Հայտարարություններ

Կրթության բարելավում» վարկային ծրագրի «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Հայերենի՝ որպես օտար լեզվի, իմացության մակարդակների գնահատման լեզվական թեստերի մշակման աշխատանքները համակարգող և A1-A2 մակարդակների թեստերը մշակող անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ

30.09.2021

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը (այսուհետ՝ ԲՊՀ) իրականացնում է «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր)` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող «Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսավորմամբ:
Ծրագրի նպատակն է զարգացնել լեզվահասարակագիտական մասնագիտությունների ոլորտում տեխնոլոգիահենք կրթությունն ու հետազոտությունը Հայաստանի Հանրապետությունում՝ պատրաստելով մասնագետներ հաշվողական լեզվաբանություն, համընթաց թարգմանություն, կրթության գնահատման և թեստավորում միջոլորտային մասնագիտություններով: Ծրագիրը նաև նպատակ ունի զարգացնել թվային միջավայրում հայերենի լիարժեք օգտագործումը և ներդնել հայերենի իմացության մակարդակների գնահատման գործիքակազմ: Ծրագրի իրականացումը կխթանի կրթություն-հետազոտություն-նորարարություն կապը:
Ծրագրի նպատակների իրագործումն ապահովելու համար նախատեսվում է.
• ներդնել բակալավրի «Հաշվողական լեզվաբանություն» և մագիստրոսի «Համընթաց թարգմանություն» ՄԿԾ-ները, խթանել «Կրթության գնահատում և թեստավորում» նորաստեղծ ՄԿԾ-ի իրականացումը,
• հիմնել «ՀայԼինգվոՏեք» գիտաուսումնական կենտրոն իր տեխնոպարկով, որի գործունեությունը կներառի հաշվողական լեզվաբանության, բնական լեզվի մշակման և թեստավորման ոլորտներում հետազոտությունների իրականացումը՝ դիտարկելով հայերենը որպես թիրախային լեզու, և «ՀայԼինգվոՏեք»-ի հետազոտական-նորարարական աշխատանքների արդյունքներն արտացոլել ներդրվող ՄԿԾ-ներում՝ ստեղծելով հետադարձ կապ:
Մասնավորապես, Ծրագրի նպատակներից է մշակել հայերենի` որպես օտար լեզվի իմացության մակարդակներին /այսուհետ՝ ՀԻՄ/ համապատասխան թեստեր:


ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Խորհրդատվական ծառայությունը մատուցող ՀԻՄ-ի գնահատման լեզվական թեստերի մշակման աշխատանքները համակարգող և A1-A2 մակարդակների թեստերը մշակող անհատ խորհրդատուն իր պայմանագրի ժամանակահատվածում կիրականացնի հետևյալ աշխատանքները՝ 2 փուլով:

Առաջին փուլ

 ՀԻՄ-ի գնահատման լեզվական թեստերի մշակման աշխատանքներին մասնակցող հետազոտական խմբի անդամների հետ քննարկել և ճշգրտել հետազոտության նպատակները և ակնկալվող արդյունքները:
 Ուղղորդել ԱԽ անդամներին՝ եվրոպական և ԱՊՀ առնվազն 3-ական երկրների լեզուների համար ստեղծված համանման փաստաթղթերի աղբյուրներին՝ փորձի ուսումնասիրության նպատակով:
 Մշակել հետազոտության ընտրանքը՝ ներառյալ թեստերի կառուցվածքը, առաջադրանքների բովանդակային կողմը, տիպերը, քանակը:
 Համակարգել ՀԻՄ-ին համապատասխան լեզվական թեստերի մշակումը՝ A1-C2 մակարդակներին բնորոշ չափորոշիչների՝ նկատի ունենալով խոսքային գործունեության տարբեր տեսակները (ունկնդրում, ընթերցանություն, բանավոր խոսք, գրավոր խոսք) ներկայացնող առաջադրանքները՝ ապահովելով դրանց համապատասխանությունը օտար լեզուներին ներկայացվող պահանջներին։
 Համակարգել ՀԻՄ-ին համապատասխան լեզվական թեստերի առաջադրանքների կառուցվածքային և բովանդակային ճշգրտման աշխատանքները՝ հիմք ընդունելով այդ բնագավառում պրակտիկ աշխատանքի փորձ ունեցող մասնագետների դիտարկումները:
 Դիտարկել եվրոպական և ԱՊՀ առնվազն 3-ական երկրների լեզուների փորձի՝ ԱԽ անդամների վերլուծության արդյունքները:
 Հստակեցնել A1 մակարդակի լեզվական թեստերի կառուցվածքը՝ նկատի ունենալով տվյալ մակարդակի համար սահմանված լեզվական գիտելիքներն ու հմտությունները, հաղորդակցական խոսքային կարողությունները:
 Մշակել A1 մակարդակի լեզվական թեստերի՝ այդ մակարդակի չափորոշիչներով սահմանված կարողությունները և հմտությունները զարգացնող հնչյունական, քերականական գիտելիքների և բառապաշարի վերաբերյալ առաջադրանքների բովանդակությունը, կառուցվածքային տեսակները։
 Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել Ծրագրի համակարգողին՝ ներառելով այս փուլում մշակված փաստաթղթերը:
 Ծրագրի համակարգողի կողմից նկատառումների ու առաջարկությունների դեպքում, լրամշակել հաշվետվությունը և ներկայացնել հաստատման Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորին:

Երկրորդ փուլ
- Ուսումնասիրել անհատ խորհրդատուների կողմից ՀԻՄ-ի մակարդակներին համապատասխան թեստերի բովանդակությանը, լեզվական կաղապարներին, նվազագույն բառապաշարին առնչվող առաջադրանքների մշակված տարբերակները՝ ըստ անհրաժեշտության անելով դիտարկումներ։
- Ապահովել ԱԽ-ում ներգրավված անհատ խորհրդատուների՝ ուսումնասիրության արդյունքում արված դիտարկումների հիման վրա համապատասխան վերանայումների կատարումը:
- Հստակեցնել A2 մակարդակի լեզվական թեստերի կառուցվածքը՝ նկատի ունենալով տվյալ մակարդակի համար սահմանված լեզվական գիտելիքներն ու հմտությունները, հաղորդակցական խոսքային կարողությունները:
- Մշակել A2 մակարդակի լեզվական թեստերի՝ այդ մակարդակի չափորոշիչներով սահմանված կարողությունները և հմտությունները զարգացնող հնչյունական, քերականական գիտելիքների և բառապաշարի վերաբերյալ առաջադրանքների բովանդակությունը, կառուցվածքային տեսակները։
- Ամբողջացնել A1-C2 մակարդակների լեզվական թեստերի կառուցվածքային և բովանդակային մշակումների լրամշակված և վերջնական տարբերակները:
- Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել Ծրագրի համակարգողին՝ ներառելով ՀԻՄ-ին համապատասխան թեստերի կառուցվածքային և բովանդակային մշակումների լրամշակված և վերջնական տարբերակները:
- Ծրագրի համակարգողի կողմից նկատառումների ու առաջարկությունների դեպքում լրամշակել հաշվետվությունը և ներկայացնել հաստատման Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորին:

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ (Կարող է ճշգրտվել պայամանագրի ստորագրման ժամանակ, կախված պայմանագրի կնքման ամսաթվից)

ՀԻՄ-ի գնահատման լեզվական թեստերի մշակման աշխատանքները համակարգող և A1-A2 մակարդակների թեստերը մշակող անհատ խորհրդատուի աշխատանքները կիրականացվեն 2 փուլով՝ հետևյալ ժամանակացույցի համաձայն.
- առաջին փուլ՝ 2021թ. 18 հոկտեմբեր- 2022թ.18 հունվար (3 ամիս),
- երկրորդ փուլ՝ 2022թ. 19 հունվար-18 մարտ (2 ամիս):

Որակավորման նվազագույն պահանջները և գնահատման չափանիշները.
Չափանիշը Առավելագույն միավորը
Որակավորում`
- բարձրագույն կրթություն հայերենի լեզվաբանության կամ բանասիրության ոլորտներում,
- բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ «Հայոց լեզու» մասնագիտացմամբ,
- հայերենի գերազանց, իսկ ռուսերենի կամ անգլերենի լավ իմացություն։ 30
Ընդհանուր փորձառություն՝
- առնվազն 5 տարվա համապատասխան աշխատանքի փորձ ուսումնական հաստատությունում՝ որպես մանկավարժ կամ վերապատրաստող,
- համակարգչային ծրագրերով (Microsoft Office) աշխատելու, ինչպես նաև համացանցի տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու գերազանց հմտություններ:
30
Հատուկ փորձառություն՝
- հայերենի կամ հայերենի՝ որպես օտար լեզվի կրթական ծրագրի և/կամ դասընթացի/մոդուլի նկարագրի կազմման, գնահատման և ուսուցման մեթոդների մշակման և կիրառման փորձ,
- հայերենի իմացության մակարդակների չափանիշների, չափորոշչի կամ թեստերի մշակման փորձառությունը կդիտվի որպես առավելություն:
40

«Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի «Ուղեցույց. ՄԶՎԲ վարկերի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային Բանկի Փոխառուի կողմից խորհրդատուների ընտրություն և վարձույթ» («Խորհրդատուների ուղեցույց», 2011թ. հունվար, վերանայված 2014 հուլիս) «Անհատ խորհրդատուի ընտրություն» ընթացակարգի համաձայն»:

Դիմող թեկնածուները դիմումին կից (դիմումի ձևը կցվում է) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
 ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը, աշխատանքների ցանկը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
 Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:

Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամ` ք. Երևան, Թումանյան 42 հասցեով, 2303 սենյակ, կամ էլ. փոստով (ysulsvacancy@gmail.com) մինչև ս.թ. հոկտեմբերի 11-ը, ժամը 17:00 ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով, էլեկտրոնային հասցեով, կամ հետևյալ հեռախոսահամարով. (+37411) 300 – 111/206:

 

 


«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամ

Դիմող`
հասցե`
հեռախոս`
Էլ. փոստ`

 

 

Դիմում

Սույնով ցանկություն եմ հայտնում մասնակցել «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Հայերենի` որպես օտար լեզվի իմացության մակարդակների գնահատման լեզվական թեստերի մշակման աշխատանքները համակարգող և A1-A2 մակարդակների թեստերը մշակող անհատ խորհրդատուի ընտրության մրցույթին:

Կից ներկայացնում եմ տվյալներ իմ աշխատանքային փորձի և կրթության մասին:

Դիմող`

« » ——————————— 2021թ.
 

Նորություններ

18.11.2021 Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցում ամփոփվում է հիմնանորոգումը Նոյեմբերի 16-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այցով եղան Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ... 16.11.2021 ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում բացվել է նոր գիտաուսումնական կենտրոն ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում տեղի է ունեցել դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի բացումը:Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԱԺ պատգամավորներ, ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը, ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը, Գիտության պետական կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը,ՀՀ ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի... 11.11.2021 Մշտադիտարկում Գորիսի թիվ 1 ավագ դպրոցում Նոյեմբերի 10-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այցով եղան ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի թիվ 1 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ընթացքում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ...