Հայտարարություններ

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ն «ԵՄ-ն հանուն նորարարության» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարում է ԱՄԳ–1.3.1 մրցույթ` ՀՀ Տավուշի մարզի դպրոցների լաբորատորիաների համար ՏՀՏ նյութերի ձեռքբերման նպատակով

29.03.2022

Հայտերի ներկայացման հրավեր

Հայաստանի Հանրապետություն
ԵՄ-ն հանուն նորարարության դրամաշնորհային ծրագիր
Դրամաշնորհ No. TF0B2692
Պայմանագրի անվանումը՝ ՏՀՏ նյութերի ձեռքբերում ՀՀ Տավուշի մարզի դպրոցների լաբորատորիաների համար
Հղման #: NCB - 1.3.1

1. Հայաստանի Հանրապետությունը ֆինանսավորում է ստացել Համաշխարհային Բանկից ԵՄ-ն հանուն նորարարության դրամաշնորհային ծրագրի ծախսերը հոգալու նպատակով, և մտադիր է միջոցների մի մասն օգտագործել No. NCB-1.3.1 պայմանագրի շրջանակներում Տավուշի մարզի դպրոցների լաբորատորիաների համար ՏՀՏ նյութերի ձեռքբերման համար վճարումներ կատարելու նպատակով:
2. «Կրթական Ծրագրերի Կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ն այժմ հրավիրում է իրավասու հայտատուներին կնքված մրցութային հայտեր ներկայացնել «Տավուշի մարզի դպրոցների լաբորատորիաների համար ՏՀՏ նյութերի ձեռքբերում» մրցույթի համար` ըստ ստորև նշված քանակների.

հ/հ Նկարագրություն Քանակը՝
հատ
1. WiFi երթուղիչ 80
2. Ցանցային մալուխ 80
3. Միակցիչ (connector) 3100
4. Սեղմիչ գործիք 80
5. Լարերի ամրակներ 115
6. Գործիքների հավաքածու 80
7. Պտուտակահանների հավաքածու 80
8. Բաց մուտքերով ստեղնաշարի կոնտրոլլերի հարթակ 161
9. Միկրոկոնտրոլլերային տպասալ իր պարագաներով 173
10. Փոքր միասալիկ համակարգիչ 173
11. Հոսանքի սնուցման աղբյուր 173
12. Էլեկտրոնային տվիչների հավաքածու 173
13. Մալուխ HDMI 173
14. Էլեկտրոնային տարրերի հավաքածու 173
15. Աքսեսուարներ 1150 
Հիմնական որակավորման չափանիշները

• Մասնակիցը պետք է լինի գրանցված իրավաբանական անձ:
• Մասնակիցը պետք է ունենա ՏՀՏ նյութերի/սարքավորումների մատակարարման/արտադրման փորձ` 2016թ.-ից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը ընկած ժամանակահատածում:
• Մասնակիցը պետք է ներկայացնի ՏՀՏ նյութերի/սարքավորումների մատակարարման/արտադրման ավարտված 1 (մեկ) պայմանագիր, որի արժեքը չպետք է պակաս լինի ներկայացված հայտի արժեքի 80%-ից, կամ մինչև 3 (երեք) պայմանագիր, որոնց հանրագումարային արժեքը չպետք է պակաս լինի ներկայացված հայտի արժեքի 80%-ից։ Ընդ որում այդ պայմանագիրը (պայմանագրերը) պետք է մեկնարկած և ավարտված լինի 2016թ.-ից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը:
• Մասնակիցը պետք է տրամադրի փաստաթղթային հիմնավորում՝ վկայելու, որ առաջարկվող Ապրանքների տեխնիկական բնութագրերը համապատասխանում են Մրցութային փաստաթղթերում սահմանված տեխնիկական հատկորոշիչների պահանջներին:
• Մասնակցի միջին շրջանառությունը վերջին երեք տարիների կտրվածքով (2019-2021թթ.) պետք է առնվազն պակաս չլինի հայտի արժեքի 80%-ից:
• Մասնակիցը պետք է ներկայացնի Տարեկան Շահութահարկի հաշվարկները՝ վերջին 3 տարիների համար՝ 2019թ., 2020թ., 2021թ.՝ համապատասխան իրավասու մարմնի կողմից (ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունների դեպքում՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ) ընդունված լինելու վերաբերյալ ծանուցումներով:
• Մասնակիցը պետք է ներկայացնի տեղեկանք համապատասխան Հարկային տեսչության (ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունների դեպքում՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ) հանդեպ պարտավորություն չունենալու մասին մրցույթի հայտարարման օրվանից մինչև հայտը ներկայացնելու որևէ օրվա դրությամբ:

3. Մրցույթը կիրականացվի Ազգային բաց մրցույթ ընթացակարգով` օգտագործելով «Հայտեր ներկայացնելու հրավերը» (ՀՆՀ), որը սահմանվել է Համաշխարհային բանկի «Համաշխարհային Բանկի գնումների կանոնակարգեր ՆԾՖ փոխառուների համար/ «World Bank Procurement Regulations for IPF Borrowers» [հուլիս 2016թ., վերանայված նոյեմբեր 2017 և օգոստոս 2018] փաստաթղթով («Գնումների կանոնակարգեր»): Մրցույթը բաց է բոլոր իրավասու Հայտատուների համար` Գնումների կանոնակարգերում սահմանված ձևով:
4. Շահագրգիռ իրավասու հայտատուները կարող են ամբողջական փաթեթը հայերեն լեզվով ներբեռնել www.gnumner.am կամ www.armeps.am կայքերից: Էլեկտրոնային գնումների համակարգում գրանցված Հայտատուները ավտոմատ կերպով կստանան սույն հրավերը՝ կցված Մրցութային փաստաթղթերի հետ միասին /համաձայն համապատասխան CPV կոդերի/: Ցանկացած կազմակերպություն կարող է գրանցվել էլեկտրոնային գնումների համակարգում և ներկայացնել Հայտը ARMEPS էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով (www.armeps.am):
Հայտնում ենք, որ «Կրթական Ծրագրերի Կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ն պատասխանատվություն չի կրում հայտատուի կողմից վերոնշյալ կայքերից մրցութային փաթեթի սխալ կամ ոչ ամբողջական ներբեռնման, ինչպես նաև հետագայում հրավերի փոփոխությունների առկայության դեպքում դրանց բացթողնման համար:
5. Հայտերը պետք է ներկայացվեն ARMEPS էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով ոչ ուշ, քան 2022թ. ապրիլի 28-ի, ժամը 12:00-ն: Ուշացած հայտերը ավտոմատ կերպով չեն ընդունվի էլեկտրոնային համակարգի կողմից:
6. Ինչպես նշված է ՀՄՄ 19.1 կետում՝ բոլոր հայտերը պետք է ուղեկցվեն Հայտի ապահովման հայտարարագրով:
7. Պատվիրատուի հասցեն է`
«Կրթական Ծրագրերի Կենտրոն» ԾԻԳ ՊՀ
Հասցեատեր՝ պարոն Գրիշա Հովհաննիսյան, Տնօրենի պաշտոնակատար՝
0070, Երևան, Սիմոն Վրացյան փ., 73 (2-րդ հարկ)
Հայաստանի Հանրապետություն
Հեռ. +374 10 575690
Էլ. հասցե` info@cfep.am
Վեբկայք` www.cfep.am
 

Նորություններ

26.02.2024 Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների հետ ամփոփել է մայրաքաղաքային և մարզային այցերը Փետրվարի 23-ին Հայաստան այցի շրջանակում Համաշխարհային բանկի պատվիրակությունը ամփոփիչ հանդիպում է ունեցել ՀՀ ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աշխատակիցների հետ: Առաքելության կազմում էին Առաջադրանքի թիմի համաղեկավար Շիզուկա Կոնիմոտոն, ՀԲ խորհրդատու Աննա Մալխասյանը, ՀԲ Հայաստանի գրասենյակի ծրագրերի ավագ պատասխանատու՝ Նարինե Թադևոսյանը և ՀԲ գնումների մասնագետ Արմինե Այդինյանը : Հանդիպման առանցքում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի... 23.02.2024 ՀԲ-ն ներկայացրել է ԲՏՃՄ ուղղություններով իրականացված կրթական բարեփոխումների անկախ գնահատման արդյունքները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում ԲՏՃՄ ուղղություններով իրականացված կրթական բարեփոխումների գնահատման վերաբերյալ հետազոտության արդյունքների ներկայացմանը նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանում Եվրոպական միության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինաթը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանն ու Արթուր... 22.02.2024 ՀԲ պատվիրակության այցերը ՀՀ մարզեր շարունակվում են ՀԲ պատվիրակության այցերը ՀՀ մարզեր շարունակվեցին նաև փետրվարի 21-ին: ՀԲ պատվիրակությունը եղավ ՀՀ Արմավիրի մարզի Մուսալեռ և Զարթոնք համայնքների միջնակարգ դպրոցներում, որտեղ դիտարկվեցին նորաստեղծ նախակրթարանները և տեղեկատվական տեխնոլոգիաների ( ինֆորմատիկա) և բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները:: ՀԲ Առաջադրանքի թիմի համաղեկավար, Շիզուկա Կոնիմոտոն, նշեց, որ նախադպրոցական կրթությունը դպրոցում ուսումնական գործընթացի հաջող մեկնարկի...