Հայտարարություններ

Գնանշման ներկայացման հրավեր Ոչ-խորհդատվական ծառայությունների գնում

13.04.2023

Ծրագրի անվանումը` Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում
Ֆինանսավորման աղբյուրը` ՎԱՐԿ No. 9389-ԱՄ
Պայմանագրի անվանումը` ՀՀ Արմավիրի մարզի դպրոցների աշխարհագրության լաբորատորիաների համար քարտեզների

տպագրության ծառայությունների գնում
Գնորդը՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ
Փաթեթ No`  AF EIP SH-1.5.1.1-1
Ամսաթիվը` 12 Ապրիլ 2023թ.
Հարգելի Մատակարար,
1. Դուք հրավիրվում եք ներկայացնելու գնային առաջարկ ՀՀ Արմավիրի մարզի դպրոցների աշխարհագրության
լաբորատորիաների համար քարտեզների տպագրության ծառայությունների գնման մրցույթին: Անհրաժեշտ ոչ-
խորհդատվական ծառայությունների ցանկը՝ նրանց համապատասխան տեխնիկական հատկորոշիչներով ներկայացված է
Հավելված 1.1-ում։
2. Անհրաժեշտ է գնային առաջարկ ներկայացնել սույն հրավերում նշված բոլոր ոչ-խորհդատվական ծառայությունների
համար: Գնային առաջարկները կգնահատվեն բոլոր տողերի համար միասին, և պայմանագիրը կշնորհվի այն
կազմակերպությանը, որը կառաջարկի ամենացածր գնահատված ընդհանուր գինը՝ բոլոր տողերի համար։
3. Մրցույթի մասնակիցները իրենց առաջարկները պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային գնումների
Armeps ( www.armeps.am ) համակարգի միջոցով մինչև 2023թ-ի ապրիլի 26-ը, ժամը 12:00-ը: Հայտը
ներկայացնելիս առաջնորդվել www.armeps.am կայքի (կայքի վերևի ձախ անկյունում) տեղադրված ժամացույցով և
ուշադրություն դարձնել www.armeps.am կայքում սահմանված` «Ժամանակի սահմանափակում հայտերի ստացման կամ
մասնակցության հայտերի համար» մասով սահմանված վերջնաժամկետին:
4. Ձեր հայտը պետք է ներկայացվի հայերեն լեզվով: Գնային առաջարկի հետ միասին պետք է ներկայացվեն նշված
յուրաքանչյուր տողի վերաբերյալ տեխնիկական փաստաթղթեր, կատալոգներ և այլ տեղեկատվություն առաջարկված
յուրաքանչյուր տողի մասին:
5. Ձեր առաջարկ/ներ/ը պետք է ներկայացվի համաձայն հետևյալ հրահանգների և կցվող Պայմանագրի: Կցված
«Ծառայությունների Մատուցման պայմանները» հանդիսանում են պայմանագրի անբաժանելի մաս:
(i) Գներ: Գները պետք է առաջարկվեն ՀՀ դրամով պայմանագրի ընդհանուր արժեքի համար` վերջնական նշանավայր
(համաձայն Հավելված 1.2-ի) մատակարարման պայմանով, որը կներառի բոլոր հարկերը, ավելացված արժեքի հարկը,
մաքսային ծախսերը, տեղափոխման և ապահովագրության ծախսերը, բեռնելու և բեռնաթափելու ծախսերը:
(ii) Առաջարկների գնահատում: Տեխնիկական հատկորոշիչներին էականորեն համապատասխանող առաջարկները
կգնահատվեն վերջնական նշանավայրում ընդհանուր գնի համեմատության միջոցով՝ համաձայն վերը նշված կետ 2-ի:
Առաջարկների գնահատման ժամանակ Գնորդը որոշում է յուրաքանչյուր առաջարկի գնահատված գինը` կատարելով
ցանկացած թվաբանական սխալների ուղղում՝ հետևյալ կարգով.
(ա) եթե անհամապատասխանություն կա թվերով և բառերով արտահայտված արժեքների միջև, ապա որոշիչ
կլինի բառերով արտահայտվածը;
(բ) միավոր գնի և դրա ու քանակի արտադրյալի արդյունքում ստացված ընդհանուր գումարի միջև
անհամապատասխանության դեպքում որոշիչ կլինի առաջարկված միավոր գինը;
(գ) եթե Մատակարարը հրաժարվում է ընդունել ուղղումը, ապա նրա առաջարկը մերժվում է:

(iii) Գնման պատվերի/պայմանագրի շնորհում: Պայմանագիրը կշնորհվի այն մասնակցին, որի գնահատված գինը կլինի
նվազագույնը, և որը կհամապատասխանի Գնորդի կողմից սահմանված տեխնիկական և ֆինանսական
կարողություններին: Հաղթող մասնակիցը Պայմանագիր կստորագրի համաձայն կցված պայմանագրի ձևի և մատուցման
պայմանների։
(iv) Առաջարկի վավերականությունը: Ձեր առաջարկ/ներ/ը ուժի մեջ պետք է լինի քառասունհինգ /45/ օրվա
ընթացքում՝ սկսած առաջարկ/ներ/ի ներկայացման վերջնաժամկետից, ինչպես նշված է Առաջարկների ներկայացման
հրավերի կետ 3-ում:
6. Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ`
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ
0070, Երևան, Վրացյան 73
Հեռախոս՝ (+374 10) 57-56-90—29
Ֆաքս՝ (+374 10) 55-97-50
Էլ. փոստ՝ info@cfep. am
7. Ստուգումներ և աուդիտ
7.1 Մատակարարը պարտավոր է իրականացնել Գնորդի բոլոր հրահանգները, որոնք համապատասխանում են
նշանավայրում կիրառվող օրենքներին:
7.2 Բանկը իրավունք ունի պահանջել Մատակարարից, նրա ենթակապալառուներից և խորհրդատուներից թույլ տալ
Բանկին ստուգել իրենց հաշիվներն ու հաշվապահությունը, ինչպես նաև այլ փաստաթղթեր կապված մրցութային
գործընթացի և պայմանագրի իրականացման հետ և աուդիտ անցկացնել Բանկի կողմից նշանակված աուդիտորական
կազմակերպության կողմից: Մատակարարի և նրա ենթակապալառուների ու խորհրդատուների ուշադրությունը պետք է
հրավիրել Պայմանագրի ձևի 5-րդ կետին` «Խարդախություն և կորուպցիա», որը, մասնավորապես, ապահովում է, որ
բոլոր այն գործողությունները, որոնք  նպատակ ունեն նյութապես խոչընդոտել Համաշխարհային Բանկի  ստուգման  և
աուդիտի իրավունքներին, համարվում են արգելված և կարող են հանդիսանալ պայմանագրի դադարեցման պատճառ
(ինչպես նաև Համաշխարհային բանկի պատժամիջոցների կիրառման ընթացակարգերի համաձայն ոչ իրավասու
սահմանելու պատճառ): 

Հավելված 1.1,1.2,2,2.1,2.2,Ծառայությունների մատուցման   պայմաններ

Նորություններ

22.04.2026 Համաշխարհային բանկի ներկայացուցիչն այցելել է հիմնանորոգվող ավագ դպրոցներ Հայաստան այցի շրջանակներում Ապրիլի 20-22-ը Համաշխարհային բանկի առաջադրանքի թիմի ղեկավար, Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ ավագ տնտեսագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Երևանի Կ.Դեմիրճյանի անվան թիվ 139, ՀՀ Արարատի մարզի Արտաշատի, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի և ՀՀ Լոռու մարզի Վանաձորի ավագ դպրոցներ։ Այցելությունների համատեքստում էր Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավման լրացուցիչ... 21.04.2026 ՀԲ պատվիրակության այցերը բնագիտական և ինժեներական ուղղության առարկաների լաբորատորիաներ Ապրիլի 21-22-ին Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Երևանի և ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրականի, Օհանավանի միջնակարգ դպրոցներ, եղել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի միջնակարգ և Վաղարշապատի թիվ 12 հիմնական դպրոցներում : Այցերի համատեքստում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների դիտարկումն էր: Այցերի նպատակն էր նաև հանդիպել... 25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության...