաբերված թերությունների ժամանակին վերացմանը:
- քննարկել նախագծային փաստաթղթերը վերանայելու առաջարկները Պատվիրատուի և նախագծային ընկերության հետ;
- քննարկել նախագծողի, կապալառուի և Պատվիրատուի ներկայացուցիչների հետ լրացուցիչ ծավալների գոյացման այն դեպքերը (լրացուցիչ աշխատանքները), որոնք նախատեսված չեն նախագծային փաստաթղթերում։
- շինարարության ընթացքում ի հայտ եկած անհամապատասխանությունների դեպքում ուսումնասիրել տվյալ աշխատանքին վերաբերող գծագրերն ու նյութերի բնութագրերը և առաջարկել համապատասխան լուծումներ։
- ապահովել աշխատանքների համապատասխանությունը նախագծերին, վավերացնել աշխատանքների համապատասխանատվությունը թաքնված ակտերի և փորձարկման ակտերի միջոցով՝ կցելով համապատասխան լուսանկարներ։
- ապահովել շինարարական աշխատանքներում օգտագործվող բոլոր սարքերի, սարքավորումների և նյութերի վկայագրերի առկայությունը, ստուգել համապատասխանությունը պահանջվող նորմերին և ստանդարտներին։
- ստուգել աշխատողների որակավորումների (վկայականների) համապատասխանությունը պահանջվող աշխատանքներին;
- հետևել աշխատանքների կատարման ժամկետներին՝ ըստ հաստատված ժամանակացույցի:
- արդարացված ուշացման դեպքում առաջարկել վերանայել ժամանակացույցը Կապալառուի կողմից և համապատասխան հիմնավորումներով ներկայացնել Պատվիրատու՝ («Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ) հաստատման: Չհիմնավորված ուշացումների պարագայում անմիջապես զեկույց ներկայացնելՊատվիրատուին:

(ii) Աշխատանքի կառավարում: Խորհրդատուն պետք է վերահսկի, որ
Աշխատանքներում ներգրավված բոլոր աշխատողների համար կապալառուի կողմից առաջարկվեն աշխատանքային պայմաններ 2004 թվականի նոյեմբերի 9-ի ՀՀ Աշխատաքային օրենսգրքի, ՀՀ-ի կողմից ստորագրված այլ համապատախան աշխատանքային կանոնակարգերի և Աշխատանքի միջազգային կազմակերպությունների կոնվենցիաների համաձայն;
Կապալառուի կամ ենթակապալառուի կողմից չկիրառվեն որևէ տեսակ աշխատանքի հարկադիր պարտադրանք 18 տարեկանից ցածր անձանց նկատմամբ;
Աշխատավայրում բացառվեն ապօրինի գործողությունները, չլինեն գենդերային բռնություններ, անմարդկային վերաբերմունք և սեռական ոտնձգություններ;
Կապալառուն տեղյակ է սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդության, այդ թվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ռիսկի մասին եւ ողջամիտ ջանքեր է գործադրում դրա կանխարգելման համար;
Կապալառուն ապահովում է հարմար միջավայր, որտեղ կանայք եւ տղամարդիկ ունեն հավասար հնարավորություն մասնակցելու աշխատանքների պլանավորմանն ու տրամադրմանը;
Կապալառուն կիրառում է Շտապ բողոքարկման մեխանիզմ , որի միջոցով աշխատողները կարող են առանց վրեժխնդրության վախի հայտնել իրենց մտահոգությունները և հասցնել իրենց տեսակետները եւ գաղափարները Գործատուին:

(iii) տեխնիկական հսկողության հաշվետվությունների կազմում և ներկայացում.
Լրացնել շինարարության վարման մատյանը շինարարական աշխատանքների իրականացումը պատկերող հստակ գրառումներով և լուսանկարներով (պարտադիր ֆիքսելով շինարարական աշխատանքների իրականացումը՝ համաձայն տեխնիկական բնութագրերի և նախագծի)։
Կազմել ամսական տեխնիկական հսկողության հաշվետվություններ ամեն շինարարական հրապարակի համար՝ ներառելով մանրամասներ շինարարական աշխատանքների գործընթացի վերաբերյալ (այդ թվում` ստորագրված ակտեր, լուսանկարներ, գրառումներ, վկայականներ և այլն)։
Յուրաքանչյուր դպրոցի համար Պատվիրատուին ներկայացնել ամսական հաշվետվություն՝ տեխնիկական հսկողության կողմից իրականացված գործունեության վերաբերյալ: Հաշվետվության մեջ ներկայացնել շինարարական աշխատանքների առաջընթացի մասին տեղեկատվություն, նշել վերահսկողության ընթացքում բացահայտված խնդիրներն ու համապատասխան առաջարկությունները՝ նշելով նաև աշխատանքների ավարտի մոտավոր ժամկետները:

(iv) կապալառուի ընթացիկ և ավարտական կատարողական ակտերի ստուգում.
Հաստատել ընդգրկված ժամանակահատվածում կատարված աշխատանքների համապատասխանությունը պահանջվող բնութագրերի, քանակների և իրականացված աշխատանքների որակի հետ:

(v) Ստուգել կատարված աշխատանքները և կազմել նախնական և վերջնական ընդունման- հանձնման ակտեր:
Ավարտված շինարարական աշխատանքների նախնական ընդունումից հետո, ողջ երաշխիքային ժամանակահատվածի ընթացքում, երբ Կապալառուն պատասխանատու է նոր ի հայտ եկած թերությունների վերացման համար, տեխնիկական հսկողության թիմը Պատվիրատուի ներկայացուցիչների հետ կազմակերպում է կանոնավոր այցելություններ: Թերություններ հայտնաբերելու դեպքում առաջարկում է թերությունների վերացման ժամկետներ:

(Դ). Ժամանակացույց
Ծառայությունները կմատուցվեն շինարարության մեկնարկից մինչև շինարարության ավարտը:
(Ե). Խորհրդատուի հաշվետվային պարտականությունները
Խորհրդատուն հաշվետու կլինի Պատվիրատուի տնօրենին: Խորհրդատուն տեկնիկական հսկողության աշխատանքների մասին ամսական հաշվետվությունը՝ ներառյալ բնապահպանական և սոցիալական հարցերին առնչվող տեղեկատվությունը, պետք է ներկայացնի յուրաքանչյուր ամսվա շինարարական աշխատանքների ավարտից հետո առաջին շաբաթվա ընթացքում երկլեզու տարբերակով՝ հայերեն և անգլերեն համառոտ: Բացի սա, ավելի համապարփակ և վերլուծական հաշվետվությունները՝ ներառյալ բնապահպանական և սոցիալական ասպեկտների վերլուծությունը, պետք է ներկայացվեն տարեկան 2 անգամ երկլեզու տարբերակով (հայերեն և անգլերեն):


 

Նորություններ

25.02.2025 Գենդերազգայուն եւ գենդեր-արձագանքող կրթության վերաբերյալ վերապատրաստումներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակներում   ՀՀ-ում գիտության , տեխնոլոգիայի , ճարտարագիտության եւ մաթեմատիկայի ( այսուհետ՝ ԳՏՃՄ , անգլ . ՝ STEM) ոլորտներում ա ղջիկ սովորողները շարունակում են զգալիորեն թերներկայացված լինել ՝ սկսած կրթական մակարդակներ ից մինչեւ աշխատաշուկա : Այս գենդերային անհավասարակշռությունը , այլ կերպ ասած՝ անհավասար ներկայացվածությունը , պայմանավորված է հասարակության կարծրատիպերով ,... 21.02.2025 Ընթանում են Կրթության կառավարման եւ տեղեկատվական համակարգի ամբողջական արդիականացման աշխատանքները «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրով 1.3 ենթաբաղադրիչի շրջանակներում իրականացվում է տվյալների վիզուալիզացիայի գործիքների մշակում եւ փորձարկում, որոնք կավելացվեն Կրթության կառավարման եւ տեղեկատվական համակարգին (ԿԿՏՀ)՝ ավելացնելով գործող համակարգի հաշվետվություններ տրամադրելու, վերլուծություններ իրականացնելու հնարավորությունը:Վերոնշյալ աշխատանքների համատեքստում 2024 թվականի ապրիլի 15-ին ԿԾԿ ԾԻԳ-ի և ԿՏԱԿ-ի միջև կնքվել է պայմանագիր՝ ԿԿՏՀ-ի... 19.02.2025 ՀՀ մարզերի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ամփոփվում են շինարարական աշխատանքները ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում փետրվար ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել Արագածոտնի մարզի Ապարանի Հ Ոսկանյանի թիվ 2 և Ցամաքասարի հիմնական դպրոցներում, ինչպես նաև ՀՀ Արմավիրի մարզի...