Հայտարարություններ
Գնումների Հատուկ Ծանուցում Հայտերի ներկայացման հրավեր Ապրանքների գնում (Մեկ ծրարով գնման ընթացակարգ)
14.03.2023
Երկիր՝ Հայաստան
Ծրագրի անվանումը՝ Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում
Պայմանագրի անվանումը՝ Լաբորատոր սարքավորումների, աքսեսուարների պարագաների և նյութերի գնում Արմավիրի մարզի դպրոցների համար
Վարկ No. 9389-ԱՄ
ՀՆՀ հրավեր No.: AF EIP ICB-1.5.1.1, կազմված 7 չափաբաժնից․
Չափաբաժին 1: Սարքավորումների գնում կենսաբանության և քիմիայի լաբորատորիաների համար
Չափաբաժին 2: Էլեկտրական սարքավորումների և պարագաների գնում կենսաբանության, քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիաների համար
Չափաբաժին 3: Աքսեսուարների և պարագաների գնում կենսաբանության և քիմիայի լաբորատորիաների համար
Չափաբաժին 4: Նյութերի գնում կենսաբանության և քիմիայի լաբորատորիաների համար
Չափաբաժին 5: Սարքավորումների և պարագաների գնում աշխարհագրության լաբորատորիաների համար
Չափաբաժին 6: Աքսեսուարների/պարագաների գնում ֆիզիկայի լաբորատորիաների համար
Չափաբաժին 7: Սարքավորումների գնում ֆիզիկայի լաբորատորիաների համար
1. Հայաստանի Հանրապետությունը դիմել է Համաշխարհային Բանկին 22,600,000 եվրոյի չափով ֆինանսավորում ստանալու նպատակով՝ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի ծախսերը հոգալու համար և նախատեսում է օգտագործել այդ միջոցների մի մասը Արմավիրի մարզի դպրոցների համար լաբորատոր սարքավորումների, աքսեսուարների, պարագաների և նյութերի գնման նպատակով։
2. “Կրթական ծրագրերի կենտրոն” ԾԻԳ-ը հրավիրում է բոլոր իրավասու հայտատուներին ներկայացնելու հայտեր փակ ծրարով Արմավիրի մարզի դպրոցների համար լաբորատոր սարքավորումների, աքսեսուարների, պարագաների և նյութերի գնման համար։
Լաբորատոր սարքավորումները, աքսեսուարները, պարագաները և նյութերը մատակարարվելու են Արմավիրի մարզի դպրոցներին /ապրանքների տեսականու և քանակների վերաբերյալ մանրամասները ներկայացված են մրցութային փաստաթղթում, որը տրամադրվում է անվճար/։ Հայտատուները կարող են դիմել մեկ կամ մի քանի չափաբաժնի համար, ինչպես նշված է Մրցութային փաստաթղթում։ Հայտերը գնահատվելու են ըստ չափաբաժինների։ Յուրաքանչյուր չափաբաժնի համար առաջարկվող զեղչերը, եթե այդպիսիք կան, կդիտարկվեն հայտերի գնահատման ժամանակ: Համակցված չափաբաժինների համար զեղչերը հաշվի կառնվեն հայտերի գնահատման ժամանակ:
Հիմնական որակավորման պահանջներն են /մանրամասները ներկայացված են մրցութային փաստաթղթում/․
i. Մասնակիցը պետք է ունենա լաբորատոր սարքավորումների/էլեկտրական սարքավորումների/ լաբորատոր աքսեսուարների/ լաբորատոր պարագաների/ լաբորատոր նյութերի (այսուհետ՝ Լաբորատոր ապրանքներ) մատակարարման փորձ՝ առնվազն 2017 թվականի հունվարի 1-ից։
ii. Մասնակիցը պետք է հաջողությամբ իրականացրած լինի նմանատիպ Լաբորատոր ապրանքների մատակարարման առնվազն մեկ կամ մինչև երեք պայմանագիր, սկսած՝ 2017 թվականի հունվարի 1-ից, և ավարտված մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ ոչ պակաս արժեքով (հանրագումարային արժեքով), քան տվյալ չափաբաժնի համար ներկայացված հայտի արժեքն է։
iii. Մասնակիցը պետք է տրամադրի փաստաթղթային հավաստում առ այն, որ առաջարկվող ապրանքների տեխնիկական բնութագրերը և նկարագրությունը համապատասխանում են Մրցութային փաստաթղթի՝ Բաժին 6: Պահանջների ժամանակացույցով սահմանված տեխնիկական հատկորոշիչների պահանջներին։
iv. Մասնակիցը պետք է ներկայացնի Անկախ Աուդիտի հաշվետվությունները (ամբողջական կից ծանոթագրություններով) և եզրակացությունները 2017-2022 թվականների ժամանակահատվածի՝ իր ընտրությամբ ցանկացած հաջորդական երեք տարիների համար (2017-2019 կամ 2018-2020 կամ 2019-2021 կամ 2020-2022) ։
3. Մասնակիցները կարող են հայտ ներկայացնել մեկ կամ մի քանի պայմանագրերի համար, ինչպես սահմանված է մրցութային փաստաթղթում: Հայտատուներին, ովքեր ցանկանում են զեղչեր առաջարկել մեկից ավելի պայմանագրեր կնքելու դեպքում, կթույլատրվի դա անել, պայմանով, որ այդ զեղչերը նշված են հայտի նամակում: Մեկից ավելի չափաբաժինների համար պայմանագիր շնորհվելու համար, հայտատուն պետք է բավարարի Մրցութային փաստաթղթում նշված հանրագումարային պահանջներին։
4. Մրցույթը իրականացվում է Միջազգային Մրցակցային Գնում ընթացակարգով՝ օգտագործելով Հայտերի Ներկայացման Հրավերը, ինչպես նկարագրված է Համաշխարհային Բանկի՝ Գնումների Կանոնակարգեր Ներդրումային ծրագրերի ֆինանսավորման (IPF) վարկառուների համար թվագրված հունիս 2016, վերանայված նոյեմբեր 2017, օգոստոս 2018 և նոյեմբեր 2020 (այսուհետ կարգավորումներ) փաստաթղթում, և բաց է բոլոր իրավասու Հայտատուների համար, ինչպես նշված է Կարգավորումներում։
5. Հետաքրքրված իրավասու Հայտատուները կարող են տեղեկատվություն ստանալ “Կրթական ծրագրերի կենտրոն” ԾԻԳ-ից, տնօրեն՝ պարոն Գ․Հովհաննիսյան, info@cfep.am, և պահանջել Մրցութային փաստաթուղթը աշխատանքային օրերին 10:00 -ից 17:00 ընկած ժամանակահատվածում, կամ ներբեռնել ԿԾԿ ԾԻԳ կայքից: www.cfep.am, կամ հետևյալ հասցեով:
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ
Տնօրեն՝ Գրիշա Հովհաննիսյան
Ս. Վրացյան 73, Երևան 0070, ՀՀ
Հեռ. (+374) 57-56-90
E-mail: info@cfep.am, procurement@cfep.am
Կայքի հասցե՝ www.cfep.am
6. Մրցութային փաստաթուղթը անգլերեն լեզվով /միայն էլեկտրոնային տարբերակով/ անվճար կարող է բեռնվել բոլոր իրավասու հայտատուների կողմից ԿԾԿ ԾԻԳ կայքից: www.cfep.am, կամ տրամադրվել info@cfep.am էլ․փոստին ուղղած գրավոր դիմումի հիման վրա (Մրցութային փաստաթուղթը կտրամադրվի Հայտատուներին փաստաթղթերի էլեկտրոնային փոխացման միջոցով)։
7. Հայտերը պետք է ուղարկվեն ստորև նշված հասցեով ոչ ուշ քան մինչև 2023թվականի Ապրիլի 25-ը, ժամը՝ 15:00 տեղական ժամանակով։ Հայտերի էլոկտրոնային ներկայացումը չի թույլատրվում։ Ուշացած հայտերը կմերժվեն։ Հայտերը հրապարակավ կբացվեն Հայտատուների ներկայացուցիչների և ցանկացած այլ անձանց ներկայությամբ, ովքեր կցանկանան ներկա գտնվել հայտերի բացմանը՝ 2023թվականի Ապրիլի 25-ին, ժամը՝ 15:00-ին տեղական ժամանակով։
8. Բոլոր հայտերը պետք է ուղեկցվեն “Հայտի ապահովման հայտարարագրով”։
9. Հայտատուների ուշադրությունը հրավիրվում է Գնումների կարգավորումներին, որը Վարկառուից պահանջում է բացահայտել հաջողակ հայտատուի իրական շահառուների մասին տեղեկատվությունը, որպես Պայմանագրի շնորհման ծանուցման մաս՝ օգտագործելով Իրական շահառուների վերաբերյալ ձևաչափը, ինչպես ներկայացված է մրցութային փաստաթղթում:
10. Վերևում հիշատակված հասցեն է․
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ
Տնօրեն՝ Գրիշա Հովհաննիսյան
Ս. Վրացյան 73, Երևան 0070, ՀՀ
Հեռ. (+374) 57-56-90
E-mail: info@cfep.am, procurement@cfep.am
Կայքի հասցե՝ www.cfep.am
Հասցեատեր: տկն. Զարուհի Ղարագյոզյան/գնումների պատասխանատու/
Տարընթերցման դեպքում խնդրում ենք հիմք ընդունել փաստաթղթի անգլերեն տարբերակը։