Հայտարարություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.04.2023
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2023թ.-ի մայիսի 12-ին՝ ժամը 15:30-ին, Արտաշատի համայնքապետարանի շենքում (ք.Արտաշատ, Օգոստոսի 23/62) տեղի կունենա «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում վերակառուցվող ՀՀ Արարատի մարզի Արտաշատի ավագ դպրոցի վերակառուցման նախագծի, ԲՍԿՊ-ի և նախատեսվող գործունեության Շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հանրային քննարկում (1-ին հանրային քննարկում): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի պաշտոնական կայքում ( info@cfep.am ):Հեռ.՝ +374 (10) 57 56 90:
Նորություններ
25.05.2023
Նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում մեկնարկել են շինարարական աշխատանքները
‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում ապրիլ և մայիս ամիսների ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցեր են կատարել Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված...
19.05.2023
«ՔՈԲՐԵՅՆ» ծրագրի և Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի հետազոտական արդյունքները ներկայացվեցին Նեյրոգիտության շաբաթվա շրջանակում
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մայիսի 17-ին տեղի ունեցավ «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտություն¬նե¬րի կենտրոն Հայաստանում. նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման - «ՔՈԲՐԵՅՆ»» ծրագրի ամփոփիչ գիտաժողովը:
«ՔՈԲՐԵՅՆ»-ը ԵՄ «Հորիզոն 2020» թվիննինգ գործողության առաջին ծրագիրն է Հայաստանում, որն իրականացվել է Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի հենքի...
18.05.2023
ՀՀ բուհերն իսկապես պետք է դառնան նաև գիտահետազոտական կենտրոններ. Ժաննա Անդրեասյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր մասնակցել է «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտությունների կենտրոն Հայաստանում. նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման - «ՔՈԲՐԵՅՆ»» ծրագրի ամփոփիչ գիտաժողովին:
«ՔՈԲՐԵՅՆ»-ը ԵՄ «Հորիզոն 2020» թվիննինգ գործողության առաջին ծրագիրն է Հայաստանում, որն իրականացվել է ԵՊԲՀ...