Հայտարարություններ

ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ (ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ – ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ)

22.09.2022

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում 

ՎԱՐԿ No. 9389-ԱՄ

Առաջադրանքի անվանումը: Երևանի ԿԴեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցի նախագծային և տեխնիկական փաստաթղթերի վերանայում

Հրավեր No. AF EIP QCBS-1.2.3 

Հայաստանի Հանրապետությունը դիմել է Համաշխարհային Բանկին 22,600,000 եվրոյի չափով ֆինանսավորում ստանալու նպատակով՝ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի ծախսերը հոգալու համար և նախատեսում է օգտագործել այդ միջոցների մի մասը խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար։

 

Խորհրդատվական ծառայությունները (“Ծառայություններ”) ներառում են Երևանի թիվ 139 ավագ դպրոցի նախագծային և տեխնիկական փաստաթղթերի վերանայման և հեղինակային հսկողության ծառայությունները։

Սույն առաջադրանքի մանրամասն տեխնիկական բնութագիրը կցված է հետաքրքրության հայտերի ներկայացման սույն հրավերին։

 

Կրթական ծրագրերի կենտրոնԾԻԳ-ը հրավիրում է բոլոր իրավասու խորհրդատվական ընկերություններին (“Խորհրդատուներ”) ներկայացնելու իրենց հետաքրքրվածությունը վերոնշյալ ծառայությունների մատուցման համար։ Հետաքրքրված Խորհրդատուները պետք է ներկայացնեն տեղեկատվություն այն մասին, որ իրենք ունեն պահանջվող որակավորումներ և համապատասխան փորձառություն ծառայությունները մատուցելու համար։ Կարճ ցուցակի չափանիշներն են

  • Կազմակերպության ընդհանուր փորձառություն՝ ներգրավվածությունը շենքերի ամրացման և նախագծման հետ կապված աշխատանքներում վերջին 10 տարիների ընթացքում,
  • Կազմակերպության նմանատիպ փորձառություն՝ վերջին 5 տարիների ընթացքում հաջողությամբ իրականացված հասարակական նշանակության շենքերի նախագծման առնվազն երկու նմանատիպ պայմանագրի առկայություն։

Կարճ ցուցակի կազմման փուլում հիմնական մասնագետների որակավորումը չի գնահատվում։

 

Հետաքրքված Խորհդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային Բանկի՝  Գնումների Կանոնակարգեր Ներդրումային ծրագրերի ֆինանսավորման (IPF)  վարկառուների համար թվագրված հունիս 2016, վերանայված նոյեմբեր 2017, օգոստոս  2018 և նոյեմբեր 2020 (այսուհետ կարգավորումներ) փաստաթղթի 3-րդ բաժնի 3.14, 3.16, և 3.17  պարագրաֆների վրա, որոնցով սահմանվում է Համաշխարհային Բանկի շահերի բախման վերաբերյալ քաղաքականությունը։  

 

Խորհրդատուները կարող են համագործակցել այլ կազմակերպությունների հետ՝ իրենց որակավորման բարձրացման նպատակով, սակայն պետք է հստակ նշեն, թե նման համագործակցությունը իրականացվում է համատեղ գործունեության, թե գործակալության/ենթախորհրդատուի պայմանագրի միջոցով։ Համատեղ գործունեության դեպքում, ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում, բոլոր գործընկերները համապարտ պատասխանատվություն են կրում ամբողջ պայմանագրի կատարման համար։

 

Խորհրդատուի ընտրությունը իրականացվելու է Գնումների Կանոնակարգերի՝ որակի և գնի վրա հիմնված ընտրության մեթոդով /QCBS/։

 

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ստորև նշված հասցեով, աշխատանքային ժամերի ընթացքում՝ 09:00-18:00.

 

Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն գրավոր՝ ուղարկելով հետևյալ հասցեին (առձեռն, փոստով կամ էլփոստով) մինչև 06.10.2022, ժամը՝ 18:00 տեղական ժամանակով։

 

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ

Տնօրեն՝ Գրիշա Հովհաննիսյան
Ս. Վրացյան 73, Երևան 0070, ՀՀ
Հեռ. (+374) 57-56-90 (11)
E-mail:
procurement@cfep.am, info@cfep.am
Կայքի հասցե՝ www.cfep.am

Նորություններ

22.01.2024 Մշտադիտարկում Երևանի պետական համալսարանում Հունվարի 19-ին «Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամ»-ի շրջանակներում ամփոփվեց ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի մեկշաբաթյա մշտադիտարկումը՝ ՆՄՀ դրամաշնորհառու բուհերում: Վերջին հանդիպումը տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ): Մշտադիտարկումն իրականացնում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Աշխատանքային խմբի անդամներին ԵՊՀ-ի Ֆիզիկայի ինստիտուտում դիմավորեց դրամաշնորհային ծրագրի... 19.01.2024 Շարունակվում է «Կրթության բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի ՆՄՀ դրամաշնորհային ծրագրերի մշտադիտարկումը Հունվարի 18-ին աշխատանքային այցով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները ՃՇՀԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի ղեկավար Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Վարազդատ... 18.01.2024 Մշտադիտարկում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում Հունվարի 18-ին, Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ծրագրերի մեկշաբաթյա մոնիտորինգային այցերի համատեքստում ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Հայաստանի ազգային ագրարային համալսարան (ՀԱԱՀ): Այցի նպատակը ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի ընթացիկ մշտադիտարկումն էր: Բուհում աշխատանքային խմբին ընդունեցին ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը, պրոռեկտորներ Արամ Հովհաննիսյանը և...