Հայտարարություններ

Հայտերի ներկայացման հրավեր

28.02.2023

Հայաստանի Հանրապետություն
Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում
Վարկ No. 9389-ԱՄ
Պայմանագրի անվանումը՝ Լաբորատոր կահույք ՀՀ Արմավիրի մարզի դպրոցների համար
Հղման #: AF EIP NCB-1.5.2.1
1. Հայաստանի Հանրապետությունը ֆինանսավորում է ստացել Համաշխարհային Բանկից Կրթության բարելավման ծրագրի
լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի ծախսերը հոգալու նպատակով, և մտադիր է միջոցների մի մասն օգտագործել No.
AF EIP NCB-1.5.2.1 պայմանագրի շրջանակներում Արմավիրի մարզի դպրոցների համար լաբորատոր կահույքի
ձեռքբերման համար վճարումներ կատարելու նպատակով:
2. «Կրթական Ծրագրերի Կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ն այժմ հրավիրում է իրավասու հայտատուներին կնքված մրցութային հայտեր
ներկայացնել Արմավիրի մարզի դպրոցների լաբորատորիաների համար կահույքի ձեռքբերման համար` ըստ ստորև նշված
քանակների.

Չափաբաժին 1 - Լաբորատոր կահույքի ձեռքբերում՝ ՀՀ Արմավիրի մարզի դպրոցների համար

հ/հ Նկարագրություն

Քանակը՝
հատ

1. Ցուցադրական սեղան քիմիա-կենսաբանության լաբորատորիայի համար՝ բաղկացած 3
էլեմենտից

49

2. Ցուցադրական սեղան աշխարհագրության, ֆիզիկայի և ինֆորմատիկայի լաբորատորիաների
համար՝ բաղկացած 2 էլեմենտից

147
3. Լաբորատոր սեղան աշակերտների համար՝ լվացարանով, ծորակով և տումբայով 435
4. Աշակերտական սեղան ֆիզիկայի և ՏՀՏ լաբորատորիաների համար 898
5. Աշակերտական սեղան աշխարհագրության լաբորատորիաների համար 449
6. Ուսուցչի սեղան 196
7. Ուսուցչի աթոռ 196
8. Աշակերտական աթոռ 3564
9. Քարշիչ պահարան լվացարանով, ծորակով և օդափոխության համակարգով 49
10. Նյութերի պահեստավորման համար նախատեսված (փակ դռներով) պահարան 245
11. Սարքավորումների տեղադրման համար նախատեսված (բաց դարակներով) պահարան 245
12. Գրատախտակ 196

Չափաբաժին 2 - Լաբորատոր կահույքի ձեռքբերում՝ ՀՀ Արմավիրի մարզի դպրոցների համար

հ/հ Նկարագրություն

Քանակը՝
հատ

1. Ցուցադրական սեղան քիմիա-կենսաբանության լաբորատորիայի համար՝ բաղկացած 3
էլեմենտից

50

2. Ցուցադրական սեղան աշխարհագրության, ֆիզիկայի և ինֆորմատիկայի լաբորատորիաների
համար՝ բաղկացած 2 էլեմենտից

152
3. Լաբորատոր սեղան աշակերտների համար՝ լվացարանով, ծորակով և տումբայով 445
4. Աշակերտական սեղան ֆիզիկայի և ՏՀՏ լաբորատորիաների համար 922
5. Աշակերտական սեղան աշխարհագրության լաբորատորիաների համար 461
6. Ուսուցչի սեղան 200
7. Ուսուցչի աթոռ 200
8. Աշակերտական աթոռ 3656
9. Քարշիչ պահարան լվացարանով, ծորակով և օդափոխության համակարգով 51
10. Նյութերի պահեստավորման համար նախատեսված (փակ դռներով) պահարան 250
11. Սարքավորումների տեղադրման համար նախատեսված (բաց դարակներով) պահարան 250
12. Գրատախտակ 200

Հիմնական որակավորման չափանիշները
 Մասնակիցը պետք է լինի գրանցված իրավաբանական անձ:
 Մասնակիցը պետք է ունենա կահույքի մատակարարման/արտադրման փորձ` առնվազն 2017թ.-ից մինչև հայտի
ներկայացման վերջնաժամկետը:
 Յուրաքանչյուր չափաբաժնի համար Մասնակիցը պետք է ներկայացնի կահույքի մատակարարման/արտադրման
ավարտված 1 (մեկ) պայմանագիր, որի արժեքը չպետք է պակաս լինի տվյալ չափաբաժնի համար ներկայացված հայտի
արժեքից, կամ մինչև 3 (երեք) պայմանագիր, որոնց հանրագումարային արժեքը չպետք է պակաս լինի տվյալ
չափաբաժնի համար ներկայացված հայտի արժեքից։ Ընդ որում այդ պայմանագիրը (պայմանագրերը) պետք է
մեկնարկած և ավարտված լինի 2017թ.-ից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը:
 Մասնակիցը պետք է տրամադրի փաստաթղթային հիմնավորում՝ վկայելու, որ առաջարկվող Ապրանքների տեխնիկական
բնութագրերը համապատասխանում են Մրցութային փաստաթղթերում սահմանված տեխնիկական հատկորոշիչների
պահանջներին:
 Մասնակիցը պետք է ներկայացնի Անկախ Աուդիտի հաշվետվությունները (ամբողջական` կից ծանոթագրություններով)
և Եզրակացությունները՝ 2017-2022թթ․ ժամանակահատվածում ներառված ցանկացած 3 հաջորդական տարիների
համար` իր ընտրությամբ (2017-2019 կամ 2018-2020 կամ 2019-2021 կամ 2020-2022)
 Միջին շրջանառությունը ընտրված երեք տարիների կտրվածքով պետք է առնվազն պակաս չլինի հայտի արժեքից:
 Մրցույթի մասնակիցը պետք է ներկայացնի տեղեկանք Հարկային տեսչության հանդեպ պարտավորություն չունենալու
մասին մրցույթի հայտարարման օրվանից մինչև հայտը ներկայացնելու որևէ օրվա դրությամբ:
Մրցույթի մասնակիցները կարող են հայտեր ներկայացնել ինպես մեկ, այնպես էլ երկու չափաբաժնի համար: Հայտերը
կգնահատվեն ըստ առանձին չափաբաժինների: Յուրաքանչյուր չափաբաժնի համար առաջարկվող զեղչերը, եթե այդպիսիք կան,
հաշվի կառնվեն հայտերի գնահատման ժամանակ: Համակցված չափաբաժինների համար առաջարկված զեղչերը նույնպես հաշվի
կառնվեն հայտերի գնահատման փուլում:

Մեկից ավելի չափաբաժիններում որակավորվելու համար մրցույթի մասնակիցը
 Ֆինանսական կարողություններ որակավորման չափանիշի գծով պետք է բավարարի չափաբաժինների համար
Մրցութային փաթեթում սահմանված միասնական որակավորման պահանջներին:
 Փորձ և տեխնիկական կարողություն որակավորման չափանիշի գծով պետք է ունենա կահույքի
մատակարարման/արտադրման հաջողությամբ ավարտված պայմանագիր/պայմանագրեր, որի/որոնց
հանրագումարային արժեքը չպետք է պակաս լինի այդ չափաբաժինների համար ներկայացված հայտի միասնական
արժեքից, ընդ որում նշված պահանջը կարող է ապահովվել նվազագույնը՝ 1(մեկ) և առավելագույնը՝ 4 (չորս)
պայմանագրերի միջոցով:
3. Մրցույթը կիրականացվի Ազգային բաց մրցույթ ընթացակարգով` օգտագործելով «Հայտեր ներկայացնելու հրավերը»
(ՀՆՀ), որը սահմանվել է Համաշխարհային բանկի «Համաշխարհային Բանկի գնումների կանոնակարգեր ՆԾՖ փոխառուների
համար/ «World Bank Procurement Regulations for IPF Borrowers» [հուլիս 2016թ., վերանայված նոյեմբեր
2017, օգոստոս 2018 և նոյեմբեր 2020] փաստաթղթով («Գնումների կանոնակարգեր»): Մրցույթը բաց է բոլոր
Հայտատուների համար` Գնումների կանոնակարգերում սահմանված ձևով:
4. Շահագրգիռ իրավասու հայտատուները կարող են ամբողջական փաթեթը հայերեն լեզվով ներբեռնել
www.gnumer.am կամ www.armeps.am կայքերից: Էլեկտրոնային գնումների համակարգում գրանցված Հայտատուները
ավտոմատ կերպով կստանան սույն հրավերը՝ կցված Մրցութային փաստաթղթերի հետ միասին /համաձայն համապատասխան CPV
կոդերի/: Ցանկացած կազմակերպություն կարող է գրանցվել էլեկտրոնային գնումների համակարգում և ներկայացնել Հայտը
ARMEPS էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով (www.armeps.am):
Հայտնում ենք, որ «Կրթական Ծրագրերի Կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ն պատասխանատվություն չի կրում հայտատուի կողմից վերոնշյալ
կայքերից մրցութային փաթեթի սխալ կամ ոչ ամբողջական ներբեռնման, ինչպես նաև հետագայում հրավերի փոփոխությունների
առկայության դեպքում դրանց բացթողնման համար:
5. Հայտերը պետք է ներկայացվեն ARMEPS էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով ոչ ուշ, քան 2023թ. Ապրիլի 11-
ին, ժամը 12:00-ն: Ուշացած հայտերը ավտոմատ կերպով չեն ընդունվի էլեկտրոնային համակարգի կողմից:
6. Ինչպես նշված է ՀՄՄ 19.1 կետում՝ բոլոր հայտերը պետք է ուղեկցվեն Հայտի ապահովման հայտարարագրով: Յուրաքանչյուր
չափաբաժնի հայտը պետք է ուղեկցվի առանձին Հայտի ապահովման հայտարարագրով:
7. Պատվիրատուի հասցեն է`
«Կրթական Ծրագրերի Կենտրոն» ԾԻԳ ՊՀ
Հասցեատեր՝ պարոն Գրիշա Հովհաննիսյան, Տնօրենի պաշտոնակատար՝
0070, Երևան, Սիմոն Վրացյան փ., 73 (2-րդ հարկ)
Հայաստանի Հանրապետություն
Հեռ. +374 10 575690
Էլ. հասցե` info@cfep.am
Վեբկայք` www.cfep.am 

Նորություններ

22.04.2026 Համաշխարհային բանկի ներկայացուցիչն այցելել է հիմնանորոգվող ավագ դպրոցներ Հայաստան այցի շրջանակներում Ապրիլի 20-22-ը Համաշխարհային բանկի առաջադրանքի թիմի ղեկավար, Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ ավագ տնտեսագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Երևանի Կ.Դեմիրճյանի անվան թիվ 139, ՀՀ Արարատի մարզի Արտաշատի, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի և ՀՀ Լոռու մարզի Վանաձորի ավագ դպրոցներ։ Այցելությունների համատեքստում էր Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավման լրացուցիչ... 21.04.2026 ՀԲ պատվիրակության այցերը բնագիտական և ինժեներական ուղղության առարկաների լաբորատորիաներ Ապրիլի 21-22-ին Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Երևանի և ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրականի, Օհանավանի միջնակարգ դպրոցներ, եղել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի միջնակարգ և Վաղարշապատի թիվ 12 հիմնական դպրոցներում : Այցերի համատեքստում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների դիտարկումն էր: Այցերի նպատակն էր նաև հանդիպել... 25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության...