Հայտարարություններ
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ
11.11.2022
ՎԱՐԿ No. 9389-ԱՄ
Առաջադրանքի անվանումը: ՀՀ Արարատի մարզի Արտաշատի, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Նորայր Սիսակյանի անվան թիվ 5, ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 և Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցների հիմնանորոգման/կառուցման համար տեղանքի բնապահպանական և սոցիալական կառավարման պլանների մշակման և ծրագրի շրջանակներում բնապահպանական ու սոցիալական հարցերում մասնագիտական աջակցության տրամադրման խորհրդատվական ծառայություններ
Հրավեր No. AF EIP IC-3.3
Հայաստանի Հանրապետությունը դիմել է Համաշխարհային Բանկին 22,600,000 եվրոյի չափով ֆինանսավորում ստանալու նպատակով՝ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի ծախսերը հոգալու համար և նախատեսում է օգտագործել այդ միջոցների մի մասը խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար։
Խորհրդատվական ծառայությունները («Ծառայություններ») ներառում ենՀՀ Արարատի մարզի Արտաշատի, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Նորայր Սիսակյանի անվան թիվ 5, ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 և Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցների հիմնանորոգման/կառուցման համար տեղանքի բնապահպանական և սոցիալական կառավարման պլանների մշակման և ծրագրի շրջանակներում բնապահպանական ու սոցիալական հարցերում մասնագիտական աջակցության տրամադրման ծառայություններ։
Սույն առաջադրանքի մանրամասն տեխնիկական բնութագիրը (Հավելված 1) կցված է հետաքրքրության հայտերի ներկայացման սույն հրավերին։
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը հրավիրում է բոլոր իրավասու անհատ խորհրդատուներին («Խորհրդատուներ») ներկայացնելու իրենց հետաքրքրվածությունը վերոնշյալ ծառայությունների մատուցման համար։ Հետաքրքրված Խորհրդատուները պետք է ներկայացնեն տեղեկատվություն այն մասին, որ իրենք ունեն պահանջվող որակավորումներ և համապատասխան փորձառություն ծառայությունները մատուցելու համար։ Կարճ ցուցակի չափանիշներն են.
- Խորհրդատուի ընդհանուր որակավորումը(Բարձրագույն կրթություն բնագիտության ոլորտում, Ոլորտին առնչվող օրենսդրության/իրավական ակտերի/ստանդարտների իմացություն, Մասնագիտական անգլերենի իմացություն),
- Խորհրդատուի ընդհանուր փորձառությունը (Առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ),
- Խորհրդատուի հատուկ փորձառությունը (Առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ բնապահպանական խնդիրների գնահատման/կառավարման ոլորտում):
Դիմող թեկնածուները դիմումին կից պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- Ինքնակենսագրություն/CV/, որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը՝ անուն, ազգանուն, ծննդյան թիվ,կրթություն, մասնագիտացում, աշխատանքային փորձ։
- Կրթությունը, որակավորումը և աշխատանքային փորձը հիմնավորող փաստաթղթեր։
Հետաքրքված Խորհդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային Բանկի՝ Գնումների Կանոնակարգեր Ներդրումային ծրագրերի ֆինանսավորման (IPF) վարկառուների համար թվագրված հունիս 2016, վերանայված նոյեմբեր 2017, օգոստոս 2018 և նոյեմբեր 2020 (այսուհետ կարգավորումներ) փաստաթղթի 3-րդ բաժնի 3.14, 3.16, և 3.17 պարագրաֆների վրա, որոնցով սահմանվում է Համաշխարհային Բանկի շահերի բախման վերաբերյալ քաղաքականությունը։
Խորհրդատուի ընտրությունը իրականացվելու է Գնումների Կանոնակարգերի՝ Անհատ Խորհրդատուի ընտրության մեթոդով /IC/։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ստորև նշված հասցեով, աշխատանքային ժամերի ընթացքում՝ 09:00-18:00.
Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն գրավոր՝ ուղարկելով հետևյալ հասցեին (առձեռն, փոստով կամ էլ. փոստով) մինչև 24 նոյեմբեր 2022, ժամը՝ 17:00 տեղական ժամանակով։
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ
Տնօրեն՝ Գրիշա Հովհաննիսյան
Ս. Վրացյան 73, Երևան 0070, ՀՀ
Հեռ. (+374) 57-56-90 (11)
E-mail: procurement@cfep.am, info@cfep.am
Կայքի հասցե՝ www.cfep.am
Հավելված 1
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ»
ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՉՈՐՍ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ (ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏԻ, ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿԻ ՆՈՐԱՅՐ ՍԻՍԱԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 5, ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐԻ ՍՈՍ ՆԱԼՂՌԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 13 ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 139 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ) ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ/ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԵՂԱՆՔԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԳԾՈՎ ԱՆՀԱՏ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
1.Ներածություն
Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող Կրթական ծրագրերի կենտրոնը (ԿԾԿ) ԾԻԳ-ը Համաշխարհային բանկի աջակցությամբ (Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2022 թվականի հունիսի 9-ին ստորագրված վարկային պայմանագիր թիվ 9389-AM) իրականացվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում փնտրում է անհատ բնապահպանական խորհրդատուի ծառայություններ:
«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիրը բաղկացած է հետևյալ երեք բաղադրիչներից.
Բաղադրիչ 1: Հանրակրթության որակի բարելավում, որը կազմված է չորս ենթաբաղադրիչներից.
• Ենթաբաղադրիչ 1.1: Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում;
• Ենթաբաղադրիչ 1.2: Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը;
• Ենթաբաղադրիչ 1.3: Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում;
• Ենթաբաղադրիչ 1.5: Հանրակրթական դպրոցների վերազինում:
Բաղադրիչ 2: Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը:
Բաղադրիչ 3: Ծրագրի կառավարում, մշտադիտարկում և գնահատում:
Ավագ դպրոցները Հայաստանում հիմնադրվել են 2008 - 2011 թվականներին: Այդ ժամանակներից ի վեր իրականացվել են մի շարք բարեփոխումներ, որոնք նոր կառուցվածքային և բովանդակային միջոցառումների իրագործման շնորհիվ միտված են եղել կրթության որակի բարձրացմանը: Աջակցությունը ավագ դպրոցներին ի սկզբանե Համաշխարհային բանկի կողմից մեկնարկել է «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի (APL 1) առաջին փուլով և շարունակվել է «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի (APL 2) երկրորդ, ինչպես նաև «Կրթության բարելավում» ծրագրով: Ծրագրերի շրջանակներում իրականացված գործողությունները հիմնականում միտված են եղել կրթության որակի բարելավմանը, ավագ դպրոցների միջոցների և կարողությունների համալրմանը:
«Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում կարիքների գնահատման արդյունքում հիմնանորոգման նպատակով առաջնահերթությունը տրվել է 17 ավագ դպրոցի, սակայն հիմնանորոգման համար անհրաժեշտ միջոցներով պայմանավորված նշյալ ծրագրի շրջանակներում հնարավոր է եղել հիմնանորոգել ընդհանուր առմամբ 13 ավագ դպրոց: Ավագ դպրոցների ընտրության հիմնական չափանիշները ներառել են դպրոցների շենքերի տեխնիկական պայմանները, դրանց կառուցման տարեթվերը, տարածքները և չափերը:
Ընտրված 13 ավագ դպրոցների հիմնանորոգման նպատակով ԿԾԿ ԾԻԳ-ը անհատ խորհրդատուների հետ կնքել է պայմանագրեր, որոնք մշակել են Բնապահպանական և սոցիալական կառավարման շրջանակային փաստաթուղթը (ԲՍԿՇՓ), ինչպես նաև հիմնանորոգվող բոլոր 13 ավագ դպրոցների համար կազմել են Բնապահպանական և սոցիալական կառավարման պլաններ (ԲՍԿՊ)` ԲՍԿՇՓ-ում ներկայացված հիմնական սկզբունքներին համապատասխան:
Ավագ դպրոցներից 3-ի հիմնանորոգումը և 1 ավագ դպրոցի կառուցումը կիրականացվի «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի 1.2 ենթաբաղադրիչի շրջանակներում: Սա կներառի նախագծերի և ԲՍԿՊ-ների մշակումը, ինչպես նաև շինարարական աշխատանքների իրականացումը:
1.1. ենթաբաղադրիչի շրջանակներում կիրականացվեն շուրջ 80 նախակրթարանների հիմնման աշխատանքները (դպրոցների կամ մանկապարտեզների հենքի վրա) նախակրթարանների ստեղծման համար նախատեսված տարածքների վերանորոգման միջոցով: 1.5. ենթաբաղադրիչի շրջանակներում շուրջ 200 հանրակրթական դպրոցների կտրամադրվեն լաբորատոր սարքավորումներ, կահույք և նյութեր:
Սույն խորհրդատուի ընտրությունը նախատեսված է չորս ավագ դպրոցների տարածքների հիմնանորոգման/կառուցման համար ԲՍԿՊ մշակելու և «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում 1.1, 1.2 և 1.5 ենթաբաղադրիչների ներքո իրականացվող գործողությունների բնապահպանական և սոցիալական մոնիթորինգ իրականացնելու համար:
ԿԲԾԼՖ-ն դասակարգվում է որպես բնապահպանական Բ կատեգորիային պատկանող` համաձայն Համաշխարհային Բանկի OP/BP 4.01 Բնապահպանական գնահատման պահանջների: ԲՍԿՊ-ները կմշակվեն՝ որպեսզի սահմանեն շինարարության և շահագործման փուլերի ընթացքում ակնկալվող բնապահպանական և սոցիալական ազդեցությունները մեղմելու համար տեղանքին հատուկ միջոցառումները, ապահովեն դրանց պատշաճ կիրառումը և մշտադիտարկումը համապատասխան մարմինների կողմից՝ ՀՀ օրենսդրության համաձայն և ՀԲ-ի բնապահպանական քաղաքականության համապատասխան: .
II. Նպատակ
Առաջադրանքը նկարագրում է այն միջոցառումները, որոնք պետք է իրականացվեն անհատ խորհրդատուի (ԱԽ) կողմից, ԿԲԾԼՖ-ի շրջանակներում ՀՀ Արարատի մարզի Արտաշատի, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Նորայր Սիսակյանի անվան N5, ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան N13 և Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան N139 ավագ դպրոցների հիմնանորոգման նպատակով ԲՍԿՇՓ-ում ներկայացված հիմնական սկզբունքներին համապատասխան ԲՍԿՊ-ների մշակման համար, ինչպես նաև այն միջոցառումները, որոնք բնապահպանական և սոցիալական մոնիթորինգի միջոցով կապահովեն, որ տվյալ դպրոցների հիմնանորոգման/ կառուցման, նախակրթարանների հիմնման, լաբորատոր սարքավորումների, կահույքի և նյութերի տրամադրման աշխատանքները համապատասխանեն Հայաստանի ազգային բնապահպանական և սոցիալական օրենսդրությանը, ինչպես նաև ԲԿՍՇՓ-ին և բնապահպանական և սոցիալական կառավարման պլաններին:
III. Գործունեության շրջանակները
Խորհրդատվական ծառայությունների մատուցման ընթացքում խորհրդատուն պետք է իրականացնի հետևյալ հիմնական աշխատանքները.
• Ծանոթանա ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից տրամադրվող բնապահպանական և սոցիալական կառավարման շրջանակային փաստաթղթի (ԲԿՍՇՓ) և 4 ավագ դպրոցների հիմնանորոգման/կառուցման հետ առնչվող փաստաթղթերի հետ;
• Ուսումնասիրի հիմնանորոգման/կառուցման համար վերոնշյալ 4 ավագ դպրոցի շենքերի նախագծերը, վերհանի հնարավոր բնապահպանական և սոցիալական խնդիրները, որոնք կարող են կապված լինել տեղանքի աշխատանքների հետ, ինչպես նաև պլանավորի դրան համապատասխան դաշտային աշխատանքները;
• Պլանավորի և իրականացնի այցեր վերոնշյալ 4 ավագ դպրոցների տարածքներ՝ ուսումնասիրելու կենսաֆիզիկական միջավայրը, այլ ենթակառուցվածքների առկայությունը, հնարավոր ազդեցությունը այն հողի կամ կառույցների վրա, որոնք կամ մասնավոր սեփականություն են կամ ոչ պաշտոնապես օգտագործվում են ոչ պետական մարմնի կողմից;
• Նախագծային փաստաթղթերի և կատարված դաշտային աշխատանքների արդյունքների հիման վրա մշակի տեղանքի Բնապահպանական և սոցիալական կառավարման պլանների նախագծերը` ԲՍԿՇՓ-ում ներկայացված հիմնական սկզբունքներին համապատասխան;
• Մասնակցի ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից կազմակերպած քննարկումներին՝ կապված ԲՍԿՊ-ների նախագծերի հետ, ներգրավի տեղական շահագրգիռ կողմերին (դպրոցի վարչակազմ, աշակերտների ծնողներ, տեղական համայնքներ և այլն)՝ ներկայացնելով անհատական նախագծային աշխատանքների բնապահպանական և սոցիալական հետևանքները, ինչպես նաև պատասխանի այն մարդկանց հարցերին, որոնց հուզում են ծրագրով ակնկալվող գործողությունները:
• ԲՍԿՊ-ների վերջնական տարբերակներում ապահովի շահագրգիռ կողմերի մեկնաբանությունների , ինչպես նաև Գործատուի (ԿԾԿ ԾԻԳ) և Համաշխարհային Բանկի կողմից ստացված արձագանքների պատշաճ ներառումը;
• Աջակցի ԿԾԿ ԾԻԳ-ի գնումների աշխատակազմին՝ ներառելով գործատուի բնապահպանական և սոցիալական պահանջները աշխատանքներ մատուցողների մրցութային փաստաթղթերում և ապահովի, որ գործատուի ԲՍԿՊ-ները լինեն մրցութային փաթեթների մաս;
• Հիմնանորոգման/կառուցման աշխատանքների մեկնարկին զուգահեռ հետևի, որ Կապալառուները տեղում ունենան բնապահպանական և սոցիալական կառավարման պլանները, հասկանան դրա պահանջները և կարողանան շինարարության աշխատողներին ուղղորդել ըստ բնապահպանական և սոցիալական կառավարման պլանների;
• Կապալառուին տեղում տրամադրի խորհրդատվություն՝ ազգային բնապահպանական և աշխատանքային օրենքների/ստանդարտների հետ կապված ցանկացած հարցի վերաբերյալ;
• Մշակի մոնիթորինգի պլան` կախված շինարարության ժամանակացույցից և այցերի գրաֆիկից (ամսական առնվազն մեկ այցելություն բոլոր շինարարական օբյեկտներ);
• Յուրաքանչյուր այցի ժամանակ լրացնի բնապահպանական և սոցիալական մոնիթորինգի ստուգաթերթիկը, որը ներառված է ԲԿՍՇՓ-ում, ստեղծի շինարարական օբյեկտների այցելությունների լուսանկարներով փաստաթղթեր;
• Բնապահպանական կառավարման պլանների հետ անհամապատասխանության դեպքեր բացահայտելիս և/կամ որևէ տեղանքում շրջակա միջավայրին հասցված վնաս հայտնաբերելիս` մշակի ուղղիչ գործողությունների պլան, հետևի գործողությունների իրականացմանը և, անհրաժեշտության դեպքում, ներկայացնի հիմնանորոգման նախագծերում կատարվող հնարավոր փոփոխությունները;
• Համոզվի, որ Կապալառուն չի արգելափակել մասնավոր սեփականության մուտքը, չի տեղադրել թափոնները կամ շինանյութը մասնավոր տարածքում, և չի վնասել/օգտագործել մասնավոր սեփականություն հանդիսացող որևէ ակտիվ: Եթե նշվածներից որևէ մեկը տեղի է ունեցել, ապա արագ ապահովի համապատասխան ուղղիչ գործողություններ;
• Յուրաքանչյուր աշխատավայրում պատասխանատվություն ստանձնի աշխատանքի և անվտանգության առողջության ռիսկերի գնահատման, OHS-ի կառավարման համար Կապալառուի (ների) համապատասխան ինստիտուցիոնալ կազմակերպման, ինչպես նաև Կապալառուի (ների) ողջ անձնակազմի կողմից OHS կանոնների խստիվ պահպանման համար: Գործատուին խորհուրդ տա OHS կառավարման էական թերությունների վերացման ուղղությամբ անհրաժեշտ կառավարչական գործողությունների վերաբերյալ;
• Ապահովի Ծրագրի Բողոքների լուծման մեխանիզմի պատշաճ աշխատանքը և վարի բողոքների մատյան;
• Պատրաստի բնապահպանական համապատասխանության հաշվետվություններ՝ Ծրագրի ընդհանուր առաջընթացի հաշվետվություններում ներառելու համար;
• Պատրաստ լինի «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի իրականացման ընթացում աջակցության նպատակով ժամանակ առ ժամանակ Հայաստան այցելող Համաշխարհային բանկի թիմի հետ հանդիպումներին և դաշտային այցելություններին, ինչպես նաև մասնակցի հեռավար կարգով անցկացվող հանդիպումներին;
• Սերտորեն համագործակցի ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակազմի, կապալառուների, տեխնիկական վերահսկողների, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, շահառու դպրոցների և այլ շահագրգիռ կողմերի հետ:
IV. Արդյունքները
Խորհրդատուից ակնկալվող արդյունքներն են՝
4 ավագ դպրոցների (ՀՀ Արարատի մարզի Արտաշատի, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Նորայր Սիսակյանի անվան N5, ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան N13 և Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան N139 ավագ դպրոցներ) բնապահպանական և սոցիալական կառավարման պլաններ, որոնք կներառեն խորհրդատվական ժողովների/հանդիպումների արձանագրությունները (ներառյալ` հիմքեր հանդիպումների նշանակման հետ կապված հայտարարությունների ժամանակին տեղադրման, տեղեկություն հանդիպումների նշանակման օրվա և վայրի մասին, ելույթների, առաջադրված հարցերի ու տրված պատասխանների ձայնագրումը, մասնակիցների ցանկն ու ստորագրությունները, ֆոտո նյութերը);
Բնապահպանական և սոցիալական դաշտային մոնիթորինգի ամսական հաշվետվություններ՝ ԿԲԾ ԼՖ-ի շրջանակներում շինարարական աշխատանքները սկսելու մեկնարկից մեկ ամիս անց: Հաշվետվությունը պետք է ներառի տվյալ ամսվա ընթացքում իրականացված աշխատանքների տեսակների ցանկը, տրամադրի ճշգրիտ հղում Կապալառու(ների) կողմից ձեռք բերված թույլտվությունների/լիցենզիաների/համաձայնագրերի վերաբերյալ, ներառի յուրաքանչյուր առանձին մեղմացնող միջոցառման կիրառման կարգավիճակի գնահատում, ինչպես նաև մեկնաբանություններ այն խնդիրների լուծման վերաբերյալ, որոնք ներառվել են նախորդ մոնիթորինգի ամսական հաշվետվության մեջ: Մոնիթորինգի հաշվետվությունը պետք է ներառի լայնածավալ լուսանկարչական փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս աշխատավայրի կարևոր վայրերը և կիրառվող մեղմացման միջոցառումները (ցանկապատեր, նախազգուշական նշաններ, հակահրդեհային և բժշկական օգնության հավաքածուներ, սանիտարական կետեր, տարբեր տեսակի թափոնների տեղում պահեստավորում և այլն);
Բնապահպանական և սոցիալական գլուխ/բաժին՝ Ծրագրի առաջընթացի կանոնավոր հաշվետվություններում ներառելու նպատակով՝ հաշվետու ժամանակահատվածում ամիսների կուտակային տեղեկատվությամբ, առաջացած խնդիրների վերլուծությամբ, դրանց լուծման համար ձեռնարկված միջոցառումներով և առկա խնդիրներով;
Հաշվետվությունները պետք է Գործատուին ներկայացվեն հայերեն և անգլերեն լեզուներով` էլեկտրոնային և տպագիր տարբերակներովով Ցանկացած այլ տեղեկատվություն և հաշվետվությունների տեսակներ, որոնք գործատուն կարող է պահանջել Խորհրդատուից ժամանակավոր հիմունքներով, կարող է տրամադրվել միայն հայերեն լեզվով, ինչպես կսահմանի Գործատուն (կնշվի կնքված պայմանագրում);
Անհապաղ ծանուցում Գործատուին՝ պատահական գտածոների մասին, որոնք կարող են ի հայտ գալ աշխատատեղերում պեղման աշխատանքների ժամանակ;
Անհապաղ ծանուցում գործատուին աշխատավայրում ցանկացած վթարի/միջադեպի մասին, որը կհանգեցնի մարդու առողջության կամ բնական միջավայրի էական վնասի:
V. ԿԾԿ –ի ներդրումը
ԿԾԿ-ն Խորհրդատուի համար հասանելի կդարձնի հետևյալը.
Հիմնանորոգվող դպրոցների տվյալները;
ԲՍԿՇՓ-ն, ներառյալ ԲՍԿՊ-ների ձևաթղթերը;
4 ավագ դպրոցների (ՀՀ Արարատի մարզի Արտաշատի, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Նորայր Սիսակյանի անվան N5, ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան N13 և Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան N139 ավագ դպրոցներ) ճարտարապետական և տեխնիկական նախագծերը;
Հիմնվող նախակրթարանների ցանկը/տվյալները;
Այն դպրոցների ցանկը/տվյալները, որոնց կտրամադրվեն լաբորատորիաներ, ներառյալ յուրաքանչյուր դպրոցում ջրամատակարարման, ջրահեռացման և օդափոխության համակարգերի մասին տեղեկատվությունը:
VI. Ժամանակացույց
Աշխատանքներն իրականացվելու են «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում, 36 ամսվա ընթացքում:
VII. Հաշվետվողականություն
Խորհրդատուն հաշվետու է Կրթական Ծրագրերի Կենտրոն ԾԻԳ ՊՀ-ի տնօրենին:
VIII. Որակավորման նվազագույն պահանջներ
Խորհրդատուն պետք է բավարարի որակավորման հետևյալ նվազագույն պահանջներին`
• Բարձրագույն կրթություն բնագիտության ոլորտում;
• Առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ;
• Բնապահպանական և սոցիալական ոլորտին առնչվող օրենսդրության/իրավական ակտերի/ստանդարտների իմացություն;
• Առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ բնապահպանական խնդիրների գնահատման/կառավարման ոլորտում;
• Մասնագիտական անգլերենի իմացություն;
Որպես առավելություն կդիտարկվեն`
ա/ կրթական հաստատությունների հետ աշխատանքային փորձը,
բ/ սոցիալական խնդիրների գնահատման փորձ;
գ/ ընդգրկվածությունը հանրային շենքերի ենթակառուցվածքների հետ կապված ծրագրերում,
դ/ մասնակցությունը Համաշխարհային Բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերին: